Ինչո՞ւ անտառների պահպանման համար բյուջեն գումար չի նախատեսել

Հոկտեմբերի 22-ին խորհրդարանում 2011թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Վահագն Մախսուդյանը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ անտառային տնտեսությունների պահպանման համար գումար չի նախատեսվել։

Պատգամավորի հարցին պատասխանեց ֆինանանսերի նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը` բացատրելով, որ անտառային տնտեսությունների պահպանման համար գալիք տարվա բյուջեում գումար չի հատկացվել այն պատճառով, որ նման ծրագիր չի ներկայացվել։ Իսկ առանց ծրագրի հնարավոր չէ ֆինանսավորում ապահովել:

Պավել Սաֆարյանը քննարկման մասնակիցներին հորդորեց հարցը բարձրացնելու փոխարեն անտառային տնտեսությունները պահպանելու ծրագիր ներկայացնել։

Tert.am

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հայտարարություններ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

6 Responses to Ինչո՞ւ անտառների պահպանման համար բյուջեն գումար չի նախատեսել

  1. aghajanyanասում է՝

    Շատ հետաքրքիրա այս ամեն ինչը, հատկապես գյուղատնտեսության նախարարի կոչերից հետո, թե պետք է հասարակական հիմունքներով մոնիտորինգ իրականացնել… փաստորեն դրա հույսին են հա…

  2. Reporter_Armասում է՝

    Իսկ ո՞վ է հարցադրումն արած պատգամավո՞րը…
    Տեղեկանք. ԱԺ պատգամավոր Վահագն Մախսուդյան՝ 2007թ.մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Ամուսնացած է, ունի չորս երեխա:
    Ավելի մանրամասն՝ http://parliament.am/deputies.php?sel=details&ID=888&lang=arm

  3. Բանից տեղյակ մշտական ընթերցողասում է՝

    Ես շատ ուշադիր եմ կարդում այս բլոգի նյութերը, միշտ փորձում եմ ձեռնպահ մնալ որևէ կոմենտից, սակայն այս լուրի հետ կապված ստիպված եմ արտահայտվել:

    Կարծում եմ Պավել Սաֆարյանի պատասխանը շատ ճիշտ է, սակայն հարցադրումն է ի սկզբանե սխալ: Խոսքը պետք է գնար ոչ թե անտառային տնտեսությունների պահպանման մասին, այլ անտառային տարածքների, մասնավորապես նորատունկ անտառների պահպանման մասին: Սխալ հարցադրման պատճառով, կարող է տպավորություն ստեղծվել, թե իրոք պահպանման համար որևէ ծախս նախատեսված չէ:

    Վերջին 2-3 տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրերի միջոցով անտառային տարածքներ են վերականգնվել և նոր անտառային տարածքներ են հիմնվել: Ներկայիս բյուջետային ծրագիրը չի նախատեսում այս տարածքների պահպանման համար որևէ ծախս: Սա նշանակում է, որ այս տարածքները պետք է պահպանվեն Հայանտառի աշխատած միջոցների հաշվին: Իսկ ինչպես է Հայանտառը աշխատում իր միջոցները` ծառեր կտրելով: Այսինքն որպեսզի Հայանտառը կատարի իր առջև օրենքով դրված պարտականություննեը, այն ստիպված է ծառ կտրել ու վաճառել:

    Շատերին է հայտնի, որ Հայանտառը իրավունք չունի պետության սահմանած առավելագույն չափից ավել ծառ կտրել: Իսկ պետությունը իր հերթին առանց որևէ գիտական հիմնավորման տարեկան սահմանաչափեր է սահմանում: Այս սահմանաչափերը միշտ ցածր են լինում այն կայուն սահմանաչափից, որը մեր անտառները ի վիճակի են տալ:

    Այստեղից ստացվում է, որ պետությունը հնարավուրություն չի տալիս Հայանտառին կայուն կառավարել պետությանը պատկանող անտառը: Նաև որ պետությունը իր և բազմաթիվ դոնոր ծրագրերի տարիների ընթացքում ծախսած միջոցները փոշիացնում է:

  4. Reporter_Armասում է՝

    Շնորհակալություն մեկնաբանության համար… շատ հետաքրքիր եւ օգտակար էր

  5. aghajanyanասում է՝

    Բանից տեղյակ մշտական ընթերողին եթե կարելի է հարցնեմ` անտառային տարածքների պահպանման համար նախկինում որտեղի՞ց են միջոցներ տրամադրվել: Շնորհակալ եմ

  6. Բանից տեղյակ մշտական ընթերցողասում է՝

    Համաձայն անտառային օրենսդրության պետությունը վճարում է Հայանտառին անտառի պահպանության, պաշտպանության, վերականգնման, անտառապատման համար: Սրանք տնտեսական ֆունկցիաներ են, որի համար պետությունը ընտրել է Հայանտառին որպես այս ֆունկցիաների իրականացնող: Ավելին, եթե պետությունը չի վճարում այս ֆունկցիաներից որևէ մեկի համար ամբողջովին կամ մասնակի, ապա այն հնարավորություն է տալիս Հայանտառին սեփական միջոցների հաշվին իրականացնել այս ֆունկցիաները: Սա օրենքի պահանջ է:

    Իսկ Հայանտառի սեփական միջոցների մեծ մասը գոյանում է փայտի վաճառքից: Այսպիսով, եթե Հայանտառին բյուջետային հատկացումները, ասենք պահպանության համար, պակասեն, ապա այն պետք է ստիպված լինի փող աշխատել փայտ վաճառելով: Սակայն եթե Հայանտառը չունի շատ փայտ կտրելու հնարավորություն, ապա այն չի կարող շատ փող աշխատել, և հետևաբար չի կարող պահպանել: Այստեղից եզրակացությունը շատ պարզ է` սխալ և անմտածված քաղաքականության շնորհիվ պետությունը նպաստում է ապօրինի անտառհատումներին և անտառային հողերի դեգրադացիային:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.