Բոլորն էլ ստում են՝ թե՛Երեւանի քաղաքապետարանը, թե՛ Բնապահպանության նախարարությունը

Օրերս antarner.net-ը ահազանգ էր ստացել, որ Պարույր Սեւակի եւ Ուլնեցու փողոցների խաչմերուկում հոկտեմբերի 5-ին բուլդոզերով փորձել են ծառահատումներ կատարել: Մանրամասները պարզել, ցավոք, չէր հաջողվել, սակայն դեպքի առնչությամբ Բնապահպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, թե Երեւանի բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր եւ կասեցրել ծառահատումը։ News.am-ն այսօր հոդված է հրապարակել, որից պարզվում է, որ Բնապահպանության նախարարությունը սուտ տեղեկություններ է տարածել։ Սա մեկ…

Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ այդ հատվածում ավտովթար է եղել, ինչի հետեւանքով ծառը վնասվել եւ ընկել է եւ հիմա թույլ չեն տալիս այդ ծառը վերցնել մինչեւ վթարի փորձաքննությունն ավարտվի, իմանան ի՞նչ մեքենա է եղել: Սակայն այդ տարածքում տեղի ունեցածի ականատեսներից մեկը NEWS.am-ի թղթակցին պատմել է, որ այդ տարածքում հատվել են շուրջ մեկ տասնյակ ծառեր եւ հիմա այդ երբեմնի կանաչապատ տարածքն ամբողջությամբ ծածկվել է հողով: Այսինքն, ստացվում է, որ քաղաքապետարանը նույնպես սուտ է խոսում։ Սա երկուս…

Մնում է պարզել՝ հիշյալ անհայտ ականատեսը արդյո՞ք ճիշտ է խոսում։ Սա երեք…

Հ.գ. Լավ, ես չե՞մ հասկանում, էս բլոգի կարդացողների մեջ մեկը չկա՞, որ կարող է գնալ տեղում տեսնել ինչ է կատարվում ու բջջային հեռախոսով մեկ-երկու նկար անել, դնել մեր ֆեյսբուկի խմբի ֆոտոների բաժնում։

Advertisements

About Observer

Blogger, Journalist, IT and media consultant.
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

4 Responses to Բոլորն էլ ստում են՝ թե՛Երեւանի քաղաքապետարանը, թե՛ Բնապահպանության նախարարությունը

  1. մարիամասում է՝

    Պարզվում է չկա , միայն սաղ խոսում են ու գրում :)))))))) ու հիմնվում նախարարության քաղաքապետարանի կեղծ հաղորդագրության վրա….

    • Observerասում է՝

      Ահազանգի օրը antarner.net–ի հեղինակներից մեկը՝ solpuga–ն, այցելել էր դեպքի վայր եւ նկարել մի քանի կտրված ճյուղ, լրացուցիչ մանրամասներ պարզել չէր հաջողվել։ Բնապահպանության նախարարության հայտարարությունը խելքի մոտ էր, դրա համար այն դրել էինք։ Հիմա, փաստորեն, պատմությունը շարունակվում է, եւ փորձում ենք կազմակերպել՝ գնալ ավելի մանրամասն ուսումնասիրել՝ հարթեցված հող, տասնյակ կտրված ծառեր եւ այլն։ Եթե հետքերը այդպես խնամքով թաքցված են եղել, զարմանալի չէ որ solpuga–ն ոչ մի հատաքրքիր բան չի հայտնաբերել։

      Մյուս կողմից էլ, այս ամենից հետո ես չեմ վստահում նաեւ Նյուզ.ամ–ի հաղորդագրությանը, քանի որ հղում է արվում անհայտ աղբյուրի վրա։

  2. Reporter_Armասում է՝

    սա էլ նկարները «դեպքի վայրից» Մարիամ ջան
    http://goo.gl/04pG

  3. solpugaասում է՝

    Մենք այդ դեպքի վայր գնացինք անմիջապես ահազանգը ստանալուն պես, քանի որ այն 300 մ հեռավորության վրա է գտնվում մեզանից: Բայց արմատախիլ արված ծառ չենք տեսել, տեսել ենք միայն 2 հատ վնասված ծառ (այսինքն կողային ճյուղերը կտրված սղոցով, տես ֆոտոնկարները): Հնարավոր է, որ ծառ կտրած, և այդ տեղը հարթեցրած լինեին գիշերվա ընթացքում:Սակայն մեկ տասնյակ կտրած ծառերի մասին խոսք չի կարող լինել, այդ տարածքը պարզապես շատ փոքր է 10 ծառերի համար:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.