11 օրվա ընթացքում պետբյուջե է մուտքագրվել 4.16 մլն դրամ

Հետքը պարբերաբար տպագրում է բնությանը հասցված վնասի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն:   Բնապահպանական պետական տեսչությունը 2010թ. հոկտեմբերի 11-ից 22-ն ընկած ժամանակահատվածում կայացրել է 35 վարչական որոշում 2.53 մլն դրամ գումարով և հաշվարկել է շրջակա միջավայրին պատճառված վնաս` 4 մլն 903 հազ. դրամի չափով:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Վայոց ձորի ՏԲ կողմից Գոմքի համայնքում արձանագրված հրդեհի հետևանքով բնությանը պատՃառված վնասը կազմել է 4.325 մլն դրամ: Գործն  ուղարկվել է մարզային դատախազություն:

Լոռու ՏԲ-ի հայտնաբերած ապօրինի ծառահատման 1 դեպքի համար կայացվել է 50.0 հազ. դրամ վարչական տուգանքի 1 որոշում, և հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնաս` 157.5 հազ. դրամի չափով:

Տավուշի ՏԲ-ի հայտնաբերած ապօրինի ծառահատման 1 դեպքի համար կայացվել է 50.0 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում, և հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնաս` 26.0 հազ. դրամի չափով:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Գեղարքունիքի ՏԲ-ն շրջայցերի ընթացքում արձանագրել է որսի կանոնների խախտման 4 դեպք, ինչի համար կայացվել է ընդհանուր 120.0 հազ. դրամի վարչական տուգանքի 4 որոշում, և հաշվարկվել է 6.7 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին  պատճառված վնաս:

Վայոց ձորի ՏԲ-ի հայտնաբերած ապօրինի ձկնորսության և որսի 1 դեպքի  համար կայացվել է 80.0 հազ. դրամի վարչական տուգանքի 2 որոշում, և հաշվարկվել է 21.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի ՏԲ-ն շրջայցի ընթացքում արձանագրել է որսի կանոնների խախտման 1 դեպք, որի համար կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում` 30.0 հազ. դրամ:

Ընդերքի պահպանության ոլորտ

Ավարտվել է ստուգումը 4 կազմակերպությունում, կայացվել է 4 վարչական տուգանքի որոշում` 450.0 հազ. դրամի չափով:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Մթնոլորտի ստուգման արդյունքում կայացվել է 550.0 հազ. դրամի վարչական տուգանքի 4 որոշում, և հաշվարկվել է 292.22 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի պահպանության ոլորտ
Ջրերի վերահսկողության բաժինը կայացրել է 380.0 հազ. դրամի 4 վարչական որոշում, և հաշվարկվել է 9.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

Ստուգայցի արդյունքում Երևանի ՏԲ-ի աշխատակիցների հայտնաբերած հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի 1 որոշում:

Տարածքային բաժինների աշխատակիցներն արձանագրել են հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման 3 դեպք, ինչի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի 150.0 հազ. դրամ ընդհանուր գումարով 3 որոշում, և հաշվարկվել է 70.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար կայացվել է 620.0 հազ. դրամի 9 վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ-ի կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտքագրվել է 4.16 մլն. դրամ: Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Մամուլի հրապարակումներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.