«Հետք». Այս տարի Սյունիքում անտառահատման 5 դեպք է հայտնաբերվել

Սյունիքում ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում ապօրինի ծառահատման 5 դեպք է արձանագրվել, որի հասցրած վնասը կազմել է 177 հազար դրամ: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լևոն Պետրոսյանի փոխանցմամբ` բնությանը հասցված ընդհանուր վնասի չափը փոխհատուցվել է:

Իրավախախտերի մեջ եղել են նաև սոցիալապես անպահով 2 անչափահաս երեխաներ և հոգեկան շեղումներ ունեցող 1 անձ, որոնք բացառության կարգով վարչական տուգանքի չեն ենթարկվել:

Անցած տարի նույն ժամանակահատվածում անտառխախտման 23 դեպք է գրանցվել, հասցված վնասի չափը կազմել էր 387 հազար դրամ:

Այս տարի հայտնաբերվել է որսի կանոնների խախտման 2 դեպք: «Գեղիի եւ Շիկահողի վարչական տարածքներում են խախտումներն արձանագրվել: Առաջին դեպքում քրեական գործ է հարուցվել 2 անձի նկատմամբ, 2-րդ դեպքում` 3 հոգի տուգանվել է 30-հազարական դրամով: Առգրավվել է որսորդական 4 հրացան եւ 2 ինքնաձիգ: Իսկ Ողջի գետի աղտոտման համար 488 հազար դրամի չափով տուգանվել է Իրանի Իսլամական Հանրապետության մեկ քաղաքացի, որի բեռնատարի վթարից մազութի արտահոսք էր եղել գետի մեջ», -տեղեկացնում է բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը:

Այս նույն ժամանակահատվածում ապօրինի ձկնորսության 1 դեպք է գրանցվել Սիսիանի տարածաշրջանում, որի համար Սյունիքի տարածքային բաժնի կողմից տրվել է վարչական տուգանք: Ապօրինի ձեռք բերված ձկնավաճառությամբ զբաղվող 2 դեպք էլ բաժնի կողմից հայտնաբերվել է Կպանում, եւ համապատասխանաբար 30 հազարական դրամի վարչական տուգանք նշանակվել:

Մերի Սողոմոնյան, Հետք online

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.