Մեկ օր Խոսրովի արգելոցում

 

Լուսանկարը՝ Գալուստ Նանյանի

 

Մուտք, որը տանում է Խոսրովի անտառ պետական արգելոց: Այո շատ գեղեցիկ է, երբ հասնում ես այս դարպասներին: Տեսնենք, թե ինչ կա ներսում։

 

Լուսանկարը՝ Գալուստ Նանյանի

 

Խոսրովի անտառ պետական արգելոցի Գառնիի հատվածից մինչեւ Գիլան արգելավայր ընկած ճանապարհատվածին կարելի է հանդիպել պատմական հուշարձանների, սրբատեղիների եւ հին շինությունների մնացորդների: Այս կիսակառույց շինությունից մի քիչ այն կողմ կա մի սրբատեղի, որտեղ հարակից գյուղի հավատացյալ բնակիչները գալիս են ու մատաղ են անում։ Իրենց համար սեղանատուն են կառուցում:

 

Լուսանկարը՝ Գալուստ Նանյանի

 

«Մենավոր ծառը»: Տեսնես օրվա ընթացքում քանի՞ մեքենայի արտանետած փոշի է շնչում ու սպասում հերթական անձրեւին, որ իր վրայից մաքրի տերեւների ու ճյուղերի վրա նստած փոշին:

 

Լուսանկարը՝ Գալուստ Նանյանի

 

«Հիասքանչ» կառույց, որ վեր է խոյացել վերջին երկու տարիների ընթացքում հենց Գիլան արգելավայրի կենտրոնական մասում: Խոսակցությունները են պտտվում, որ կառույցը պատկանում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Ըստ փաստաթղթերի այն պատկանում է «Հովասաձոր» ՍՊԸ-ի հիմնադիրներ Կամո Խաչատրյանին եւ Միխայիլ Բեզռուկովին: Դեռ այս տարվա գարնանը մեր բազմաչարչար բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հենց Գիլանում խիստ հանձնարարականով արգելեց շինարարության շարունակությունը, մինչեւ չպարզվի դրա օրինականությունը: Բայց, ախր դա կառուցվում է հենց ՀՀ կառավարության որոշման համաձայն եւ երբ սեփականատերը փորձի շարունակել, անգամ դրա դեմ չեն կարողանա առնել իրավապահ մարմինները:

 

Լուսանկարը՝ Գալուստ Նանյանի

 

Չնայած որ դեռեւս պարզ չէ, թե հետագայում այս կառույցը ինչի է ծառայելու, բայց այս նկարին նայելով կարող ենք համոզված լինել, որ այն կլինի հանգստի գոտի, ասենք՝ ռեստորան: Ցավակցական հեռագիր. «Քեֆ անողի քեֆը այստեղ հաստատ չի պակասի»:

 

Լուսանկարը՝ Գալուստ Նանյանի

 

Չնայած որ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը արգելել է շարունակել շինությունը, սակայն կողքի տնակներում այսօր էլ բնակվում են մի քանի հոգի, ովքեր հայտնում են որ այդ տարածքը` այսինք իրենց սեփականությունն են հսկում: Լվացք են անում, մեկ մեկ խորոված «տժժացնում» հենց լուսանկարի մեջ ֆիքսված մանղալի վրա: Այստեղ հաստատ ծաղկեց «Խոսրովի անտառը»:

 

Լուսանկարը՝ Գալուստ Նանյանի

 

«Խնձորի ծառի տակին,
Ես իմ յարին սիրեցի
Խնձորի ծառի տակին,
Խնձորի ծառի տակին»:
Տեսնես այս երգը երգե՞լ են խնձորի այս ծառի տակ: Ով՝ ով չգիտեմ, բայց ես ինքս, երբ խնձոր քաղեցի այս ծառից, երգեցի այս երգը:

 

Լուսանկարը՝ Գալուստ Նանյանի

 

«Կաղնին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին»: Սա հենց այն տարածքն է, որտեղից լավ տեսանելի է մի կողմից Գառնու քարերի սիմֆոնիան, իսկ մյուս կողմից Խոսրովի անտառ պետական արգելոցի հիանալի տեսարանը:

 

Լուսանկարը՝ Գալուստ Նանյանի

 

«Վայյյյ… անտառ»…էս ո՞նց է որ չեն իմանում, որ նման կաղնուտ կա այս կողմերը: Կաղնուտի տեսքը շատ լավ է, երիտասարդ կաղնիները մի 20-25 տարվա պատմություն ունեն։

 

Լուսանկարը՝ Գալուստ Նանյանի

 

«Երեք կաղնի, երեքս էլ մի բոյի,
Տանող չունենք մնացել ենք այս օրի»:

Գալուստ Նանյան, Խոսրովի անտառ պետական արգելոցից

Այս նյութը հրատարակվել է Լուսանկարներ-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

3 Responses to Մեկ օր Խոսրովի արգելոցում

  1. Vahram Tatikyanասում է՝

    Լավն է,քեֆս բերեց։

  2. Galustասում է՝

    Այսպես էլ ապրում ենք: Ինչ ենք մտածում մենք բոլորս …. Չգիտեմ…. :(

  3. ՊԱՅԾԱՌաՏԵՍասում է՝

    Լավ հոդված էր, նկարներն էլ` ընտիր: Շնորհակալություն հաճելի և օգտակար էքսկուրսի համար:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.