ArmComedy. Բնության ոչնչացման առաջարկների փաթեթ

Թեղուտի ոչնչոցման օպտիմալ լուծումներ

Շատերս ենք լսել, որ Թեղուտի անտառի ոչնչացումը ոչ բոլորին է անտարբեր թողել։ Կան մարդիկ, ովքեր դեմ են դրան և փորձում են ճնշում գործադրել կառավարության վրա, կազմակերպել հանրահավաքներ, ցույցեր։ Քանի որ ArmComedy-ին չի աջակցում ոչ մի կողմի այլ հանդիսանում է ռազմավարական հետազոտությունների կենտրոն բոլորի համար` կփորձենք  կառավարությանը մի քանի խելացի և օպտիմալ լուծում առաջարկել անտառների և ընդհանուր բնության դեմ պայքարի համար։

Անհրաժեշտ է՝

  • Ծառերը ճանաչել հակասահմանադրական։ Կամ ընդհանրապես վտանգավոր հանրային հանգստի համար։ Չորացած ճյուղերը կարող են պոկվել, ընկնել և վնասել երախաներին, կամ Աստված ոչ անի՝ իրավապահներին։
  • Սևանը։ Ում է պետք այդ հսկա լիճը այս փոքր երկրում, որ գնում, վառվում ենք ամեն ամառ։ Չորացնում ենք Սևանը և միանգամից լուծվում է parking-ի խնդիրը Երևանում մոտակա 20–30 տարիրների համար։
  • օրենքով արգելել 20–ից ավելի ծառերին հավաքվել մեկ տեղ առանց քաղաքապետարիանի կանաչապատման բաժնի թույլտվության։
  • անհրաժեշտ է երեխաներին մանկուց ծեծել ծառի ճյուղեչով, որ մանկուց դաստիարակվի ճիշտ վերաբերմունք բնության նկատմամբ։
  • քանի որ կարմիր գրքում ընդգրկված կենդանիների քանակը գնալով նվազում է, անհրաժեշտ է ձեռնարկել ամեն ինչ որպեսզի համալրել Կարմիր գիրքը հայկական տեսականիով։
  • արգելել և տուգանել ծիրանի կորիզները շպրտողներին։ Երբեք չգիտես, որտեղ այն կարող է ընկնել և ինչ անձրևներ կարող են տեղալ։
  • ստեղծել արագ արձագանքման խումբ բուսնող ծառերի համար։
  • Անդամակցել Ֆեյսբուքում առկա Destroy Teghut Forest խմբին

Իսկ Թեղուտի անտառի ոչնչացման նախագծից ստացված գումարները (ասում են 15 մլրդ ԱՄՆ դոլար) ծախսելու համար ArmComedy-ն պատրաստել է առաջարկների մի այլ փաթեթ՝

  • Կարելի է մի անգամ էլ թարմացնել ԳԱԻշնիկների մեքենաները` տղեքը արդեն մի 3–4 տարի է նույն Տոյոտաներն են քշում, իսկ Լամբորջինին նոր մոդել է թողարկել։
  • 15 միլիարդով կարելի էր կառուցել մի քանի դպրոց, գնել ցորեն, նավթ ու օրինակ Անդոռան:
  • 15 միլիարդ դոլարով կարելի յուրաքանչյուր հայ ընտանիքի հարսանիքին հրավիրել Ջենիֆեր Լոպեսին․․․ու ոչ թե, որ երգի` այլ օգնի, աման- շբան լվա․․․
  • 15 միլիրարդով կարելի է ազատագրել ևս մի 20-30 տոկոս Ադրբեջանից, ու հասնել նրան, որ Ալիևը ինքը փաթեթավորի ու հանձնի։
  • կարելի ա Վայոց Ձորի վրա երկրորդ հարկ գցել:
  • 15 մլրդ դոլարով Գրանդ Քենդին կարող է եփել աշխարհի ամենամեծ թեյը, որ այդ շոկոլադը ցամաք չուտենք։
  • 15 մլրդ դոլրով կարանք Գարիկ Մարտիրոսյանին հետ բերենք, թող այստեղ աշխատի
  • Կարելի է Քըրք Քրքորյանին պարտքով փող տալ։
  • Կարելի է մի քանի տոկոսով մեծացնել բյուջեն…ճիշտ է 15 մրդ. մեր բյուջեյից մի քանի անգամ շատ է, սակայն, պետք է իրատես լինենք, բյուջե ամբողջը միևնուննն է չի հասնի:
  • Կարելի է մի քանի ամառ բոլոր հայերով հանգստանալ, ոչ թե Քոբուլեթիում այլ տասնապատիկ ավելի թանկ տեղեր.. ասենք` Ծաղկաձորում կամ Դիլիջանում:
  • Կարելի է մի քանի ռոք աստղ բերել Հայաստան համերգ տալու նախքան ծերանալը:

ArmComedy ռազմավարական հետազոտությունների կենտրոնը միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնել բոլոր կարիք ունեցողներին:

Աղբյուրը՝ ArmComedy

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Կարծիք-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to ArmComedy. Բնության ոչնչացման առաջարկների փաթեթ

  1. Արտաշես Հովհաննիսյանասում է՝

    Էսքան իրատեսական առաջարկ մեր խոտակերների մտքով չեր անցնի, իզուր պալիտ արիք………..

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.