Արարատյան հարթավայրում հատում են մրգատու ծառերը

Արարատյան հարթավայրում բնակչությունը սկսել է հատել բակերի մրգատու ծառերը՝ ձմռանը իրենց տները տաքացնելու համար:

«Ափսոսում ենք, բայց ի՞նչ արած, պետք է, չէ՞ այս ձմեռն էլ անցկացնենք, տաքացնենք մեր երեխաներին», — ասում էր Էջմիածնի տարածաշրջանի գյուղերից մեկում ինձ հանդիպած բնակիչը:

Մարդիկ անհանգստանում են, որ գազի թանկացման պատճառով չեն կարողանա լիարժեքորեն օգտագործել կապույտ վառելիքը, հարկադրված են այդ քայլին են դիմում:

Զրուցակիցս չցանկացավ, ո’չ նկարվել եւ ո’չ էլ ներկայանալ, սակայն հայտնեց, որ ամեն օր էլ իրենց գյուղում փայտի մեքենաներ են պտտվում ու 1 խմ փայտը վաճառում են 14-16 հազար դրամով:

«Ախր դա էլ ոչ թե 1 խմ է այլ մի շարք կոճղեր են այդքանով վաճառում, որ կոտրատես ու շարես իրար վրա՝ այդքան էլ չի կազմի։ Ամեն օր անտառահատումներից են խոսում հեռուստատեսությամբ, հասկանում եմ, բայց ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկում, որ «ոչ շիշը վառվի ոչ էլ միսը»: Տարվա մեջ երկու անգամ գազի գին են թանկացնում, ժողովրդին «շիշը մտցնում»”, բայց ախր էդպես բա՞ն են անում», — ասում էր զրուցակիցս, ով արդեն հասցրել է իր բակի թթենին կտրել ձմռանն այրելու համար։

Այս ամենը հիշեցնում է 1990-ական թվականները. ով որտեղից ասես փայտ էր հայթայթում գարունը դիմավորելու համար…

Գալուստ Նանյան
Լուսանկարը` հեղինակի

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

3 Responses to Արարատյան հարթավայրում հատում են մրգատու ծառերը

  1. aghajanyanասում է՝

    Վայ Գալուստ էս ինչ գրեցիր…. էս մարդիկ էլ իրենց կողին անտառ չունեն, որ գնան անտառից փայտ գտնեն… լավ ժողովուրդ Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ… ինչքա՞ն ենք սենց սուս ու փուս նստելու

  2. solpugaասում է՝

    Իսկապես որ թուրքի հոգեբանություն: Այդպես թուրքերն էին անում` հայ համայնքներ նվաճելիս սկզբից վերացնում էին մրգատու այգիները, որ անգամ կյանքի հույս չմնա:
    Ոʾվ ենք մենք:

  3. Արտաշես Հովհաննիսյանասում է՝

    1990-ականներին պատերազմի մեջ էինք, մի կերպ կհասկանամ, որ տենց էր, բա հիմա ինչա? Էս նախագահին ձեն տվողների մեծ մասը տակները լցրած արդարանում էին, որ իրան են ձայն տալիս զուտ ստաբիլության համար…..շատ ստաբիլ ա, հասանք նրան, որ գազը քթներիս տակ երկրորդ անգամ ծառերի գենոցիդ ենք անելու 21-րդ դարում…
    Ուզում էք կոտրեք? չի ստացվելու….

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.