Բնապահպանական լիդերության հայաստանյան ճամբար

350.org և Բաց հասարակության հիմնադրամներ — Հայաստան կազմակերպությունները հայտարարում են  Բնապահպանական լիդերության հայաստանյան ճամբարի անցկացման մասին, որը տեղի կունենա նոյեմբերի 5-8-ը: Չորս օր տևողությամբ ճամբարը նպատակ ունի միավորելու հայաստանի բնապահպանական խնդիրներով զբաղվող փորձառու և այդ ոլորտում ակտիվ գործունեություն ծավալելու ցանկություն ունեցողներին: Ճամբարի լեզուներն են հայերենն ու անգլերենը:

Դուք 18-35 տարեկան եք, և Ձեզ հետաքրքրում է շրջակա միջավայրի պահպանման և Հայաստանի բնության պահպանման խնդիրները, կլիմայի փոփոխությունը և  դրանց զարգացումներն ու ազդեցություննրը, ինչպես նաև կլիմայի փոփոխության վերաբերյալ համաշխարհային շարժման պատմությունը:  Փնտրու՞մ եք ավելի արդյունավետ միջոցներ  արտահայտելու Ձեր ասելիքը:  Ուզու՞մ եք օգտագործել օն-լայն արշավներ կազմակերպելու նոր տեխնոլոգիաներ տեղի կազմակերպչական ջանքերի հետ: Այդ դեպքում միացեք մեզ  և մասնակցեք քառօրյա բնապահպանական ճամբարին, նոր համագործակցություն և կապեր հաստատելու հնարավորություններին և ապագային համար առավել մեծ ծրագրեր կազմելուն: Դիմումները պետք է ներկայացվեն մինչև 2010թ. Հոկտեմբերի15-ը:

— Դուք հնարավորություն կունենաք աշխատել 350.org արշավի հիմնադիր անդամների ինչպես նաև հասակակից բնապահպան ակտիվիստների հետ:

— Կիմանաք, թե ինչպես օգտագործել իրական պահը արդյունավետ արշավ կազմակեչպելու, կծանոթանաք կլիմայի փոփոխության ամենավերջին գիտական գաղափարներին և քաղաքականությանը, և կտիրապետեք վիրտուալ և իրական արշավներ անցկացնելու նոր հմտությունների:

— Որպես ճամբարի ուղղակի արդյունք դուք հնարավորություն կունենաք  նոր ընկերների հետ մեկտեղ համախմբել և իրականացնել Ձեր նոր գիտելիքներն ու հմտությունները:

Եթե դուք Հայաստանի քաղաքացի եք և ուզում եք մասնակցել մեր ճամբարին, այցելեք ստորև նշված կայքերը և դիմեք հենց այսօր:

Կայք http://www.350.org/aelc2010
Դիմումների հանձնում http://www.350.org/aelc2010apply

Մանրամասներ
Բնապահպանական լիդերության հայաստանյան ճամբար
2010թ.  նոյեմբերի 5-8
Վայրը` կհստակեցվի
Դիմելու վերջնաժամկետն է 2010թ. հոկտեմբերի 15-ը

Ուսումնական դասընթացի մասնակիցները պետք է հանձնառեն մասնակցել ճամբարին ամբողջությամբ, ներառյալ նյութի ներկայացման, և գործնական խմբային աշխատանքներին: Կազմակերպիչները կհոգան ուսումնական դասընթացին առնչվող բոլոր ծախսերը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել.

Մարիա Աղաջանյանին, Քաղաքացիական հասարակություն ծրագրի պատասխանատու ; Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան; Հեռախոս. (374 10) 53-38-62, 53-67-58, Էլ-փոստ. maria[at]osi.am կամ 350 աշխատակիցներին workshops[at]350.org.

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հայտարարություններ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

4 Responses to Բնապահպանական լիդերության հայաստանյան ճամբար

  1. Reporter_Armասում է՝

    Մարիա ջան, իսկ կարծում ես էս քեմփի արդյունքում կարո՞ղ է antarner.net-ը new blood ունենալ ։Ճ

  2. aghajanyanասում է՝

    Կարծում եմ այո :Ճ

  3. Ararat Alikhanayanասում է՝

    Շնորհակալ եմ, որ նման ճամբարի կազմակերպման համար տարածվել է հայտարարություն: Ես արդեն մի քանի ակտիվիստների ուղարկել եմ հայտարարության տեքստը,հատկապե ս կարևորել եմ մարզերում բնակվող երիտասարդների մասնակցությունը:

  4. aghajanyanասում է՝

    Արարատ ջան, շնորհակալ եմ որ հայտարարությունը տարածում եք: Հույսով եմ, որ հենց մարզերից շատ դիմորդներ կլինեն :Ճ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.