Ձմեռն անցկացնելու համար Լորին հարկավոր է 950 խմ փայտ եւ 200 խմ աթար

Համո Սահյանի ծննդավայր` Լոր գյուղի բնակիչները դարեր ի վեր ձմեռնամուտին իրենց տներում տեղադրում են փայտե վառարանները ու թեժացնում դրանք, այնուհետեւ մթնեցնում` 120 օր որպեզսի դիմավորեն գարնանամուտը:

Մեզ համար պարզեցինք, որ Լորում դեռ 20 տարի առաջ գյուղում կար 20 հա այգի, որը գտնվում էր կոլխոզի տրամադրության տակ, իսկ այսօր այդ այգիները կրճատվել եւ հասել են 9 հա-ի:

«Լորի կարմրկեղնի խնձորի տեսակը հայտնի է աշխարհում իր յուրահատուկ կարմիր գույնով ու համով: Անգամ պատմություն կա, որ Վահափառ Խրիմյան Հայրիկը այս տարածքով անցնելիս, ով դեպի
Տաթևի վանական համալիր այցելում, տեսնոլով այգիները, հանգստանում կարմրկեղնի խնձորի ծառի տակ համտեսում ու շատ գոհ մնում», — պատմում էր Լորի գյուղապետ Դավիթ Առուստամյանը` նկատելով, որ այս տեսակի խնձորն արդեն իսկ իսպառ վերացել է իրենց գյուղում:

Հարցրեցի՝ ինչպե՞ս, թե վերացել է:

«Այո վերացել է, որովհետև մարդիկ հատել են իրենց տան կարիքները հոգալու համար եւ իրենց երեխաններին տաքացնելու համար»,- ասում էր զրուցակիցս:

Գյուղապետից հետաքրքրվեցինք, թե այս տարի ինչպես է պատրաստվում անցկացնել լորեցինեըր գյուղապետ Առուստամյանը նշեց, որ նույն իրենց ավանդական եղանակով` փայտ ու աթար. «Աթարը անվճար էր, փայտը գնովի»:

Լորում գյուղացիների հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ նրանք իրենց փայտը գնում են հարևան գյուղի անտառից, իսկ որոշներն էլ իրեց ձմռան փայտը գնում են անհատ վաճառողներից եւ վերավաճառողներից:

«Ես իմ սեփական այգուց շատ ծառեր եմ կտրատել, որ այս տարի վառեմ: Դե մենակ փայտ չեմ վառելու, դե ես տարի էլ որոշ շափով աթար եմ չորացրել դա էլ կվառեմ»,- ասում էր լորեցիներից մեկը ով չցանկացավ ներկայանալ:

Այս մասին նաեւ հաստատեց գյուղապետ Առուստամյանը, որ իր ղեկավարած գյուղում շատ մարդիկ հատում էին իրենց տնամերձների ծառերը. «Իսկ եթե այդպես շարունակվի այդ այգիններն էլ կվերանան»:

Այս գյուղում էլ յուրաքանչյուր շաբաթ մեկ- երկու փայտի մեքենա է այցելում, որտեղ խմ-ը վաճառում են մինչեւ 15 հազար դրամ:
Իսկ, թե ինչ փայտ են հարցին ի պատասխան, լորեցի իմ զրուցակիցը հայտնեց. «Այ բալա ջան ինչ փայտ պիտի բերեն անատառից կաղնու փետ են պիրում: Ու ասեմ, որ շաբաթը մի քանի մաշին պիրում են ու շատերը կան էստեղ որ փոխանակումով են առնում իրենց փետը»:

Գյուղում կային շատերը, որ իրենց փայտը ձեռք էին բերել փոխանակաման տարբերակով, օրիանկ մեկ կուբամետր փայտին տվել էին 100 կգ կարտոֆիլ, 10 կգ միս, անգամ` 5 խմ-ին չորսոտանի անասուն:

Լորի գյուղապետ նույնպես իր ձմռան փայտը գնել էր ապրանքափոխանակությամբ:

