Անտառահատումները Հայաստանում: առողջ միջավայրում ապրելու իրավունքը, խնդիրները ու լուծումները

Նկարը` Մարդու իրավունքները Հայաստանում կայքից

Առավոտյան նյութերը նայելուց Google Reader-ում տեսա «Անտառահատումները Հայաստանում: առողջ միջավայրում ապրելու իրավունքը, խնդիրները և լուծումները» խորագրով  մի հոդված/հետազոտություն: Հոդվածի հեղինակը տարբեր ռեսուրսներից հավաքել է հայաստանի անտառների վերաբերյալ գոյություն ունեցող տվյալները: Ես այստեղ կտեղադրեմ այդ տվյալների միայն մի մասը, ամբողջությամբ կարող եք կարդալ Մարդու իրավունքները Հայաստանում կայքում:

Հետազոտությունների համաձայն` տարեկան կես միլիոն կուբամետր փայտ է այրվում Հայաստանում, որից միայն 10-12% է արձանագրվում: Մարդկանց ապօրինի գործողությունների արդյունքում ոչ միայն կրճատվել են Հայաստանի անտառների տարածքները, այլև դա հանգեցրել է ծառատեսակների կառուցվածքային փոփոխության: Այսպես, նվազում են այնպիսի օգտակար ծառատեսակները, ինչպիսիք են հաճարենին, կաղնին, սոճին և հացենին, իսկ դրանց տեղը հայտնվում են պակաս օգտակար տարատեսակները/օրինակ ֆենխելները:

Տարբեր տվյալներ գոյություն ունեն Հայաստանի անտառածածկ տարածքների վերաբերյալ: Հայաստան Ծառատունկ Ծրագիր-ի տվյալներով  240.000 հեկտարն է անտառածածկ, որը համապատասխանում է  ողջ տարածքի 8%-ին: Փորձագետները ասում են 6 -8 %:   Ամեն դեպքում, այս թվերը բավականին վախենալու են:  Եթե այս ճանապարհով գնանք, ըստ Հայաստան Ծառատունկ Ծրագիր-ի կանխատեսումներիր 2030թ. անտառ չի լինելու:

Ու այս ամեն ինչի հետ մեկտեղ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը պնդում է որ անտառային տարածքները չեն նվազել և այնքան են ինչքան 1988:

Կարդացեք հոդվածը, բավականին հետաքրքիր նյութ է:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հետազոտություններ, Հոդվածներ-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Անտառահատումները Հայաստանում: առողջ միջավայրում ապրելու իրավունքը, խնդիրները ու լուծումները

  1. Arminéասում է՝

    Ավելացնեմ միայն, որ Հայաստան Ծառատունկը այս ուսումնասիրությունը կատարել էր դեռ մի քանի տարի առաջ, իսկ հաշվի առնելով վերջին տարիների անտառահատումների սարսափելի քանակը, պարզ է որ հիմա չունենք ութ տոկոս անտառ… վեցը ավելի քան ռեալ թիվ է:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.