Անտառահատումների դեմ պայքարի ծրագիրը ձգձգվում է «զարմանալի» պատճառով

Լուսանկարը՝ Մարիամ Սուխուդյանի Facebook-ի էջից


Անտառածածկ տարածքներում արդյունավետ մոնիտորինգ անցկացնելու, նոր համակարգ ներդնելու, ապօրինի անտառահատման դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին հատկացված 395 հազար դոլարի դրամաշնորհից միայն 34 տոկոսն է ծախսվել:
Դրամաշնորհը հատկացվել է 2008 թվականի հոկտեմբերին, եւ ծրագիրը պետք է ավարտվի 2011-ի հոկտեմբերին: Դրամաշնորհի կառավարումը հանձնարարված է գյուղատնտեսության նախարարության ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչությանը:

Համաշխարհային բանկի կայուն զարգացման բաժնի պատասխանատու Արտավազդ Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հատկացված գումարը երկար ժամանակ չի ծախսվել` «զարմանալի» պատճառով:

«Պատկերացրեք` մենք աշխատում ենք մի համակարգի հետ, որը երբեք այդպիսի ծրագրեր չի իրականացնել, անգլերեն խոսող մարդիկ չկան, համակարգիչը դեռ նոր է մտնում կիրառության մեջ», — նշեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչը` պարզաբանելով, որ անգլերենի եւ համակարգչային գիտելիքների բացակայությունը, փաստորեն, խոչընդոտել է ծրագրի իրականացմանը:

Գործընթացը ձգձգվել է նաեւ գյուղնախարարությունում կադրային փոփոխությունների պատճառով: Բացի այդ, Արտավազդ Հակոբյանի խոսքով, վարչության աշխատակիցները նաեւ ցանկություն չունեն 80-100 հազար դրամ աշխատավարձ ստանալով` լրացուցիչ բեռ վերցնել իրենց վրա:

Գյուղատնտեսության նախարարության ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության ղեկավար Եղիշե Ջհանգիրյանը նախ պարզաբանեց, որ իրենց մոտ քաղծառայողներ են աշխատում, եւ իրենց մոտ անգլերենին տիրապետողներ չկան, որովհետեւ նախատեսված չէ, որ վարչության աշխատակիցները պետք է անգլերենին տիրապետեն:

Բացի այդ, Ջհանգիրյանի խոսքով, վարչության աշխատակիցները` «լրացուցիչ բեռը վերցրել են այդ քիչ վարձատրությունով հանդերձ, եւ արել են այնքան, ինչքան որ կարողացել են»:

Համաշխարհային բանկի ներկայացուցչի պարզաբանմամբ, դրամաշնորհը պետք է օգտագործվեր անտառահատման դեմ մոնիտորինգի համակարգի բարելավման, փայտանյութի տեղաշարժի համակարգի ներդրման` փայտանյութի բացթողման վերահսկողության էլեկտրոնային համակարգի կիրառմամբ, եւ հանրային իրազեկման համար:

Աղբյուրը

Advertisements

About Observer

Blogger, Journalist, IT and media consultant.
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ, Մամուլի հրապարակումներ-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

7 Responses to Անտառահատումների դեմ պայքարի ծրագիրը ձգձգվում է «զարմանալի» պատճառով

  1. aghajanyanասում է՝

    Շատ հետաքրքիր կլիներ իմանալ անգլերեն լեզվի իմացության և անտառահատումների դեմ պայքարի ուժեղացման կապը… չէ՞ք հարցրել

    • Observerասում է՝

      Դե` ծրագիրը, ֆինանսավորման փաստաթղթերը, էքշն պլանը, եւ այլն ամբողջությամբ անգլերենով են, ու իբր թե, աշխատողները չեն կարողացել հասկանալ ինչը ինչից հետո պետք է անեին:

  2. Արտաշես Հովհաննիսյանասում է՝

    մինչև անգլերեն սովորեն, էլ էս ծրագրի կարիքը չի լինի….անտառ չի մնա

  3. Reporter_Armասում է՝

    անգլերենը որպես անտառների պահպանման ուղիղ ճանապարհ :Ճճճճ

  4. Մարիամասում է՝

    Վերջերս հանդիպել ենք ՀԲ-ի կոնսուլտանտի հետ հենց էս թեմայով ու ասեցինք, որ ձեր փողերը ստեղ լվանում են, ինչա չգիտեք? թե ձեզ չի հետաքրքրում, իրանք էլ ասեցին, որ ՀԲ-ն մոնստրա սարքել, լավ օրինակա պետական անտառային մոնիթորինգի կենտրոնը ու շատ տիպիկ մի ձևով նկարագրեցին թե ընդհանրապես բանկերը ինչ մեխանիզմով են աշխատում:
    Կթու կովի` որքան կթես, այդքան կտա….ուստի` …………

  5. Արտաշես Հովհաննիսյանասում է՝

    Էվալլա քեզ, որ գնացել էտ հարցը տվել ես, Մարիամ….
    Անտառների անվան տակ փող հենց իրանք են լվանում, այլ ոչ թե նրանք` ում որ տվել են….

  6. Մարիամասում է՝

    ըհը, ինքը կարծես, չհերքեց էլ, որ բանկերը փողեր լվալով են բանկ մնում, ապրում, կշտանում: Ես էլ ասեցի, բա էդ դեպքում, ինչ իմաստ ուներ այսպես ասած ընդդիմադիր ` մեզ ի նկատի ունեյի, կողմի հետ հանդիպեյիք, ովքեր քիչ թե շատ իրենց հայտնի պատկերը կտային, մոնիթորինգի խմբի հետ ունեցած իրենց փորձը կփոխանցեյին…էդ դեպքում իմաստը որն ա??? էդ հանդիպման…
    ասեց — որ ինքը անկապ ժամանակ չի սիրում վատնել, այսինքն կփորձի օգտակար լինել…
    Գուցե արդեն քաղաքիական շարժման ակտիվիստների հետ հաշվի են նստում, ասենք, որ չդնենք ու իրականությունը էդ թվում և իրենց հետ կապված, տարածենք….եսիմ …
    ոնց որ կինոյից մի դրվագ լիներ, մանավանդ, որ վերջում ասումա, չես վախում , որ մի օր կրակեն քեզ ու սենց ձեռներով ատրճանական սարքեց ու վրաս գգըգըգմփ արեց…
    Ամենասյուռը գիտես որն? որ ես մի տեսակ էդ մարդուն հավատացի, որ օգուտ կբերի էդ հանդիպումը:) կարողա դա էլ ա սցենարի մեջ, որ ես իրան հավատամ, բայց հավատալը հետաքրքրիր զգացումա)))

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.