«10 խմ գնել եմ ապրանքափոխանակությամբ: Մեկ խմ փայտի դիմաց տվել եմ 100 կգ կարտոֆիլ: Բացի դրանից էլ իմ այգում 5 հատ «տարիքով» ընկուզենիներ ունեի դրանք էլ հատեցի այս տարի, որ կարողանամ ձմեռը դուրս հանենք»,- ասում էր Դ. Առուստամյանը:

Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս որ Լորի վարչական տարածքում ներկայումս հաշվառված է 50 հա անտառատարածք, որտեղ կանաչին են տալիս կաղնիներ եւ բոխիններ:

Ըստ գյուղապետի, իրենց համայքնի վարչական տարածքում առկա անտառներում հատատեղեր չկան, քանի որ այդ տարածքները անացանելի են:

Իրան- Հայաստան գազատարի ծրագիրը իրականացնելու համար Լորի գյուղապետարանը իր համայնքային հողատարածքներից հատկացրել է 4,2 հա տարածք: Հատկացված տարածքների մեծ մասն արոտավայրեր են, իսկ մնացածը` գյուղնշանակության վարելահողեր են:

Մինչ գազատարի շինարարության ավարտը լորեցիներին խոստտացած են եղել, որ կգազաֆիկացվի իրենց համայքը եւ լորեցիները մեծ ոգևորությամբ սպասելիս են եղել դրան:

«Հենա գազատարը անցնում է ընդամենը 200-300 մետր հեռավորության վրա սակայն մեզ ինչ, որ դրանից չենք օգտվում»,- ասում էր լորեցի Կամոն (անունը փոփոխված) ու հավելում, որ իրենք էլ ստիպված ձմեռը տաքանալու համար անտառ են գնում:

Գյուղապետը նաեւ հայտնեց, որ իրենց տարածքում աշխատել են իրանցի շինարարները, ովքեր մեծ վնասներ են հասցրել գյուղին. «Գյուղից շինարարների հեռանալուց հետո գյուղացիները կագնել են խնդրի առջեւ: Հենց անձրեւներ են գալիս սելաֆները վնասում էին գյուղամիջյան ճնապարհները: Մեր կաթի վերամշակման արտադրամսն էլ էր լցվել սելաֆները եւ փչացրել էր թանկանոց սարքավորումները»:

Գյուղում խոսակցություններ էին պտտվում, որ մարդկանց հողատարածքներով գազատարն անցկացնելուց հետո, մինչ օրս շատ սեփականատերեի «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն չի փոխհատուցել 1 քմ հողակտորի համար նախատեսված 200 դրամ:

«Գազատարն անցկացրեցին , բաց մենք ոչ մի օգուտ չունեցանք դրանից, մարդկանց հողերով անցկացրեցին կիսեցին հողատարածքները եւ անացնաելի դարձավ մարդկանց համար»,- ասում էր Դ. Առուստամյանը հիշեցնելով, որ նա բազմիցս է դիմել համապատասխան մարմիններին, որ իր գյուղցիներինը փոհատուցեն. «Դե ասում են կագանք կհաշվարկենք կտանք այդ գումարը»:

Լորում հաշվառված է 131 տնտեսություն` 420 բնակչությամբ, սակայն միջին հաշվարկով ձմռնաը այս գյուղում ձմեռում է ընդամենը 95 ընտանիք, ովքեր միասին միջին հաշվարկով այրում են 950 խմ փայտ, չհաշված ավանդական գոմաղբը:

Լորի գյուղապետը հետաքրքիր ձեփով սկսեց պատմել, որ լորեցիները ավելի շատ օգտագործում են ոչխարի գոմաղբից պատրաստավծ աթար, քանի որ այն ավելի երկար է վառվում, ինչպես քարածուխը:

Գյուղում այսօր հաշվառված է 160 խոշոր եղջերավոր ու 450 ոչխար եւ այծ, ինչից մոտավոր հաշվարկներով տարեկան «արտադրվում» է 200 խմ աթար:

Շարունակելի
Գալուստ Նանյան
Լուսանկարները` հեղիանկի

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.