«02»-ը ներկայացնում է 2010-ի անտառհատումների դեպքերը

ՀՀ ոստիկանության «02» շաբաթերթը 2010թ.-ի առաջին 9 ամսիներին զանգվածային անտառհատումների վերաբերյալ հոդված է տպագրել։ «Ապօրինի ծառահատումներով «առաջնությունը» անտառաշատ Լոռվա մարզինն է։ Բացահայտումների թվով նույնպես առաջին տեղում ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա բաժիններն են»,- ասվում է հոդվածում։

Հոդվածում ներկայացված են — դեպքեր։

Դեպք 1-ին.

Հուլիսի 19-ին Գուգարքի անտառտնտեսության տարածքում կատարված ստուգայցի ժամանակ բնապահպանության նախարարության աշխատակիցների կողմից հայտնաբերվեց ապօրինի հատված 48 ծառ. պետությանը պատճառված վնասը 900 հազար դրամից ավելի էր։ Ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցների ձեռնակած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ ծառերը հատել են Գուգարք եւ Վահագնի գյուղերի բնակիչներ Մարտիրոս եւ Արմեն Բուլղադարյանները, Հովհաննես Մարտիրոսյանը, Դավիթ Քոչարյանը, Ժորա Օհանյանը, Սամվել Միքայելյանը եւ Կամո Սահակյանը։
Ապօրինի ծառահատման ամենամեծ «փայաբաժինը» Արմեն Բուլղադարյանինն է. նրա կողմից պետությանը պատճառված վնասի համար հատուցման սակագինը 400 հազար դրամ է, սակայն նա վնասը դեռեւս չի վերականգնել։ Մինչդեռ պետությանը պատճառած վնասը հատուցել են, օրինակ, Ժորա Օհանյանը, Սամվել Միքայելյանը։

Դեպք 2-րդ.

Սեպտեմբերի 6-ին իրականացված ստուգմամբ տարբեր տեսակի 40 հատած ծառ հայտնաբերվեց Գուգարքի անտառտնտեսությունում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվեց, որ ապօրինի ծառահատման հեղինակները Արտակ Իքլիմյանն ու Գագիկ Աքուլյանն են։ Պետությանը պատճառված վնասը (հատուցման չափը՝ շուրջ 877 հազար դրամ) նրանց կողմից դեռեւս չի վերականգնված։

Հարուցված քրեական գործեր

#1

Ձորագյուղ գյուղի բնակիչ Կարեն Հովսեփյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան։ Ապօրինի ծառահատման փաստով հարուցված քրեական երկու գործերով նախաքննությունը շարունակվում է։ Դեպքերից մեկը գրանցվել է Եղեգնուտի անտառպետության տարածքում։ Այստեղ հայտնաբերվել են 169 հատված ծառերի կոճղեր։ Անտառի վրա հարձակում կատարած անձանց ինքնությունը դեռ հայտնի չէ։ Ճշտվում են նաեւ դեպքի հանգամանքներն ու պետությանը պատճառված վնասի չափը։

#2

Ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապօրինի ծառահատման դեպք բացահայտեցին սեպտեմբերի 18-ին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվեց, որ Վանաձոր քաղաքի բնակիչ Սասուն Ամիրյանը Վահագնիի անտառպետության տարածքից ապօրինի հատել է 11 ծառ (9 հաճարենի, 2 սոճի), ապա ընկերոջ օգնությամբ մասնատել։ Փայտանյութը թողել են հատման վայրում՝ հետագայում Ամիրյանի բակ տեղափոխելու համար։ Ապօրինի հատված ծառերի սակագնային արժեքը կես միլիոն դրամ է, իսկ հատուցման չափը՝ մեկ միլիոն 366 հազար դրամ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

#3

Անցած ինը ամիսներին ոստիկանության Ստեփանավանի բաժնում գրանցված ապօրինի ծառահատման դեպքերից մեկը, որով հարուցված քրեական գործը դատաքննության փուլում է, ՙհեղինակել է՚ Հոբարձի գյուղի բնակիչ Գարիկ Ասրյանը։ Ապօրինի հատված ծառերը, գերանների տեսքով, ոստիկանները հայտնաբերեցին նրա ավտոմեքենայում։ Նախաքննության ընթացքում պարզվեց, որ Ասրյանը մոտ 7 խորանարդ մետր ծավալով փայտանյութ (շինափայտ) էլ ձեռք է բերել ապօրինի ծառահատմամբ զբաղվող համագյուղացուց՝ Արման Բաղրամյանից։ Այս փաստով հարուցված քրեական գործը քրեական օրենսգրքի 216 հոդվածի հատկանիշներով է։

#4

Ապօրինի ծառահատման փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում հարուցված հաջորդ գործով Կուրթան գյուղի երեք բնակիչներ են անցնում` Գարիկ Զոհրաբյանը, Սամվել Գալոյանը, Ավագ Գեւորգյանը։ Առանձին¬առանձին գործած այս եռյակը, ընդհանուր առմամբ, 77 ծառ է հատել` պետությանը պատճառելով 805 հազար դրամի նյութական վնաս։

Եւ #5` Ծառահատում անտառապետի հովանավորչությամբ.

Օգոստոսի 1-ի գիշերը ոստիկանները ստուգման նպատակով կանգնեցրին Հովիկ Բարխուդարյանի վարած բեռնատար մեքենան, որի թափքում 12 խորանարդ մետր բոխու եւ հաճարենու փայտանյութ հայտնաբերվեց։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց, որ Բարխուդարյանն օգտվել է Դսեղի անտառտնտեսության Լորուտի տեղամասի անտառապետ Գարիկ Պարանյանի հովանավորչությունից. հայտնաբերված փայտանյութը բեռնատարն է բարձվել անտառապետի համաձայնությամբ ու գիտությամբ։
Անտառապետ Գարիկ Պարանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ, Մամուլի հրապարակումներ-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.