Բնապահպանական դաշինքը կդիմի պետական մարմիններին

Լուսանկարը ENPI-FLEG-ի

Արձագանքելով ապօրինի հատումների շուրջ վերջին շրջանում ծավալված իրադարձություններին (լրագրողների ու անկախ վերահսկողների հրապարակումներ, ճնշումներ ահազանգողների նկատմամբ, եւ այլն)՝ Բնապահպանական հասարակական դաշինքը, որը միավորում է բնապահպանական խնդիրներով մտահոգված ավելի քան 40 ՀԿ-ների, սեպտեմբերի 27-ին կազմակերպել էր հանդիպում իր անդամների եւ փորձագետների մասնակցությամբ։

Մասնակիցները քննարկեցին հնարավոր քայլերը, այդ թվում դիմումներ՝
— կառավարությանը՝ արգելելու հատումները 3-5 տարով մինչեւ իրավիճակի կայունացումը,
— դատախազությանը՝ քրեական գործ հարուցելու ծառահատումների որոշակի դեպքերի առնչությամբ՝ հայտնաբերելով ու պատժելով պատասխանատուներին,
— ՀՀ վերահսկիչ պալատին՝ 2011 թ.-ի ծրագրում ներառելու անտառների օգտագործման վերահսկողությունը։

Որոշվեց նաեւ պահանջել Բնապահպանության եւ Գյուղատնտեսության նախարարների ու «Հայանտառ»-ի տնօրենի հրաժարականները եւ ընդգրկվել օրինագծերի մշակման գործընթացում՝ ունենալու լծակներ գործողությունները կառավարելի դարձնելու համար։

Հաջորդ փուլում դաշինքի անդամները կաշխատեն տարբեր աշխատանքային խմբերում՝ նշված կառույցներին ուղղված դիմումները մշակելու եւ ներկայացնելու համար

Advertisements

About Arshaluys Muradyan

ENPI FLEG Armenia Program Communications Coordinator
Այս նյութը հրատարակվել է Հայտարարություններ-ում և պիտակվել , , , , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Բնապահպանական դաշինքը կդիմի պետական մարմիններին

  1. Emmaասում է՝

    Հարգելի Մուրադյան,ես ծնվել մեծացել և մինչ այժմ ապրում եմ Աբովյան փողոցի շենքերից մեկում:Դեռ 1992 թ-ից ընտանիքով պայքարել ենք շենքի տարածքի յուրաքանչյուր ծառ հատումից փրկելու համար, անգամ չենք ընկրկել սպառնալիքնեից,շատ անգամներ են սպառնացել թե :1997թ-ից մինչև 2002թ կազմակերպել եմ և բնակիչներով ,հիմնականում կանայք և երեխաներ,պայքարել ենք այդ տարածքւմ գոյություն ունեցող բացօդյա սրճարանի դեմ,ցանկանալով ապացուցել , որ համախմբված և ճիշտ կազմակերպված պայքարով կարելի է շատ բան փոխել մեր չքնաղ երկրում, փառք Աստծո մեր ջանքերը ավարտվեցին հաղթանակով, մեր հերթական քաղաքապետներից մեկի հրամանով այդ սրճարանը ապամոնտաժվեց:Վերջերս նորից սկսվեց Աբրվյանի այդ հատվածում սրճարանի վերաբացման փորձերը, այն էլ փառք Տարրոն Մարգարյանին…մնացածը կարծում եմ պարզ է:
    Բազմաթիվ հաստաբուն ծառեր փրկելով հանդերձ մենք չկարողացանք բավականին ուշադիր լինել Հասրաթյանի ձեռքով տնկված Վիետնամական թթենուն ,որը մի առավոտ հանկարծ այլըս չկար, խանգարում էր ապագա սրճարանին:
    Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել, քանզի չեմ հավատացել ոչ մեկին , սակայն ամբողջ հօգով
    Ձեր հետ եմ և հիացած հետևում եմ Ձեր հաղթանակներին, զգալով Ձեզ դեռ 92-թից առ հիմա իմ համոզմունքների շարունակողներին

    Հարգանքներով` Էմմա Հարությունյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.