Դսեղի անտառտնտեսության աղմկահարույց սղոցարանում «ամեն ինչ օրինական է»



Անցած ամիս մեծ աղմուկ էր հանել antarner.net-ի հրապարակումն այն մասին, որ Դսեղի անտառները պաշտպանելու փոխարեն այստեղ գործող անտառտնտեսությունը սղոցարան է աշխատեցնում: Օրերս antarner.net-ի հետ զրույցում անտառտնտեսության պետ Մարտին Ավագյանը հայտարարեց, որ աղմուկ բարձրացնելու հարկ չկար, ամեն ինչ օրինական է:

«1956 թվականին կառուցված սղոցարան է, դա նորություն չէ»,- նշեց Ավագյանը` հավելելով, թե հրապարակումից հետո անտառտնտեսությունում ստուգումներ է անցկացրել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը՝ պարզելու արդյոք իրենք զբաղված են անօրինական հատումներով:

Ստուգումների պատասխանները դեռ չունեն, բայց Ավագյանը վստահեցնում է, թե իրենք օրինական հատումներ են անում:

«Թերթում գրված էր, որ երբ իրենք ներս են մտել, մերոնք դռները փակել են: Բայց տեղում, իրականում, մարդ չի եղել: Մենք երեք հոգի ենք, երեքս էլ դրսում ենք եղել՝ անտառում»,-ասում է Դսեղի անտառապետը,- «այ որ տեղում մարդ լիներ, կբացատրեր, փաստաթղթային բոլոր ատրիբուտները կներկայացվեին, մարդիկ էլ կհասկանային, էսքան բանը չէր լինի»:

Ավագյանն ասում է, թե 2009 թվականի պլաններով որպես շինափայտ 380 խորանարդ մետր ծառահատման թույլտվություն են ունեցել: Արյդյուքնում ստացել են 540 քառակուսի մետր մանրատախտակ: 350 խորանարդ մետրը իրացրել են, մնացածն էլ դեռ մնում է սղոցարանում:

«Ի դեպ, իրենք կիսատ են նկարել, ոչ բոլոր մանրատախտակն են նկատրել, մի մասն էլ մյուս կողմում էր»,-ասում է Ավագյանը:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ, Տեսանյութեր-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

2 Responses to Դսեղի անտառտնտեսության աղմկահարույց սղոցարանում «ամեն ինչ օրինական է»

  1. Galustասում է՝

    Եթե Մարտուն Ավագյանը բարձրաձայնում է, թե իրենք իր գրասենյակում իր հետ միասին աշխատում են երեք մարդ, ապա այդ դեպքում ինչու էին բաց թողել բակի դարպասները: Այնուհետեւ այդ ինչպես է լինում, որ լրագրողները այդ օրը հեռանում են իր “օբեկտի” տարածքից, նոր հետո , ինչպես ինձ հոտ հեախոսազրույցում հայտնեց վերջինս ընկնում է եւ ամբողջ Դսեղում ման է գալիս, թե ու են լրագրողները: Այդ որտեղից էր իմացել, եթե գրասենյակում մարդ չկար: Ինչու էին այդ օրը լուսամուտնեի շորտավարագույրները շարժվում եւ ներսից տեսանելի էր որ ներսում մարդ կա: Ուղակի խորհուրդ կտամ պրն Ավագյանին, որ եթե նա նոր մարդ է անտառային ոլորտում եւ ազնիվ է իրեն համարում, թող ազնիվ էլ մնա:
    Իսկ ինչ վերաբերում է օրինական, թե անօրինական լինելուն սղոցարանի աշխատանքը, որ վերջիններս արտադրում են մանրահատակ ու հետն էլ պարծենալով լրագրողին հայտնում է որ լուսանկարները կիսատ են արված, կիսատը իրենք են, որ կիսատ պռատ պարզաբանում են տալիս: Ես խորհուրդ կտամ Հայանտառ-ի տնօրինությանը, որ Դսեղի անտառտնտեսության գրասենյակը շատ մեծ է իր չափսերով , ոտեղ աշխատում են ընդամենը երեք աշխատակից:

  2. Galustասում է՝

    եվ այդ ինչպես է լինում , որ ՀԱՅԱՆՏԱՌ ՊՈԱԿԻ- տնօրեն Մարտուն Մաթեւոսյանն ամեն անգամ հերքում է, որ մեր որկրից փայտանյութ չի արտահանվում, իսկ այս նյութում, Դսեղի անտառտնտեսության տնօրեն Մարտուն Ավագյանը հակառակն է պնդում, որ Հայանտառի տնօրինության պայմանագրի համաձայն ծինափայտ է արտահանվել Իրանի Իսլամական Հանրապետություն:
    “Մի մասը տեսղափոխվել է Ձեր ասած սղոցարան, սղոցվել եւ ստացվել է հաճարի կողատախտակ: Հայանտառի պայմանագրով մ մասը տեղափողվել է Իրանի ՀԱնրապետություն, իսկ չնչին մասը տեղական սպառողների կողմից”:
    Սա հիմա ինչ հասկանանք…
    Աբսուրդդդդդդդդդդդդդդդդդդդդդդդդդդդդդդդդ……………………………..

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.