Կծաղկի՞ արդյոք Խոսրովի անտառը

Լուսանկարը՝ Գալուստ Նանյանի

Արդեն երկար ժամանակ է, ինչ մամուլում շրջանառվում են լուրերը, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գիլան» տեղամասում կառուցվում է շինություն, որը իր ճարտարապետական տեսքով նման է ռեստորանի, կամ հանգստյան տան:

Դեռեւս 2007թ-ի ՀՀ կառավարության որոշումներից մեկի համաձայն Խոսրովի արգելոցի Գիլան տեղամասին տրվեց է արգելավայրի կարգավիճակ, որի համար հասարակությունը պահանջում է, որ նույն կառավարությունը տեր կանգնի իր որոշմանը, այն է, որ եթե արգելավայրում թույլատրվում է մարդու ներկայությունը, սակայն արգելավայրը նրա համար չէ, որտեղ կառուցվեն ռեստորաններ, հյուրանոցներ եւ սպասարկան կենտրոններ:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավաության 2007թ. մայիսի 24-ի իր N 673- Ն որոշմամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Բայբուրդ կոչվող հին բնակավայրի տեղում ստեղծեց «Գիլան» պետական արգելավայրը` 118 հա մակերեսով: Այնուհետեւ ՀՀ կառավարությունը 2007թ. հոկտեմբերի 18-ի N 1203-Ն որոշման հիման վրա «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի եւ «Հովազաձոր» ՍՊԸ-ի տնօրենների միջև 2008թ հունվարի 14-ին, կնքեց 60 տարվա վարձակալության ու կառուցապատման պայմանագրեր: Ըստ պայմանագրերի և «Հովազաձոր» ՍՊԸ- ի կողմից ներկայացված ծրագրի` նախատեսվում է կառուցել այցելուների կենտրոն` էկոտուրիզմի զարգացման նպատակով, ինչը կնպաստի նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ճանաչողական զբոսաշրջության զարգացման համար: Սակայն հիշեցնենք, որ նմանատիպ այցելուների կենտրոն արդեն իսկ գործում է հենց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Գառնու տեղամասի մուտքի մոտ:

Ինչ եղավ հետո, երբ այդ տարածքում հայտնվեցին «Հովազաձոր» ՍՊԸ-ի շինարարները եւ շատ կարճ ժամանակում կառուցեցին մեկ եւ մեկուկես հարկանի իրար կպած մեկ շինություն, որը նման է ռեստորանահյուրանոցային փոքր համալիրի:

Շինության պատերը, ինչպես եւ ծածկն ու տանիքը արդեն պատրաստ է եւ միայն մնում է, որ ներսի հարդարանքը, դուռ-լուսամուտը դրվի, որից հետո հարակից տարածքներից մեկում նույն ՍՊԸ-ի տնօրինությունը իր գովազդային արշավով այնտեղ կհրավիրի իր այցելուներին, որտեղ խորովածի ու քյաբաբի իր տեսականին կառաջարկի «ռեստորանից» օգտվողներին:

Այս ամենի շուրջ կրքերն այնպես թեժացան, որ ՀՀ բնապահպանության նախարարը գարնանը այցելեց Խոսրովի պետական արգելոցի «Գիլան» տեղամաս եւ հենց այնտեղ իր խիստ հանձնարարականով դադարեցրեց նորակառույց շինության շինարարությունը:

Շինարարությունը դադարեցվեց, շինարարները հեռացան, սակայն շինարարների տնակներն այնտեղ մնացին, անգամ այնտեղ մնաց խորովածի մանղալը:

Վերջերս լուրեր շրջանառվեցին, որ Խոսրովի անտառի «Գիլան» տեղամասը, ինչը վարձակալության է տրված «Հովազաձոր» ընկերությանը եւ նրանց հիմնադիրներ` Կամո Խաչատրյանին եւ Միխայիլ Բեզռուկովին, կրկին անհասկանալի ակտիվություն է նկատվում, եւ ինչ-որ «պահակներ» են հայտնվել:

Կանաչ շարժման երիտասարդ ակտիվիստները հայտարարություն էին նաեւ տարածել, որ «Խոսրովի անտառ»-ում եղած ժամանակ նրանք կրակոցներ են լսել, որի ձայնը ակտիվիստներից մեկը ֆիքսել է իր տեսախցիկում:

ՀՀ բնապահպանության նախարարությունն արդեն հասցրել է պատասխանել հիշյալ ահազանգերին: Այն է, որ այդ կրակոցները լսելի են եղել Գյուլասոր գյուղի մոտակայքում գտնվող որսահանդակից, որտեղ այս օրեին իրականացվում է լորի եւ կաքավի որս:

Պահակները այնտեղ էին, այնտեղ հետո հայտնվեցին ընկույզ հավաքողները ովքեր շատ լավ տեղավորվել էին կիսակառույց շինությունում իրենց անկողիններով, ովքեր գիշերում էին հենց այնտեղ:

