Հայաստանում 50 հազար հեկտար անտառային տարածք վտանգված է

Հայաստանի անտառները։ (c) Լուսանկարը՝ Հակոբ Հովհաննիսյանի

Կառավարության որոշումները, որոնցով տարածքներ են օտարվել անտառային ֆոնդից եւ տրամադրվել համայնքներին՝ որպես արոտավայրեր եւ գյուղնշանակության հողեր, նպաստում են Հայաստանում անտառների վերացմանը։

«50 հազար հեկտար անտառ կառավարության տարբեր որոշումներով ճանաչվել են ոչ որպես անտառ։ Սա հանցագործություն է։ Մենք առանց այն էլ անտառներ չունենք, ու հիմա դու քո առաջ տեսնում ես, որ անտառը հատում են, բայց իրավունք չունես ոչ մի բան ասել, որովհետեւ սա կադաստրով ճանաչված է ոչ թե որպես անտառ, այլ մասնավոր տարածք, ով ուզում է, ինչ ուզում անում է», — երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է «Էկոլուր» հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը։

«Էկոլուր» կազմակերպության ղեկավարն ասում է, որ իրենց ահազանգերը հաճախ անտեսվում են։ Այդ իսկ պատճառով այս անգամ բնապահպանները որոշել են ավելի արդյունավետ քայլերի դիմել՝ հանդես գալով կոնկրետ առաջարկներով։

«Մենք պետք է կամ ժամանակավոր մորատորիում՝ դադար հայտարարենք, որ անտառները այլեւս չկտրտեն։ Կամ, քննարկվում է հիմա, որ մենք պետք է կառավարության այդ հանցագործ որոշումները հետ կանչենք դատախազության միջոցով, կամ ուղղակի դիմելով կառավարությանը», — կարծում է Ինգա Զարաֆյանը։

Բնապահպանը նաեւ անհանգստություն է հայտնել վերջին ամիսներին Հայաստանի անտառներում ծառահատումների թվի զգալի ավելացմամբ։

«Ես կարող եմ ասել, որ ահազանգը հիմնականում վերաբերում է Տավուշի եւ Լոռու մարզերին։ Օրը մեջ մենք ստանում ենք այդպիսի ահազանգ։ Մեր անտառները իրոք վերանում են։ Նույն Համաշխարհային բանկի փորձագետների գնահատմամբ, մենք 2020 թվականին կարող է ընդհանրապես անտառ չունենանք։ Կարծում եմ, բոլորը դրա մասին պետք է անհանգստանան», — ասում է Զարաֆյանը։

https://antarner.files.wordpress.com/2010/09/inga_lilit.mp3″

Հարցազրույցը վարեց Լիլիթ Հարությունյանը

Advertisements

About Observer

Blogger, Journalist, IT and media consultant.
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.