«Հայաստանի անտառները» լրագրողական մրցույթ

Ինտերնյուսը եւ ENPI FLEG Հայաստան ծրագիրը հայտարարում են «Հայաստանի անտառները» թեմայով լրագրողական աշխատանքների մրցույթ` խրախուսելու անտառային ոլորտի խնդիրների բազմակողմանի եւ հետեւողական լուսաբանումը։

Մրցույթի անվանակարգերն են՝
— Լավագույն հեռուստատեսային նյութ,
— Լավագույն ռադիոնյութ,
— Լավագույն տպագիր հոդված,
— Լավագույն օնլայն հոդված։

Մրցույթին ներկայացված նյութերը պետք է հրապարակված կամ հեռարձակված լինեն 2009 թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչեւ 2010թ-ի հոկտեմբերի 1-ը ժամանակահատվածում եւ վերաբերեն Հայաստանի անտառային ոլորտի խնդիրներին՝ կառավարում, պահպանություն, խնամք, օգտագործում, ապօրինի ծառահատումներ, անտառային տարածքների կրճատման հետեւանքներ եւ այլն։

Ընտրությունը կատարելու է հատուկ ձեւավորված մրցութային հանձնաժողովը։

Աշխատանքներն ընդունվում են մինչեւ 2010թ.-ի հոկտեմբերի 20-ը /հեռուստատեսային եւ ռադիո նյութերը՝ DVD, CD կրիչներով, հոդվածները՝ թերթի համապատասխան համարով կամ պատճենով/։
Կից խնդրում ենք ներկայացնել նաեւ հետեւյալ տեղեկությունները՝
— նյութի հեռարձակման կամ հրապարակման օրն ու լրատվամիջոցի անունը,
— հեղինակի կոնտակտային տվյալները։

Հասցեն՝ Երեւան, Արշակունյաց 3, 3-րդ հարկ։
Հեռախոս՝ 010 58 36 20
Էլ. փոստ՝ assistant@internews.am; narine@internews.am

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Նարինե Սաֆարյանին՝
հեռ. 010 583620, 055 895700, էլ. փոստ՝ narine@internews.am։

Advertisements

About Arshaluys Muradyan

ENPI FLEG Armenia Program Communications Coordinator
Այս նյութը հրատարակվել է Հայտարարություններ-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.