«Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասին

Վերջերս աննախադեպ թվաքանակով ահազանգեր եղան ապօրինի ծառահատումների հետ կապված, մասնավորապես Գուգարքի ծառահատումները շատ լավ լուսաբանվեցին մամուլի կողմից: Եթե հիշում եք նույնիսկ մոնիտորինգային խմբով գնացին ստուգումների, որի արդյունքում էլ պարզվեց, որ Բնապահպանական պետական տեսչության Լոռու մարզային բաժինը բավականին վատ է աշխատում:

Իրականում, անտառների մոնիտորինգի գաղափարը շատ կարևոր է, ցավոք շատ հաճախ չէ որ լսում ենք «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ի աշխատանքների ու բացահայտումների  մասին:

«Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ստեղծվել է 2005թ. Կառավարության 1152 — Ն որոշման հիման վրա:  Ըստ այս որոշման անտառների պետական մոնիտորինգն իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն է: Նույն որոշման հիման վրա էլ ստեղծվել է «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի հետևյալ երկու ֆունկցիաներն են մասնավորապես հետաքրքիր:

ա) «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունն ապօրինի հատումների, բնափայտի տեղափոխման, իրացման և այլ բացասական գործողությունների կանխարգելման նպատակով ուսումնասիրությունների իրականացումն է.

բ) «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակն անտառային պետական մոնիտորինգի իրականացումն է.

Հետաքրքիր կլիներ իմանալ, թե տարեկան կտրվածքով ինչքան են մոնիտորինգային կենտրոնի բացահայտումները և բնապահպանության նախարարության տեսչության բացահայտումները:

Բնապահպանական պետական տեսչությունն իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ շրջակա միջավայրի պահպանության, բնական ռեսուրսների օգտագործման, վերարտադրության ոլորտում:

Ամեն դեպքում կարծես թե կրկնակի գործառույթի խնդիր կա այստեղ ու հարց է առաջանում, թե ինչքանով են այս կառույցները իրար հետ համագործակցում:

Այս և շատ այլ հարցերի պատասխաններ ես հույս ունեի գտնել «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասին վերջերս լույս տեսած զեկույցում:  Ցավոք, զեկույցը ոչ մի տեղ չկարողացա գտնել, նույնիսկ ոչ հայերեն տարբերակը:  Միևնույն ժամանակ հետաքրքիր էր մամուլում կարդալ, որ զեկույցի քննարկումը արդեն տեղի է ունեցել բայց փաստաթուղթը դեռ նոր պիտի թարգմանվի հայերեն և տեղադրվի պաշտոնական կայքերում:  Չնայած նրան որ զեկույցը պատրաստվել է Համաշխարհային բանկի «Անտառային մոնիտորինգի հզորացման դրամաշնորհ» ծրագրով ընտրված խորհրդատուի կողմից, ՀԲ-ի կայքում զեկույցը նույնպես չկար:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.