«Դեպի կանաչ տնտեսություն» նշանաբանով գիտության փառատոն

Առավոտվանից ֆեյսբուքը ուրախացրեց ինձ (վերջի հազարամյակում տենց բան չէր եղել :Ճ ):  Դեպի ու՞ր Երևան խմբում տեղադրված է հայտարարություն մի գիտության փառատոնի մասին, որը կարծում եմ պետք  է հետաքրքրի նաև բնապահպաններին:  Փառատոնի նշանաբանը` Դեպի կանաչ տնտեսություն: ~~~~

Փառատոնի ընթացքում քննարկումներ են լինելու այլընտրանքային էներգետիկայի, կանաչ տնտեսության վերաբերյալ, լինելու են գիտահետազոտական աշխատանքների ներկայացումներ:

Մինչ ամբողջ աշխարհը արդեն վաղուցվանից մտածում է այս թեմաներով ու ակտիվ գործողությունների է գնում տնտեսությունը կանաչացնելու և այլընտրանքային էներգիայի աղբյուրներ ստեղծելու ուղղությամբ, Հայաստանում այս թեման կարծես քննարկումների առարկա չէ ու հանրային պահանջարկ էլ չկա: (Ավելի շուտ այնքան չկա որ կառավարությունը ստիպված լինի տեղից շարժվել):  Այս առումով նման փառատոնների կազմակերպումը կարծում եմ գոնե գիտակցության մակարդակի վրա ազդեցություն պիտի թողնի:

Իսկ ավելի գլոբալ առումով կարծում եմ հենց բնության պահպանության տեսակետից այլընտրանքային էներգիայի աղբյուրտներ ստեղծելը ՀՀ Կառավարության համար պետք է դառնա #1 խնդիր:  Պարզապես անհասկանալի է, թե ինչու մի երկրում որտեղ արևային օրերը տարվա կեսից ավելին են, այդ  էներգիան չի օգտագործվում: Նույնը վերաբերվում է հողմային էներգիային: Բայց  իհարկե շատ ավելի հեշտ է անտառի ոչնչացման հաշվին ստանալ ջերմությունը….հենց այստեղ է որ հասարակությունը պահանջատեր պետք է լինի ու ստիպի իշխանավորներին ակտիվ մտածել հնարավորինս անվնաս, կանաչ տնտեսություն զարգացնելու ուղղությամբ:

Փառատոնը տեղի է ունենալու 2010թ. հոկտեմբերի 5-ից 8-ը Երևանում /Արգիշտի 7, Մոսկվայի տուն

Ծրագիր

1-ին օր` հոկտեմբերի 5-ին
10:00 — Փառատոնի բացումը` Երևան, Մոսկվայի տուն (Արգիշտի 7)
11:00-18:00 – Ցուցահանդես. գիտահետազոտական աշխատանքների ներկայացում`ստենդներ, մոդելներ, մակետներ,
14:00-18:00 — «Այլընտրանքային էներգետիկա» թեմայով քննարկում,
15:00-16:00 — Հանդիպում հանրահայտ գիտնականների հետ:
2-րդ օր` հոկտեմբերի 6-ին
10:00-18:00 – Ցուցահանդես. Երևան, Մոսկվայի տուն (Արգիշտի 7), գիտահետազոտական աշխատանքների ներկայացում` ստենդներ, մոդելներ, մակետներ,
12:00-15:00 «Դեպի կանաչ տնտեսություն» թեմայով գիտաժողով:
3-րդ օր` հոկտեմբերի 7-ին
10:00-18:00 – Ցուցահանդես. Երևան, Մոսկվայի տուն (Արգիշտի 7), գիտահետազոտական աշխատանքների ներկայացում`ստենդներ, մոդելներ, մակետներ,
10:00-12:00 — ՄԱԿ-ի փոքր մոդել` “Կամուրջների կառուցում դեպի ապագա”
14:00-18:00 – “Սիրահարների այգում” արվեստի նմուշների, ինչպես նաև հայկական տարազների ցուցադրում` ուղեկցված դասական երաժշտությամբ:
4-րդ օր` հոկտեմբերի 8-ին
11:00-16:00 — Այցելություններ թանգարաններ` «Հայոց ցեղասպանության ինստիտուտ», «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ», «Ե.Քոչարի թանգարան», «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան», «Մատենադարան” Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ», «Բնության պահպանության պետական թանգարան», «Պատմության թանգարան»…

Այս նյութը հրատարակվել է Հայտարարություններ, Կարծիք-ում և պիտակվել ։ Էջանշեք մշտական հղումը։

1 Responses to «Դեպի կանաչ տնտեսություն» նշանաբանով գիտության փառատոն

  1. Arsenասում է՝

    Young Biologists Association NGO nuynpes masnakcum e paratonin u nerkayacvac e ir taxavarov. Bolorin hravirum em aycelel cucahandes@.

Leave a reply to Arsen Չեղարկել պատասխանը

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.