Դարբասում ձմռան վառելիք են կուտակում

Լուսանկարը Գ. Նանյանի

Դարբաս գյուղը համարվում է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Ձորերի ենթաշրջանի դարբասը:

Համայնքի տարածքի մեջ է մտնում, ինչպես Դարբաս, այնպես էլ Շամբ բնակավայրերը,  որտեղ միասին վերցրած ապրում են 1100  բնակիչ:

Թե, ինչպես են անցկացնելու «Ձմեռ- 2010»-ը այս բնակավայրերի բնակիչները, ըստ գյուղապետ Ռ. Խաչատրյանի, կանցկացնեն այնպես ինչպես անցկացրել են միշտ. «Այսինքն շատերը փայտ կգնեն, իսկ մյուս մասը դուրս կգա անտառ այնտեղից փայտ բերելու համար»:

«Այսօր անտառն էլ է հեռացել մեզանից , անանցանելի են դարձել ճանապարհները եւ ռիսկայի գործոնն ավելի է մեծացել: Վերջին տարիններին գյուղացիները փայտը գնում են անտառից եւ մինչեւ իրենց բակ են հասցնում այդ փայտը նրանց վրա նստում է  մեկ խ.մ.-ն 10 հազարից մինչեւ 12  հազար դրամ: Ես ինքս էլ եմ այս տարի 4 խ.մ. բոխու փայտ գնել»,- ասաց գյուղապետը, ով հասցրել էր մեկ օր առաջ իր այգու «ծեր» կեռասենինները հատել այս տարի իր գնած 4  խ.մ. փայտով ձմեռը անցկացնելու համար:

Գյուղապետը նաեւ հայտնեց, որ նա փայտը գնել է Կապանի անտառտնտեսությունից բերված փայտի մեքենայից, որ շաբաթը մեկ- երկու անգամ այցելում են գյուղամեջ:

«Յուրաքանչյուր  մեքենա իր գինը ունի: Կան մեքենաններ, որ փայտը վաճառում են 12 հազարով, կան մեքենաներ, ով փայտը վաճառում են 15 հազար դրամով»,- ասաց Ռ. Խաչատրյանը` հավելելով, որ բնակչության միայն 30 տոկոսն է կարողանում գնել փայտ, իսկ մնացածը իրենց վառելիքը հայթայթում է կամ անտառից, կամ էլ իրենց սեփական այգիներից:

Զրուցակիցս չխրախուսեց անտառհատումներն, այն դեպքում, երբ դա դարձնում են մասսայական. «Դա գովելեի չէ: Եթե այսօր խոսում են Թեղուտի մասին, ապա այսօր արդեն խոսում են  Սյունիքի անտառների մասին»:

Դարբաս համայնքի վարչական տարածքը կազմում է 2 հազար 743  հա, որից 2232 հա` գյուղնշանակության, 670 հա` վարելահողեր,  48 հա`  բազմամյա տնկարկներ եւ այգիններ, 270 հա` անտառային,  867  հա` արոտները , 107  հա` ջրային, որտեղ այսօր ծփում է Շամբի ջրամբարը:

270 հա անտառային նշանակության տարածքներում, ըստ գյուղապետի այսօր կան եւ անտառ եւ կանաչ թփուտներ:

«Անտառը գտնվում է մեր վարչական տարածքում, սակայն մենք ոչ մի վերահսկողություն չունենք: Դա հանձնված է անտառտնտեսությանը»,- ասում էր Ռ. Խաչատրյանն, ավելացնելով, որ չնայած դրան, իրենք  մի քանի տարի առաջ Լորագետի աջափյա հատվածում «Սնունդ ուսուցման դիմաց» ծրագրի շրջանակներում իրականացրել են անտառտնկում. «Այդ ժամանակ մենք տնկեցինք ավելի քան 9000  սոճու տնկի: Սակայն արդյունքում կպչողականությունը շատ ցածր էր»:

Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության որոշումներից մեկի համաձայն անտառամերձ համայնքների բնակչությանը անտառներում առաջացած թափուկները պետք է վաճառվեն  խմ-ը 1200 դրամով, սակայն պարզվեց, որ այդ որոշումից տեղյակ չէր Դարբասի գյուղապետը:

Փաստ է, որ, եթե Հայաստանում գազաֆիկացված համայնքները կազմում են գրեթ 80 տոկոսն, ապա Սյունիքի մարզում այն չի գերազանցում 23  տոկոսը: Եվ հենց դա էր պատճառը, որ շաբաթներ առաջ երկրի ղեկավարը հանձնարարաեց, որ այս մարզում գազաֆիկացման աշխատանքներն արագացնեն:

Ինչեւէ, Իրան- Հայաստան գազատարի միայն 6 հա տարածքն անցնում է  Դարբասի համայքով, սական ինչպես դարբասցիներն էին բողոքում գազատարը անցնւոմ է գրեթե իրենց քթի տակով սկայանի րենք դրանից չեն օգտվում:

Լուսանկարը Գ. Նանյանի

Անգամ գյուղապետը հայտնեց, որ իրենք տարածաշրջանի 6 համայնքերի` Լծեն, Որոտան, Լոր, Գետաթաղ, Շենաթաղ եւ Դարբաս ղեկավարներով նամակով դիմել են ՀՀ տարածքային կառավարման նախարարին, որի պատասխանը իրենք ստացել են Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարիր գրասենյակից, որում մասնավորապես նշված է.

