Գլխավոր դատախազն առաջարկում է անտառամերձ գոտիներում պահակակետեր ստեղծել

6403_b.jpgՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն առաջարկում է մարզերում, անտառամերձ գոտիներում ստեղծել պահակակետեր, որոնք պետք է հսկողություն իրականացնեն ճանապարհների վրա` բացառելու համար ապօրինի ծառահատումների տեղափոխումը: Առաջարկությունն արվել է Հովսեփյանի նախաձեռնությամբ այսօր` ՀՀ գլխավոր դատախազությունում ապօրինի անտառահատումների դեմ պայքարի, անտառապահպանական և անտառօգտագործման խնդիրների շուրջ ընդլայնված խորհրդակցության ժամանակ:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գ. Ալավերդյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը, Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանը, Կոտայքի և Լոռու փոխմարզպետեր Վ. Բակլաչյանը եւ Ա.Դարբինյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ. Մաթևոսյանը, վերոհիշյալ նախարարությունների վարչությունների պետեր, ՀՀ դատախազության` Լոռու, Տավուշի, Կոտայքի մարզերի դատախազներ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Ա. Նիկողոսյանը, ՀՀ ոստիկանության մարզային վարչությունների պետեր, պաշտոնատար այլ անձինք:

Աղվան Հովսեփյանը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է ապօրինի անտառհատումների խնդրի հրատապությունը և կարևորությունը։ «Ապօրինի անտառահատումների դեմ պայքարը չպետք է կրի ժամանակավոր, դիպվածային բնույթ` պայմանավորված հասարակության արձագանքներով, այլ պետք է մշտապես, հետևողական եւ շարունակական միջոցառումներ իրականացնել»,- ասել է նա։

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը ներկաներին տեղեկացրել է ՀՀ դատախազության օրենսդրական նախաձեռնության մասին, որով նախատեսվում է հիշյալ ոլորտում խստացնել պատժողական քաղաքականությունը, օրենսդրական հիմքեր նախատեսել` օրինախախտներին քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու համար: Հանդիպման մասնակիցները առաջարկություններ են ներկայացրել ապօրինի անտառահատումների դեպքերի վիճակագրությունների համակարգված մեխանիզմներ ստեղծելու, հաշվառելու ուղղությամբ:

ՀՀ Լոռու մարզի դատախազ Կ. Շահբազյանը զեկուցել է, որ մարզի իրավապահ մարմինների կողմից նախապատրաստված նյութերը անհամեմատ ավելի շատ են, քան իրավասու այլ տեսչությունների կողմից իրավապահներին ներկայացված հաղորդումները:

Ա. Հովսեփյանը ցուցում է տվել, որ ապօրինի անտառահատումների վերաբերյալ բոլոր դեպքերով ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների համապատասխան վարչությունների կողմից հայտնաբերված իրավախախտումների դեպքերի վերաբերյալ նյութերը ուղարկվեն տարածքային` մարզային դատախազներին` դրանցով հետագա ստուգումներ կատարելու, որոշումներ կայացնելու համար:

«Եւ ամենակարևորը,-շեշտեց ՀՀ գլխավոր դատախազը,-այդ պահակակետերում հսկողական աշխատանքները պետք է անպայման կազմակերպվեն շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Բնապահպանական հիմնախնդիրներով զբաղվող կամ այլ հասարակական գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները անպայման պետք է ներգրավված լինեն այդ պահակակետերում և պետական ծառայողների հետ համատեղ իրականացնեն հասարակական հսկողություն` անհրաժեշտ տեղեկատվություն ապահովելով զանգվածային լրատվամիջոցներին»:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նույնպես շեշտել է բնապահպանական ոլորտի աշխատանքների թափանցիկության ապահովումը` նշելով ծավալուն քարոզչական աշխատանքներ տանելու անհրաժեշտությունը, որպեսզի հասարակությունը իրազեկվի, թե ինչ է նշանակում սանիտարական հատում, ինչ աշխատանքներ են կատարվում և այլ հարցեր, որոնք ակնհայտորեն հուզում են հասարակությանը: Ա. Հարությունյանը նշեց նաև, որ անհրաժեշտ է վերստուգում, մոնիտորինգ իրականացնող մարմինների եւ դատախազության, հետաքննություն ու նախաքննություն իրականացնող մարմինների սերտ համագործակցությունը:

«Հայաստանը, Մեծ Հայքը, պատմագրության մեջ հաճախ հիշատակվել է որպես անտառախիտ տարածքներով տերություն: Մենք պարտավոր ենք պահել ու պահպանել բնության կողմից մեզ տրված այդ բարիքը»,-նշել է Աղվան Հովսեփյանը` ամփոփելով քննարկումը:

Advertisements

About Observer

Blogger, Journalist, IT and media consultant.
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

5 Responses to Գլխավոր դատախազն առաջարկում է անտառամերձ գոտիներում պահակակետեր ստեղծել

  1. Գառնիկասում է՝

    :D:D:D:D:D աչք կապոցի ենք խաղում ???? Պարոնայք ընդհամենը գնացեք անտառամերձ գոտիներ և կխլանաք “դռուժբա”-ների ձայնից, էլ ում ահազանգին եք սպասւմ?? ;)

  2. aghajanyanասում է՝

    Փաստորեն ինչ որ բաներ փոխվում են, ակտիվանում են պատկան մարմինները… հույսով լինենք որ իրական քայլեր կլինեն այս խնդիրը լուծելու ուղղությամբ և ոչ թե հերթական շոու ահազանգողներին հանգստացնելու համա… Ինձ այս ամեն ինչում հետաքրքիր է այն փաստը, որ նախաձեռնությունը Աղվան Հովսեփյանից է գալիս և ոչ թե Բնապահպանության կամ Գյուղատնտեսության նախարարությունից, որոնց պարտք ու պարտականությունն է զբաղվել այս խնդրով!!!!! Տեսնենք օրենսդրական նախաձեռնությունը ինչքանով նաև կքննարկվի բնապահպանների հետ

  3. Reporter_Armասում է՝

    հըմմ, նախարարությունները գնացել են դատախազի դուռը… մնում է հերթական շոուն չլինի, համազգային ծառատունկի օրինակով

  4. մարիամասում է՝

    Բնության պաշտպանության երիտասարդական շարժման ակտիվիստները ապօրինի անտառահատումների վերաբերյալ պետական մարմինների գործողությունները համարում են ոչ ադեկվատ, իմիտացիոն բնույթ կրող: «Եթե դուք ուզում եք, որ մենք ձեզ հավատանք, պարոնա’յք, հեռացրեք պետական “բարձր” պաշտոնյաներին աշխատանքից, (քրեական) գործեր հարուցեք ոչ միայն գյուղա…նիցների, այլ նաեւ նրանց կարգադրողների, գործատուների նկատմամբ: Դե Ձեզ տեսնենք….»:
    Դիմումն ուղղված է ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի
    հայտարարությանն այն մասին, որ ապօրինի անտառահատումների նկատմամբ
    վերահսկողությունն ուժեղացվում է:

  5. Արտաշես Հովհաննիսյանասում է՝

    Գժի տեղ եք դնում, ապօրինի հատված ծառերի տեղափոխումը կանխելը ոչ ոքի չի տաքացնում, կանխել է պետք, ծառահատումը, ոչ թե տեղափոխումը…կտրելուց հետո, դա ռդեն ցախ ա……

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.