Կացինն ու սղոցը սահմաններ չունեն

Թելավիի անտառի աղբակույտը

Վրաստանի Թելավի քաղաքի մերձակա անտառը Հայաստանի Լոռու մարզի Վանաձորի անտառներից գրեթե ոչնչով չի տարբերվում: Կենցաղային աղբակույտերը զարդարում են հարեւան երկրների անտառային գոտիները:

Կախեթին Վրաստանի շրջաններից մեկն է: Թելավին համարվում է այս շրջանի կենտրոնական քաղաքը: Շրջանի Անտառտնտեսության ղեկավար Գարսեվան Բուխնիկաշվիլին ասում է, որ պետության կողմից կառավարվող անտառների վիճակն ավելի վատ է: Աղբակույտերի մասնավոր կառավարման հանձնված անտառներում գրեթե չես հանդիպի: Վրաստանում, ի տարբերություն Հայաստանի, անտառները կարող են հատկացվել վարձակալության:

«Սա ավելի է դյուրացնում անտառների կայուն կառավարումը»,-ասում է Բուխնիկաշվիլին:

Պետությունը սակավ ռեսուրսների պարագայում անտառների մասնավորեցմամբ նպատակ ունի պահպանել անտառները:  Բուխնիկաշվիլիի տվյալներով, մասնավոր անտառներում անօրինական հատումներ ավելի քիչ են կատարվում: «Վերահսկողությունը մասնավոր անտառներում ավելի մեծ է»,- ավելացնում է Բուխնիկաշվիլին:

Կախեթիի Անտառտնտեսության ղեկավարը նշում է, որ ամսական միջինը երկու անօրինական հատման դեպք է արձանագրվում՝ հիմնականում պետության կողմից վերահսկվող անտառներում:

Լոռիում վարձակալության հանձնված անտառներ չկան: Անօրինական հատումներն ամսական միջինը երկու անգամ ավելի շատ են, քան Կախեթիում:

«Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթեւոսյանն ասում է, թե անտառի պահապաններն աշխատանքի բավարար պայմաններ չունեն՝ ցածր աշխատավարձ՝ միջինը ամսակաան 40.000 դրամ,  ո՛չ ձի, ո՛չ ավտոմեքենա, ո՛չ զենք, ո՛չ էլ արտահագուստ:

Երկու երկրների անտառի պահապանները հայտարարում են, թե միջոցների առկայության դեպքում անտառը չի ոչնչանա, մինչդեռ բնապահապանները պնդում են, թե անտառի պահպանության համար  պարզապես ցանկություն է հարկավոր:

Հոդվածը պատրաստեցին Նաիրա Բուլղադարյանը, Մարիաննա Պեպանյանը եւ Նատալիա Օսյանը։

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

2 Responses to Կացինն ու սղոցը սահմաններ չունեն

  1. Մարիաննաասում է՝

    Համահեղինակների անուններն ինչու՞ նշված չէ:

  2. Reporter_Armասում է՝

    արդեն նշված է ։Ճ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.