Հայանտառը հասարակությանը կոչ է անում օգնել՝ վերահսկելու Լոռու անտառներից փայտանյութի դուրս բերումը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը կոչ է անում հասարակական կազմակերպություններին եւ ակտիվիստներին օգնել` վերահսկելու ճանապարհները, որոնցով անտառից փայտանյութ է դուրս բերվում:

Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը, Լոռիում` Վանաձոր-Գյումրի եւ Վանաձոր-Դիլիջան  խաչմերուկներում դիտարկման կետեր են լինելու, որտեղ հերթապահություն է սահմանվելու: Անտառից փայտանյութի դուրս բերման հիմնական ժամերը երեկոյան եւ գիշերային ժամերն են:

«Հենց այդ ժամերին են մեր մարդիկ հերթապահելու: Մենք ցանկացողներին հրավիրում ենք համատեղ հերթապահություն իրականացնել»,- ասաց Մաթեւոսյանը:  Նրա խոսքերով` եթե Լոռիի ճանապարհների վերահսկողության արդյունքները հաջող լինեն եւ օգնեն կանգնեցնել ապօրինի ծառահատումները, ապա այդ փորձը կտարածվի ողջ երկրով:

«Էկոլուր»

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.