Բնապահպանի պնդմամբ, բլոկադայի տարիների ավարտից հետո ծառահատումների թիվն աճել է

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանի խոսքով, վերջին տարիներին Հայաստանում գրանցվել է ապօրինի ծառահատումների նվազում:
«Մոտավորապես 450 հազար ապօրինի հատում է արձանագրվել 1994 թվականին: Այս տարիների ընթացքում, բնականաբար դա աստիճանաբար նվազել է, եւ 2008-9 թվականներին արձանագրված ապօրինի հատումների թիվը ընդամենը կազմում է 2200-2300», — երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մաթեւոսյանը:

«Հայտանառ»-ի տնօրենի խոսքով, 90-ական թվականներին` պայմանավորված էներգետիկ ճգնաժամով, ապօրինի հատումներից մեծ վնասներ են կրել Լոռու եւ Տավուշի մարզերի անտառային տարածքները, հատկապես մեծ բնակավայրերին հարակից անտառները:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը, սակայն, փաստում է, թե 90-ականներին` Հայաստանի տնտեսական բլոկադայի տարիներին, արձանագրվել է տարեկան 500 հազար մետր խորանարդ ծառահատում: Վկայակոչելով ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության տվյալները` բնապահպանը հակադարձում է, թե բլոկադայի տարիների ավարտից հետո ծառահատումների թիվն աճել է: Բնապահպանը պնդում է, թե ապօրինի ծառահատումները արդյունք են գործող կազմակերպված խոշոր բիզնեսի:

Իր հերթին` «Հայանտառի» տնօրենը հավաստիացնում է, թե 2004 թվականից ի վեր կազմակերպված փայտանյութի խոշոր բիզնես Հայաստանում չկա:

Հասմիկ Սմբատյան, «Ազատություն» ռադիոկայան

Advertisements

About Observer

Blogger, Journalist, IT and media consultant.
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

2 Responses to Բնապահպանի պնդմամբ, բլոկադայի տարիների ավարտից հետո ծառահատումների թիվն աճել է

  1. Արտաշես Հովհաննիսյանասում է՝

    Էտ Մարտունի կաշին լոպկվի, զուտ նրա համար, որ գիտակցված թաքցնում ա իրական պատկերը` դատապարտելով անապատացման: “Հայանտառի” տնօրեն, ես պատկերացնում եմ մեկին, որ օրական 24 ժամ կոտրի բոլոր պետական դռները` պահանջելով մի քանի տարով ընդհանրապես դադարեցնել անտառահատումները, որ գոնե կարողանանք ինչ որ ձևով կանգնացնել նվազման էս տենդենցը….էսպես` Մարտուններով ու նման բաներով դատապարտված էնք……

  2. Gagikասում է՝

    Axr ete ka pahangark eli piti hatvi antar da klni biznec, hanzank da karevor che. Zavalin ajn e vor antar e ktrvum, ick chktrelu hamar petke bnakchutyane apahovel ayl ntrakayin varelikov, orinak qarazuchov, vore kareli e nermuzel Rusastani Dachnutyniz, Ukrainaiz. Ete uzumenk prkel antare. Ev da petke arvi karavarakan makardakov.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.