Իրատեսական կանխատեսում, կամ՝ սղոցը ձեռքին` դեպի անտառ

Քանի՞ խ.մ. փայտ կլինի այստեղ

Լուսանկարը՝ Գալուստ Նանյանի

«Սյունիքի մարզի համայնքների մեծ մասը` շուրջ 79 համայնք գազաֆիկացված չեն։ Ձմեռն անցկացնելու համար ութ տասնյակի հասնող համայնքների տնտեսություններին համեմատաբար էժան գներով վառելափայտ ձեռք բերելու հարցում օժանդակելու նպատակով խնդրում ենք ձեր աջակցությունը՝ Սյունիքի մարզում գործող անտառտնտեսությունների միջոցով այդ համայնքների բնակչությանը էժան վառելափայտ (1մխորանարդը 2000 դրամ) վաճառելու հնարավորություն ստեղծելու համար»:

Այս գրության հեղինակը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է, իսկ հասցեատերը՝ Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը:

Հարց է ծագում` մարզպետը ինչո՞ւ պիտի նման դիմում գրի` հատ-հատ թվարկելով բոլոր 79 համայնքների անունները: Մանավանդ, այս օրերին, երբ մամուլը հեղեղված է անտառահատումների վերաբերյալ հրապարակումներով:

Բայց ըստ էության, այդ հրապարակումները որքանո՞վ են հետաքրքրում ձմռան շեմին գտնվող , անհամար պրոբլեմներ ունեցող գյուղացուն, երբ վերջինիս առջեւ շուտով առավել ուժգին ծառանալու է իր ամենօրյա կենցաղային հոգսերը հոգալու հարցը ` անձնական հիգիենայի ապահովումից եւ տունը տաքացնելուց սկսած, կերակուր պատրաստելով ու լվացք անելով ավարտած: Ընդ որում, սա բոլոր գյուղացիներին է վերաբերում, անկախ նրանից գազաֆիկացված համայնքում են ապրում, թե ընդհանրապես գազ չունեն: Սա շեշտում ենք, որովհետև մենք այսօր գազաֆիկացված գյուղերում ունենք մեկ տարում ընդամենը 1200 -1500 դրամի գազ օգտագործող ընտանիքներ: Իսկ սա նշանակում է, որ գյուղացին իր խնդիրները լուծելու այլ եղանակ ունի:

Բնականաբար, այդ եղանակը էլեկտրականությունը չի եւ ոչ էլ արեգակի ջերմությունը. սոցիալական ծանր վիճակում գտնվող գյուղացին դարձյալ ու կրկին հույսն անտառի վրա է դրել եւ դնելու` թքած ունենալով մամուլի հրապարակումների վրա էլ, զանազան միջազգային ու տեղական բնապահպան կազմակերպությունների զանգերի եւ ահազանգերի, մոնիտորինգների եւ ուսումնասիրությունների վրա էլ :

Իսկ եթե այս ամենը դիտարկենք այս տարվա տհաճ անակնկալի` գազի թանկացման համատեքստում, պիտի որ առավել տխուր հեռանկար կանխատեսենք:

Արդեն իսկ Սյունիքի մարզպետի օրինակը աննախադեպ չի, Տավուշի մարզից էլ նման մի դիմում ստացվել է: Այնպես որ, այս հարցը ավելի բարձր ատյաններում եւ համակարգված լուծման կարոտ հարց է: Ուստի՝ Սյունիքի մարզպետին խորհուրդ կտայինք իր դիմումն ուղղել հանրապետության վարչապետին` «Ձմեռ-2010» ծրագրի շրջանակում: Եթե, իհարկե, հայրենի կառավարությունը այս տարի նման ծրագիր ընդհանրապես ունի եւ Հայաստանի անտառների մասին լրջորեն մտահոգված է:

Պարզից էլ պարզ չէ՞, որ հակառակ պարագայում գյուղացին իր իսկ «Ձմեռ-2010» ծրագրին պիտի ապավինի: Իսկ այդ ծրագիրը մի ճանապարհ կունենա` սղոցը ձեռքին դեպի անտառ:

ՌՈՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Advertisements

About Observer

Blogger, Journalist, IT and media consultant.
Այս նյութը հրատարակվել է Կարծիք-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Իրատեսական կանխատեսում, կամ՝ սղոցը ձեռքին` դեպի անտառ

  1. Observerասում է՝

    Լավ, բա ի՞նչ եք առաջարկում։ Կարելի է, օրինակ, հինգշաբթի օրը կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա կազմակերպել, պահանջել, որ կառավարությունը անդրադառնա հարցին։

    Մյուս կողմից էլ՝ չեմ հասկանում, ինչո՞ւ պետք է անտառամերձ շրջանների գյուղացիները այդպիսի արտոնություններ ունենան անտառը սպառելու հարցում։ Ի՞նչ է, իրենք ինձանից ու քեզանից ավելի լա՞վն է։

    Ընդ որում, սա դեմ է նաեւ շուկայական օրենքներին։ Նույն այդ անտառամերձ համայնքների բնակիչները փայտը գնելու են երկու հազար դրամով, բերելու են քաղաք վաճառեն ութ հազար դրամով, իրենք էլ հետո գնան՝ անտառը ապօրինի հատեն, ու իրենց համար ձրի փայտ ապահովեն։

    Սխալ եւ անիմաստ դիմում է։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.