«Գիշերը այստեղ տղամարդիկ են մնում , իսկ մենք աշխատանքից հետո գնում ենք գյուղ: Ինչ գործ ունենք այստեղ մնալու, ուղղակի աշխատում ենք»,- ասում էր աշխատավոր կանանցից մեկը եւ հավելում, որ ընկույզ են հավաքում եւ իրենց օրական աշխատավարձը 5 կգ ընկույզ է:
Կանայք նախ սկզբում փորձում էին համոզել մեզ, որ իրենց ընկույզը հավաքում են եւ վաճառում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրինությանը. «Դե իրենք էլ երեւի կենդանիներին կերակրելու համար են գնում»:

Այնուհետեւ տղամարդկանցից մեկը, փոխելով խոսակցությունը, ասաց, որ ոչ թե արգելոցի տնօրինությանն են հանձնում, այլ. «Մեզ չի հետաքրքրում, թե ինչ են անում այդ ընկույզը, բայց ասեմ, որ ոչ թե արգելոցի տնօրինությանն ենք հանձնում, այլ հանձնում ենք, ինչ- որ մի ընկերության»:
Նախարարի հանձնարարականը դեռ ուժի մեջ է, սակայն ինչպես ընթացքն է ցույց տալիս, նախարարությունը «մեջքի չի ընկնում» եւ չի փորձում փոխել իր մտադրությունը Գիլանին տալ արգելավայրի կարգավիճակ: Սակայն բնապահպանության նախարարությունը հասարակության կրքերը հանգստացնելու համար մի «հիանալի» լուծում է առաջարկում, այն է, որ եկեք բոլորս միասին վերահսկողություն սահամանենք «Հովազաձոր» ՍՊԸ-ի գործունեության նկատմամբ:

Ինչեւէ, 118 հա տարածքը տրված է վարձակալության 60 տարով, իսկ հետագայում, թե ինչ ճակատագիր է սպասում այս մեծ տարածքին դա ոչ մեկին դեռ հայտնի չէ:

«Այս պահին Գիլան արգելավայրում ոչ մի շինարարական աշխատանք չի կատարվում եւ այս պահին հենց այդ հանձնարարականով են շարժվում սեփականատերերը: Ինչպես տեսնում ենք, ինչ կար նախկինում, այնպես էլ կա այսօր»,- ասում է Խոսրովի անտառ պետական արգելոցի Գառնու տեղամասի տնօրեն Սարգիս Հովհաննիսյանը:

Իսկ, թե ի՞նչ է լինելու շենքի ճակատագիրը, զրուցակիցս տեղյակ չէ. «Այսօր շինարարությունը կասեցված է»:

Օրինական սահմաններում կառուցված շինությունը պարոն Հովհաննիսյանի կարծիքով ռեստորան չի ծառայի: Նույն կարծիքին է նաեւ ՀՀ բնապահպանության նախարարությունը. «Կառուցված շինությունը ռեստորան չէ, այլ նախագիծ ու հեռանկարային նպատակ ունեցող հանգստյան տուն է»,- ամիսներ առաջ հայտարարել էր ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը:

Սա ասում է մի մարդ, ով պահպանում է բնության հատուկ պահպանվող տարածքները եւ հետն էլ ժամանակին արդարացել, իբր թե «Գիլան» արգելավայրի տարածքում չկա Կարմիր գրքում ընդգրկված բույս կամ կենդանի:

Սակայն, ինչպես թռչնաբանները եւ կենդանաբաններն են հաստատում. որ Խոսրովի արգելոցը բնորոշ է հայկական մուֆլոնի եւ բեզոարյան այծի համար: Այս տարածքում բնակվում են անգամ միջազգային Կարմիր գրքում գրանցված սեւ անգղը, որի պահպանման համար ողջ աշխարհում մեծ գումարներ են ծախսում` այս տեսակը պահպանելու համար: «Գիլան» արգելավայրում մասնագետների կողմից հաստատված են այնպիսի հազվագյուտ տեսակներ, ինչպիսիք են կարմիր ուրուրն ու սպիտակ արծիվը:

Իսկ այսօր ինչ ենք անում ցանկանում ենք այս տարածքը մասնատել, որպեսզի անգամ չորսոտանիններն էլ չկարողանան միգրացիոն տեղաշարժեր անել:

Չնայած շինարարությունը սառեցված է, բնապահպանները լավատես չեն, քանի որ, ինչպես ասում, նախկինում էլ սառեցման նման դեպքեր եղել են, ու երբ կրքերը փոքր-ինչ հանդարտվել են, շինարարությունը վերսկսվել է:

Առկա երկու կառույցներից մեկը` մատաղանոց է, իսկ բնապահպանության նախարարությունը խոստացել է այն փլուզել, սակայն մյուս կառույցի մասին դեռեւս խոսք չկա:

Այստեղ հարց է առաջանում, տեսնես որոշ ժամանակ անց այս ռեստորանի համար ստեղծվելիք ճաշացանկում, ինչ գնանոց ուտեստներ կլինեն, օրինակ, բեզոարյան այծի ու սկյուռիկի մսից պատրաստած խորովածների, արջի խաշլամայի ու եղնիկի քյաբաբի:

Աղբյուրը՝ Էկոլուր

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.