Վանաձորում այրվել է 14 հա տարածք

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մերձակա անտառներում բռնկված հրդեհները շարունակվում են արդեն երեք օր: Այս տեղեկությունը ճշտելու համար hra.am-ը դիմեց Արատակարգ իրավիճակների նախարարություն, որտեղ հայտնեցին՝ ահազանգը ստացվել է նոյեմբերի 10-ին ժամը 12.33-ին Գուգարքի անտառ¬տնտեսության տնօրեն Ա.Մխիթարյանից: Նա ահազնագել է, որ ժամը 08.30-ից հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի «Սուլեյման» հանդամասում, և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնություն:

«Ժամը 13.13-ին դեպքի վայր են մեկնել Վանաձոր քաղաքի թիվ 2 ՀՓՋ-ից 9 հրշեջ-փրկարար: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Գուգարքի անտառտնտեսության աշխատակիցները: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.50-ին, մարվել` 17.23-ին: Այրվել է 10 հա խոտածածկ տարածք: Գուգարքի անտառտնտեսության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:
Նույն օրը, ժամը 15.52-ին հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքին հարակից սարալանջում: Ժամը 15.53-ին դեպքի վայր է մեկնել Գուգարք գյուղի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.30-ին, մարվել` 18.20-ին:
Այրվել է 4 հա խոտածածկ տարածք»,- պատասխանեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Աղբյուր՝ www.hra.am

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

7 Responses to Վանաձորում այրվել է 14 հա տարածք

  1. Ararat Alikhanayanասում է՝

    Դիլիջան Ազգային Պարկի տարածքում, քաղաքի մոտակա լեռան վրա փռված անտառում հրդեհ է բռնկվել: Ներկա պահին, որ գրում եմ , հակահրդեհային մի քնաի հաշվարկներ փորձում են մարել կրակը, որը հիմա պարզ գիշերվա ժամին երևում է մեր տնից: Այրման օջախները, ոչ պարզ դիտարկմամբ, երեքն են, բայց մեկը ավելի ընդգրկուն տարածք է: Կրակի մեջ են լեռան գագաթից փոքր ներքև ընկած անտառածածկ տարածքը և որոշակիորեն այն չի տարածվի քանի որ կրակը վերեևում է սկսվել և դժվարությամբ կարող է իջնել ներքև: Դեռ 2 օր առաջ վառվում էր չոր խոտածածկը, և հնարավոր է , որ այրել են սովորաբար մյուս տարում իբր նոր լավ որակի խոտածածկ ունենալու նպատակով: Այնուհանդերձ , երևի այն տարածվել է դեպի ծառերը: Որոշ շրջանառվող լուրերի, բայց դեռ չպարզված, կրակը սկսվել է այդ տածաքում գտնվող բաց հրաձգարանում (ստրելբիշ) կատարված կրակոցների պատճառով: Բայց դեռ դա պարզված չի: Ներկա պահին կրակը փոքր ինչ տեղայնացված է, գիշեր է և էլի պարզ չի երևում և գտնվում է շատ բարձր հատվածում: Վաղը նոր տեղեկատվություն լինելու դեպքում կրկին կտեղեկացնեմ:

  2. Ararat Alikhanayanասում է՝

    Նաև հայտնի չէ կրակի մատնված տարածքի չափը:

  3. Ararat Alikhanayanասում է՝

    Այս պահին, այսինք իմ բլոգում գտնվելու ընթացքում, կրակը նոսրանում է մեծ օջախում և կրակի բարձրությունը ընկած է և երևում է միայն օջախի տարածական շրջանը, այն էլ ոչ վառ կրակի տեսքով:

    Մյուս օջախը, մեծությամբ ավելի փոքր, ևս նոսրացել և մարվում է:

    Հ. Գ. Կարծում եմ, որ այս սեզոնի և եղանակի պայմաններում դժվար թե մեղքը գցվի եղանակի վրա: Ավելի շատ առկա է մարդկային գործոնը:

  4. Reporter_Armասում է՝

    Արարատ ջան, շնորհակալոթյուն օպերատիվ տեղեկությունների համար !!!

  5. Ararat Alikhanayanասում է՝

    Այսօր որոշակի օջախներ դեռևս կային, բայց երեկվա նման կրակը չի երևում: Միայն ծխում են որոշակի տարածքներ, բայց հրշեջները հանգցնում են: Զանգեցի ԱՊ-ի տնօրենին, որն տեղեկացրեց , որ լիովին վերահսկվում է կրակի օջախները: Գնալով մարում է:

    Ինձ հասած և շրջանառվող լուրերի մեջ գերակշռում է այն վարկածը, որ հրաձգարանում կատարված կրակոցներից է , որ հրավառուն փամփուշտներից բռկվել է չոր խոտը և տարածվել: Քանի որ 1 շաբատ է անձրև չի գալիս և չոր ու տաք եղանակ է, ուստի խոտը շատ արագ վառվել է: Կարևոր է այն, որ կրակը հաջողվել է կագնեցնել:

  6. Ararat Alikhanayanասում է՝

    22.40-ի դրությամբ կրակը մարված է և այլևս վտանգ չկա կրակի տարածման համար:

  7. Ararat Alikhanyanասում է՝

    parzeci naev , vor xotahrqnery brnkvel en anhat andzanc koxmic, voronq amen tari sovurtyan hamadzajn ajrum en xotharnqery, isk mjus kraki ojaxnery arajacel en hradzgaranic ardzakvats pampushtneri patcharov, isk kraki taracmany npastel e chor exanaky: Arden Azgajin parky dimel e qaxaqapetaran hamapatsaxan mijocarumn er kazmakerpelu patakov, vorpeszi chayrven xotharqnery ev dimel en pashtpanutyan naxararutyun hradzagaranum nman gorttsoxutyunnerum achalurj linelu npatakov;

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.