Շենաթաղի գյուղապետ. «Աթարն է ես ժողովրդի փրկում…»

Լուսանկարը՝ Գալուստ Նանյանի

«Է~հհհհհհհ էս փետը էնքան են թանկացրել, որ էլ չենք էլ կարողանում առնէլ: Հենա կովեր եմ պահում ու մի եքա աթառ եմ կուտակել դրանով յոլա կգնամ: Մի քանի ծառ ու ճյուղ եմ կտռատել, որ ձմեռը վառենք»,- ասում էր Շենաթաղում ինձ հանդիպած մի գյուղացի:

Գյուղում անտառային տարածքներ չկան։ Կա անտառիկ, որտեղ միայն թփուտներ են աճում։ Այն կազմում է 130 հա տարածք:

Շենաթաղ գյուղում փորձեցի ճշտել, թե որտեղից են բերում ու վաճառում վառելափայտը։ Զրուցակիցներիցս մեկը հայտնեց. «Ես շատ գիտեմ, որտեղից են բերում ու մենք էլ առնում ենք: Շուռնուխից են բերում, Ղափանից են բերում ու եստեղ էլ ծախում են: Ով ունի առնում է ով էլ չունի ծառերն են կտրում, որ աթարի հետ վառեն չսառեն: Հենա լսել եմ, ինչ-որ ես տարի էլ ցուրտ ձմեռ ա լինելու, հենա մեռանք էլի»:

Շուռնուխից, թե Կապանից այստեղ հասցրած վառելիքը շենաթաղցիները ձեռք էին բերում 14-15 հազար դրամով, կամ էլ դա անում էին փոխանակաման ձեւով:
Ինչպես հարեւան Լորում, այնպես էլ այստեղ մարդիկ փայտ էին առնում բնամթերքով ու մսամթերքով:

«Ես շատ գիդեմ առնում են, կամ էլ փոխանակում են անում: Բայց հիմնականում մի 10-12 կուբամետրի մի դանա են տալիս, կամ էլ կարտոֆիլ»,- մեզ հետ զրույցում ասաց Շենաթաղի գյուղապետ Երջանիկ Մուսաելյանը ու շարունակում զրույցը. «Ամենագլխավորը մեզ աթարն է պահում ու փրկում այս ժողովրդին, իսկ եթե դա չլիներ ես էլ չգիտեմ, թե ես իմ ժողովուրդը ինչպես յոլա կգնար: Ես անձամբ էլ եմ աթար անում, որ ձմեռը վառենք»:

Շենաթաղի գյուղապետը էլ էր պատրաստվում փայտ գնել, այն էլ փոխանակումով: Այդ նպատակով նա պատրաստվում էր երկու դանայով (հորթ) ձեռք բերեր իր տան ձմռան փառելափայտը:

Շենաթաղցիներն էլ էին դժգոհ Իրան- Հայաստան գազատարի

Լուսանկարը՝ Գալուստ Նանյանի

առկայությունից, որ անցնում է իրենց գյուղի տարածքով։ Գազատարի շինարարության համար Շենաթաղի գյուղապետարանը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից հատկացրել է 6.4476 հեկտար հողատարածք: Այդ թվում`քաղաքացիների
սեփականությունը հանդիսացող վարելահողերից` 0,1215 հեկտար, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից` 2,0481 հեկտար, այլ հողերից` 3,4380 հեկտար, պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերից` 0,8400 հեկտար անտառ:

Գյուղապետը նշեց, որ գազատարի շինարարությունից հետո ամենատուժածը իրենց համայնքն է. «Ինչքան թեքություններ կան քանդեցին եւ երբ անձրեւներ են գալիս սկսում են սելաֆներ գյուղ մտնեն: Դիմել ենք մարզպետին դիմել ենք էստեղ-էնտեղ լուծում չկա: Վնասը չափից դուրս է: Ամեն վարկյան, սպասում ենք, որ հենց անձրեւ կամ կարկուտ գա, ասում եմ տղեք ջան պատրաստ եղեք, որ հանկարծ վնասներ շատ չունենանք»:
«Գոնե սելաֆների հիման վրա գազ տաին տարածաշրջանին: Եթե հնարավորություն չունեին, ինչու մեր տարածքները քանդեցին, բա դա մեզ պետք էր»,- դժգոհում էր Ե. Մուսաելյանը:

շանունակելի

Գալուստ Նանյան, Շենաթաղ- Երեւան

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.