Պարզվում է, որ «Դսեղ»-ի անտառտնտեսության հաշվապահն էլ է մեկ- մեկ գնում անտառ…

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի անտառտնտեսության շենքը

Բոլորս հիշում ենք ծնունդով դսեղցի Ամենայն Հայոց բանաստեղծ Հովաննես Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթը, որտեղ խորամանկ աղվեսը փորձում էր համոզել հիմար կկվին, որ այդ սարը իրենն է եւ այդ ծառը իրենն է, որտեղ կար մի փչակ, փչակում էլ մի բուն, բնում էլ երեք ձագ:

Այս հոդվածում պատկերացնենք, որ հեքիաթի աղվեսը հանդիսանում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ն երկար տարիներ ղեկավարող Մարտուն Մաթեւոսյանը, ով իր ձեռքի տակ ունի ավելի քան 20 անտառտնտեսություն։ Ծառերը` անտառներն են, որ մեր երկրում, ըստ պաշտոնական տվյալների ընդամենը 11 տոկոս են կազմում։ Փչակները նույն ՊՈԱԿ-ի անտառտնտեսություների վարչական գրասենյակներն են, իսկ կկունները` նույն տնտեսությունները ղեկավարող տնօրեններն են:

Նյութում կխոսենք ընդամենը մի «փչակի» մասին, որը պաշտոնապես անվանվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի անտառտնտեսություն եւ այդ փչակում աշխատող «կկվի»` Մարտուն Ավագյանի մասին, որը իր փչակում գրանցված ունի ընդամենը`15 «ձագեր»:

Շաբաթներ առաջ մեր այցելությունը Դսեղ հայտնի էր դարձել բոլորին։ Այցի ընթացքում Դսեղի անտառտնտեսության «կկվի» «ձագերը» պատսպարվել էին իրենց «փչակում»:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանից փորձեցինք ճշտել, թե աշխատանքային օրը, այն էլ աշխատանքային ժամերին, որտեղ են եղել «Դսեղ»-ի անտառտնտեսության աշխատակիցները։ Պրն Պետրոսյանը զանգահարեց Դսեղ ճշտելու մեր հարցի պատասխանը: Պարզվեց, որ այդ օրն անտառտնտեսության ղեկավարը իմացել է, որ լրագրողները ցանկացել են հանդիպեն իրեն, սակայն ամբողջ գյուղում ման գալով չի հանդիպել մեզ: Երբ պրն Պետրոսյանը հարցրեց. «Իսկ ու՞ր են եղել աշխատակիցները եւ գոնե մեկ մարդ ինչու՞ չի եղել գրասենյակում, օրինակ, հաշվապահի մակարդակով»։ Նրա զրուցակիցը պատասխանեց, որ այդ օրը անգամ հաշվապահն է եղել անտառում:

Տեսնես ինչի՞ համար:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի անտառտնտեսության տնօրեն Մարտուն Ավագյանը հայտնում է, որ իր ղեկավարած տնտեսության վարչական շենքի մոտ առկա փայտավերամշակման արտադրամասը եւ սղոցարանը նա «ժառանգել» է իր նախորդներից:

«Ես այս տնտեսության տնօրեն եմ նշանակվել 2009 թվականի հուլիսի վերջին եւ այդ ժամանակ փայտավերամշակման արտադրամասն աշխատում էր: Իսկ այս տարվա մարտից արդեն արտադրամասը եւ ոչ մի արտադրանք չի տվել, այսինքն չի աշխատում»,- ասում է Մ. Ավագյանը:

Այն հարցին, թե Դսեղի անտառտնտեսության վարչական շենքի արտադրամասում ինչ փայտեր էին թափված եւ ծածկոցի տակ շարված հաճարենուց պատրատված մանրատախտակը, ո՞ր ամսին է արտադրվել, Ավագյանը հայտնեց, որ դա անօրիական հատված փայտանյութ է, որ իրենք առգրավել են անօրինական փայտահատներից: «Դե հասկանում եք, մենք էլ դա կտրատում ենք, որ ձմռանը վառենք: Ձմռանը գրասենյակում մի քանի վառարան ենք դնում, որպեսզի տաքացնենք»,- ասում է Դսեղի անտառտնտեսության տնօրենը:

Մարտուն Ավագյանը ծաղրանք համարեց նկատառումը. թե եթե հաճարենի չլինի վարչական շենքում տեղադրվող փայտե վառարանները չե՞ն ջերմացնի գրասենյակի սենյակաները։ «Բա ի՞նչ անեինք այդ փայտանյութը, եթե շենքում գազ չկա մենք էլ ստիպված փայտ ենք վառում, իսկ Դսեղի անտառտնտեսությունում միայն հաճարենիներ են»,- ասաց նա:

Քանի՞ խ.մ. փայտ կլինի այստեղ

Ավագյանն անգամ մոռացել էր, որ մի քանի րոպե առաջ պնդում էր, թե դսեղցիներին իրենք վաճառում են թափուկից առաջացած ընդամենը 5 սմ հաստության ճախեր։ Այնինչ տնտեսությունը իր գրասենյակը տաքացնելու համար օգտագործում է առնվազը 30-40 սմ հաստության հաճարենու կոճղերից կոտրատված փայտ:

Զրուցակիցս պնդում էր, ու մի տեղ հաստատում էր, որ մեր տեսած փայտանյութը, որ իրենք պատրաստվում են այրել այս ձմռանը կազմում է ընդամենը 2 խ.մ.: Սակայն նշենք, որ լուսանկարներից էլ պարձ երեւում է, որ բակում թափված կոտրատված փայտը, եթե փորձենք շարել, կկազմի մոտ 4 խ.մ.:

Դսեղի անտառտնտեսության տնօրեն Մ. Ավագյանը նաեւ հայտնեց, որ իր ղեկավարած տնտեսությունից այնքան էլ մեծ թիվ չի կազմում արտադրական նշանակության շինափայտը, այնինչ դսեղցիները պնդում են եւ իրենց աչքի տեսած են ասում, որ ամեն օր էլ առնվազը 2-3 մեքենայով հաճարենիների գերաններ են դուրս բերվում իրենց անտառից:
2010 թվականի տարեկան պլանով ամրագրված է, որ «Դսեղ»-ի անտառտնտեսությունը պետք է մթերի 350 խ.մ. շինափայտ:

«Ես նոր մարդ եմ: Եվ երբ նշանակվեցի այս պաշտոնին ոչին չէի հասկանում անտառից, իսկ այսօր արդեն շատ բան եմ հասկանում»,- մեզ հետ զրույցում ասում էր Դսեղի անտառտնտեսության տնօրենը:

Գալուստ Նանյան

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.