Անցած շաբաթում շրջակա միջավայրին պատճառվել է 2 մլն դրամից ավելի վնաս

Հայաստանի բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից հոկտեմբերի 25-29-ին ստուգումների արդյունքում կայացվել է 22 վարչական որոշում 2.03 մլն. դրամ գումարով եւ հաշվարկվել է 0.15 մլն դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:

ԲՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտում Լոռու ՏԲ-ի կողմից հայտնաբերված ապօրինի անտառանյութ տեղափոխման համար կայացվել է 50 հազար դրամ վարչական տուգանքի 1 որոշում եւ հաշվարկվել է 12 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների վերահսկողության բաժնի կողմից հայտնաբերվել է ապօրինի հատված 5 ծառ, ինչի համար հաշվարկվել է 108.75 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում, Վայոց Ձորի ՏԲ կողմից հայտնաբերված ապօրինի որսագողության 1 դեպքի համար կայացվել է 50.0 հազ.դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում եւ հաշվարկվել է 10.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում, մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից կայացվել է 200.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Շիրակի ՏԲ-ի կողմից կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանք եւ հաշվարկվել է 6.6 հազար դրամ շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երեւանի ՏԲ-ի կողմից հայտնաբերված 6 կազմակերպություններում կայացվել է 600 հազար դրամ գումարի վարչական տուգանք:

Ջրերի պահպանության ոլորտում, Արմավիրի ՏԲ կողմից Ջրառատ համայնքում ստուգման արդյունքում կայացվել է 150 հազար դրամ գումարի 1 վարչական տուգանքի որոշում:

Արարատի ՏԲ-ի կողմից կայացվել է 100 հազար դրամ գումարի 1 վարչական տուգանքի որոշում:

Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար Երեւանի ՏԲ–ի կողմից ստուգման արդյունքում 1 կազմակերպությունում կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի 1որոշում:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 5.17մլն դրամ:

Աղբյուրը՝ News.am

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.