IT ոլորտը՝ ամենականաչն է

NEWSWEEK-ը հրապարակել է աշխարհի «ամենականաչ» ընկերությունների վարկանիշը, որտեղ ընդգրկված են զարգացած և զարգացող շուկաներում գործունեություն ծավալով տարբեր ոլորտի շուրջ 100 ընկերություններ:

Վերջիններս առանձնանում են իրենց էկոլոգիական դիրքորոշմամբ և «կանաչ» տեխնոլոգիաների կիրառմամբ:

Ընդհանուր առմամբ, աշխարհի ամենականաչ ընկերությունների վարկանիշը կազմելիս դիտարկվել են երեք հիմնական ինդեքսներ` իրենց ենթաինդեքսներով:

Այսպես, համընդհանուր Կանաչության ինդեքսը հաշվարկվում է Շրջակա միջավայրի ազդեցության (EIS), Կանաչ քաղաքականության (GPS) և Հեղինակության ինդեքսների համադրման միջոցով, որոնց տեսակարար կշիռները համընդհանուր Կանաչության ինդեքսում կազմում են համապատասխանաբար 45%, 45% և 10%:

Հատկանշական ևս մեկ փաստ. «կանաչ» ընկերությունների առաջին տասնյակում ընդգրկված են առավելապես ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ և համակարգիչներ, բջջային հեռախոսներ ու տեխնիկա արտադրող ընկերություններ:

Եվ այսպես, աշխարհի խոշորագույն ընկերությունների «կանաչ» վարկանիշի առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը.

Ընդհանուր առմամբ՝ աշխարհի ամենականաչ 100 ընկերությունների վարկանիշում ընդգրկված է ՏՏ ոլորտի շուրջ 20 ընկերություն` International Business Machines (IBM), Hewlett-Packard, Deutsche Telekom, Toshiba, Vodafone, Nokia, Nippon Telegraph & Telephone, Microsoft, France Telecom, China Mobile, Verizon Communications, Telefónica, Samsung Electronics, AT&T, Sony, Panasonic.

Աղբյուրը՝ ArmTech.am

Advertisements

About Observer

Blogger, Journalist, IT and media consultant.
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ, Մամուլի հրապարակումներ-ում և պիտակվել ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.