«Թող գազ տան, մենք էլ կպահենք մեր անտառները»

Լուսանկարը՝ Գալուստ Նանյանի

Դարբասի հարեւան Գետաթաղ գյուղում լինելու ժամանան նկատեցի, որ գերեթե յուրաքանչյուր տան բակում կար հատված փայտ, որը բերված էր հենց անտառից:

Այստեղ հիշեցի դարբասեցիների խոսքը, որ Ձորերի գյուղերից ամենմեծ անտառային տարածքը ունի հենց Գետաթաղը:

Պարզվեց, որ գյուղը այս տարածաշրջանում ամենափոքր գյուղն է համարվում։ Այստեղ ապրում է ընդամենը 220 բնակիչ:

1312 հա տարածք ունեցող գյուղի միայն 400 հա անտառներ են եւ հենց դա է պատճառը, որ Դարբասի, Գետաթաղի, Լորի եւ Շենաթաղի բնակիչները հենց Գետաթաղի անտառների հատկացված հատատեղից են ձեռք բերում իրենց ձմեռվա փայտը:

Գետաթաղցիների հետ զրույցի ընթացում պարզվեց, որ փայտը գնում են գյուղի անտառապետից, որի անուն է Ալբերտ։ Նա է գնորդներին ուղեկցում հատատեղ ու վաճառում հատված փայտանյութը:

7-րդ դասարանցի Հայկին հանդիպեցի տան դարպասը փակելու ժամանակ: Նրանց բակում թափված էր անտառից նոր բերված փայտանյութը, որն, ըստ Հայկի պետք է որպես վառելիք օգտագործեն այս ձմռեռ:

«Առել ենք: Պապաս է առել այստեղի անտառից: Վաղն էլ պետք է բերի, որ ձմեռը հերիքի»,- ասաց Հայկը:

Լուսանկարը՝ Գալուստ Նանյանի

Հայկը պատմեց, որ անտառապետի անունը Ալբերտ է եւ հենց իրենից են առնում փայտը: «Մեր անտառները հենց այնտեղ են», — մեզ հետ զրույցում ձեռքով ցույց տվեց անտառների տեղը Հայկը:

Գետաթաղցի Վազգենին հանդիպեցին իր տան բակում։ Նա հասցրել էր կոտրատել անտառից բերված փայտը եւ այն խնամքով շարել էր տան պատի տակ, որպեսզի չորանա:

«Դե, ինչ պիտի ասեմ: Ամբողջ կյանքում փայտ ենք վառել: Այս տարի կամաց- կամաց առնում ենք անտառից: Հեռու է անտառը, բայց ինչ արած կամաց- կամաց ճանապարհ են բացում ու մտնում են անտառ, որտեղից էլ կուբամետրը առնում ենք 5800 դրամով»,- մեր հետ զրույցում ասաց Վազգենը:

Նրա պատմելով իր մեքենան փոքր է դրա համար էլ փայտը քիչ- քիչ է բերում. «ճախեր չենք բերում, փայտ ենք բերում: Հաստ ծառեր ենք կտրում բերում, թե չենք կարում ճախերն ենք հավաքում ու բերում»:

«Մեր անտառներում միայն կաղին է, դե բայց բոխի էլ կա»,- ասաց զրուցակիցս ու միանգամից խոսքը փոխելով սկսեց խոսել իրենց բնակավայրից ընդամենը 400 մետր հեռավորությունից անցնող Իրան-Հայաստան գազատարի մասին:

«Դե գազի մասին ինչ ասեմ, որ լինի շատ լավ կլինի: Մեզ մոտով է ընդամենը 400- 450 մետր հեռավորության վրա է անցնում, բայց ինչ, բերին անցկացրեցին ու մեզ էլ վնաս տվեցին ահագին հողեր քանդեցին»,- ասում էր Վազգենը։ Նա հույսը չի կորցրել, թե մի օր էլ իրենք գազ կունենան:

Սյունիքի մարզի Գետաթաղի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից` 1.2819 հեկտարը, որից` արոտավայր`0.9927 հեկտար, եւ այլ հողեր` 0.2892 հեկտարը համար ՀՀ կառավարության որոշման համաձայն հանձնվեց Իրան- Հայաստան գազատարի կառուցման համար:

Գետաթաղցինները բողոքում էին, որ եթե իրենց մոտով է անցնում գազատարը ինչու չպետք է իրենք էլ օգտվեն կապույտ վառելիքից:

«Թող գազ տան, մենք էլ կպահենք մեր անտառները»,- ասում էին գրեթե բոլոր իմ զրուցակիցները ու մատնացույց անում հարեւան Լորին, որտեղ բնակիչները վառելիք հայթայթելու համար հատում են իրենց այգինների խնձորենիները եւ ընկուզենիները:

շարունակելի

Գալուստ Նանյան,
Գետաթաղ- Երեւան

Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.