«Բարձրացված հարցը ուսումնասիրվել է եւ այս կապակցությամբ հայտնում եմ հետեւյալը, որ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն իրեն ներկայցաված տեղեկատվության համաձայն Սյունիքի մարզի Դարբաս, Գետաթաղ, Լոր, Շնաթաղ, Լծեն, Որոտան  եւ Վաղատնի  համայանքերի գազաֆիկացումը հնարավոր է իրականցանել Իրան- Հայաստան մայրուղային գազատարից: Նախնական հաշվարկներով անհրաժեշտ է կառուցել մոտ  35 կմ սնուցող եւ 57 կմ գազաբաշխիչ գազատարներ, որի համար պահանջվում է մոտավորապես 944 մլն  դրամ ներդրում: Մեկ բաժանորդի հաշվով միջին ծախսը կազմում է 820 հազար դրամ: Սակայն ելնելով ընկերության սոցիալ- տնտեսական գործունեությանն արդյունավետության անհրաժեշտությունից «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն  ներդրումային ծրագրով նշված համայանքներում գազաֆիկացման աշխատանքները չեն նախատեսել: Հաշվի առնելով վերոհիշյալ համայնքների սոցիալ- տնտեսական զարգացման ապահովման համար գազաֆիկացման անհրաժեշտությունը, այն ներառել ՀՀ Սյունիքի մարզի  2009-2012  թվականենրի սոցիալ- տնտեսական զարգացման ծրագրերի նախագծում, որի ֆինանսավորումը նախատեսել իրականացնել այլ աղբյուրներից: ՀՀ կառավարության կողմից նշված ծրագրի հաստատվելուց հետո միջոցներ  կձեռնարկվեն այն իրականացնելու ուղղությամբ»:

«Հիանալի» պատասխան։ Եւ հենց այստեղ գյուղապետ Խաչատրյանը «հումոր» արեց ու նշեց. «Այնպես են անում, որ գազ չունեցող համայնքները ձեռք քաշեն գազ ունենալու մտքից, այն դեքում երբ արդեն խոսակցություններ են պտտվում, որ սպասվում է գազի թանկացում»:

«Թող գազ տան եւ գան անտառը վերահսկեն: Նախկինում մասայական կտրեցին անտառը, իսկ այսօր դա այդպես չէ»,- ասաց Ռ. Խաչատրյանը:

Դարբասում շրջելիս գյուղացիններից մեկը, ով չցանկացավ ներկայանալ հայտնեց, որ դեռ անցյալ տարի հատել է իր այգու մի քանի ընկուզենի , որպեսզի ձմռանը յոլա գնա. «Այս տարի էլ մի քանի ծառ կա, որ պիտի դրանք կտրեմ: Ի՞նչ անեմ, անտառից թույլ չեն տալիս, որ բերենք, գազատարն են բերեցին ու անցկացրեցին, մենք էլ ուրախացանք, ասին լավ է մենք էլ կունենանք գազ, սակայն ինչպես հետո պարզվեց դա մեզ համար չի նախատեսված»:

Սուսաննան (անունը փոխված) նշում էր, որ իրենց փրկությունը գոմաղբն է, որ յուրաքանչյուր տարի այրում են ավելի քնա 5-7 խմ. «Այս տարի էլ ենք մեր 2-3 կովից այդքան աթար «թխել» ու սիրուն շարել, որ վառենք: Դե այգուցս էլ մի քանի ծառ ու ճյուղ ենք կտրել, որ դրանով ձմեռը հանենք»:

«Ամեն տեղ ասում են արգելվում է անտառից փայտ բերել: Կամ ով փող ունի նրան չի արգելվում, ով էլ չունի` թող սառի: Վախենում ենք անտառ մտնենք փետ ու փսուր հավաքենք, որ բերենք այրենք: Սակայն ամեն շաբաթ մի քանի մաշին փետը բարձած պիրում են ու ծախում են կուբամետրն էլ 12-13 հազար դրամով»,- ասում էր Սարգիսը (անունը փոխված):

Դարբասցիները մատնացույց էին անում հարեւան Գետաթաղ համայնքը ու նշում, որ ամենամեծ անտառային տարածքներ ունի հենց Գետաթաղը եւ հիմնականում հատումները կատարվում են հենց այդ անտառներում:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

2 Responses to Դարբասում ձմռան վառելիք են կուտակում

  1. Vaheասում է՝

    Apres Galust lavn er

  2. Vaheասում է՝

    Բայց արի համաձայնվիր, որ կառավարության պատասխանը ավելի լավն եր :) :) :)

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.