Համայնքների սահմանների ձեւափոխումը, որի արդյունքում 50 հազար հա անտառ դադարեց անտառ համարվել, պարզապես թյուրիմացություն չէ

ՀՀ բնապահպանության նախարարության «Անտառային գիտափորձարարական կենտրոն»-ի տնօրեն Անդրանիկ Ղուլիջանյանը թյուրիմացություն անվանեց համայնքների սահմանների ձեւափոխումը, որի արդյունքում 50 հազար հա անտառ դադարեց անտառ համարվել: Մենք արդեն պնդում ենք, որ դա պարզապես թյուրիմացություն չէր: Դա անօրինություն է, որը բարձր մակարդակով լուծում է պահանջում: Կարելի է սպասել, որ եթե որոշում չընդունվի, ապա մենք կկորցնենք այդ անտառը, քանի որ նրա մեծ մասն արդեն պետական չէ, այլ` մասնավոր սեփականություն եւ վաճառված է տարբեր մարդկանց:

Վառ օրինակ է Հանքավանի 500 հա անտառը, որն արոտավայր էր համարվել եւ վաճառվել: Մեր աչքի առաջ մի քանի մարդ կտրեցին 6 լիարժեք սոճիներ եւ հեռացան (տես ֆոտոռեպորտաժը): Պարզվեց, որ Հանքավան համայնքն արդեն երկու օր լույս չուներ, որովհետեւ անտառով անցնող էլեկտրալարերը ծառերի պատճառով թույլ միացում են տվել: Բնակիչներն էլ սեփական ձեռքերով վերացրեցին խոչընդոտը: Դժվար է նրանց պատասխանատվության կանչել, քանի որ կադաստրային փաստաթղթերով անտառ գոյություն գոյություն չունի, եւ չկա այն, թե ով իրավունք ունի հատումների մասին որոշում ընդունել:

Բայց կան ավելի խորը ռիսկեր: Իսկ եթե այդ անտառի տերը ցանկանա զբաղվել արժեքավոր մետաղների արդյունահանմամբ, ապա գյուղատնտեսական նշանակության հողերը արդյունաբերական նշանակության հողերի կատեգորիա փոխելուն խոչընդոտելը ծայր աստիճան դժվար կլինի:

Հայանտառը պնդում է, որ, անխոս, անհրաժեշտ է անտառի նախկին կարգավիճակը վերադարձնել, բայց դրա համար ֆինանսներ են անհրաժեշտ: Մեր կարծիքով, անհրաժեշտ է պատասխանատվության կանչել այն մարդկանց, ովքեր իրենց ստորագրությունն են դրել այդ որոշման տակ եւ նրանց վրա դնել այդ ֆինանսական ծախսերը:

ԷկոԼուր

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Համայնքների սահմանների ձեւափոխումը, որի արդյունքում 50 հազար հա անտառ դադարեց անտառ համարվել, պարզապես թյուրիմացություն չէ

  1. aghajanyanասում է՝

    Իսկ ո՞ր համայնքների սահմանների ձեւափոխման մասին է խոսքը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.