Ո՞վ է ուզում դառնալ անտառապահ

Շատ անգամ ապօրինի ծառահատումների մեջ մեղադրվում են հենց անտառապահները, ավելի շուտ իրենց գլխին է մեղքը  ջարդվում, քանի որ պետք է չէ՞ ինչ որ մեկին պատժել:  Վերջերս էլ բնապահպանության նախարարության տեսչության չինովնիկներից մեկը ասեց որ հենց անտառապահներն են աչք փակում ծառահատումների վրա, քանի որ հատողները գյուղացիներն են… հո իրանց գյուղի բնակիչներին չեն բռնելու տուգանեն, չէ՞:  Այ սենց լոգիկայա աշխատում…

Իսկ ի՞նչն է մարդուն դրդում անտառապահ դառնալ:  Բնության հանդեպ սե՞րը, բնությունը պահպանելու ցանկությու՞նը:  Թե պարզապես սա գումար աշխատելու և գոյատևելու միջոցներից մեկն է:  Էկոլուրում տեղադրված հոդվածը կարդալուց հետո պարզ է դառնում, որ գումար աշխատելու, ընտանիք պահելու օրինական միջոց անտառապահները գրեթե չունեն:

50,000 դրամ աշխատավարձով մարդ ո՞նց ընտանիք պահի, առավել ևս իմանալով որ մի քանի ծառ կտրելով կարող է մարդավայել ապրել: Աշխատանքային պայմաններից դրդվա՞ծ են անտառապահները գնում անօրինական քայլերի կամ աչք փակում ապօրինությունների վրա:

«Անտառների պահպանության հիմնական ծախսերը հոգում է պետական բյուջեն, որը դրա համար նախատեսում է 710 միլիոն դրամ։ Այդ գումարը բավական չէ նույնիսկ զուտ միայն աշխատողներին աշխատավարձ տալու համար։ Մնացած ծախսերը աշխատում ենք համակարգել սեփական եկամուտների հաշվին, որն առաջանում է հիմնականում փայտանյութի վաճառքի միջոցով»։

Եվ ահա ինչ է ստացվում… գումարը միշտ քիչ է, միշտ կարելի է եկամուտ ստանալ փայտանյութի վաճառքից, փայտանյութն էլ բնականաբար ստանալ անտառից… բայց չգիտես ինչու անտառապահի աշխատավարձը չի բարձրանում… ու՞ր են գնում այդ գումարները:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Կարծիք-ում և պիտակվել ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.