Վիշապների, պաշտոնյաների և կանաչ տարածքների մասին

Ամեն առավոտ մամուլը կարդալուց մտածում եմ տեսնես այսօր ինչ մի վատ նորություն կտեսնեմ:  Երեկ առավոտյան ինձ ողջունեց Վիշապների պուրակում ապօրինության մասին հոդվածը: Փորձեցի հասկանալ ինչ է կատարվում։ Զանգեցի նախարարություն` ոչ մի բանից տեղյակ չէին:  Քաղաքապետարանի բնապահպանական վարչությունում էլ տեղյակ չէին:  Խնդրեցի արձանագրել և մարդ ուղարկել դեպքի վայր պարզելու համար տեղի ունեցածը և օրինականությունը:  Մինչ  մեր պաշտոնյաները տեղից կշարժվեին, Ֆեյսբուքում արդեն մարդիկ իրար գրում էին, փորձում էին հասկանալ ինչ է կատարվում .. մի խոսքով ստանդարտ սցենարով էր զարգանում իրավիճակը:

Օրվա ընթացքում պարբերաբար զանգում էի համ նախարարություն, համ էլ քաղաքապետարան: Երևի պետք չէ ասել, որ մեծամասամբ հեռախոսազանգին պատասխանող չկար, կամ եթե պատասխանում էին ապա հային վայել մուննաթով ու լավության կարգով: Չգիտեմ ինչու մինչև հիմա չեն հասկացել քաղծառայողները որ իրանք ՊԱՐՏԱՎՈՐ են բարեհամբյուր ձևով սպառիչ պատասխաններ տալ:

Բնավիրման նախարարության տեսչության հեռախոսի այն կողմից խոսացողն էլ նույնիսկ ասաց.

Վիշապների պուրակի հետ կապված շատ ենք ահազանգ ստանում, հո ամեն մեկին չենք պատասխանելու, էտ արդեն մի տեսակ էն չի…..

Փորձեցի բացատրել, որ երեկ առավոտյան հենց ես եմ իրենց տեղեկացրել դեպքի մասին, փորձեցի բացատրել որ  ահազանգող ցանկացած քաղաքացի, բնականաբար, ուզում է հասկանալ ահազանգից հետո ինչ եղավ…. Սրան պատասխան ստացա, որ պիտի գրավոր դիմեմ նախարարություն, կարգը այդպես է:  Որտեղ է այդ կարգը գրված էլի մնաց անհայտ: Հա ի դեպ նաև ասեցին որ նախարարությունից մարդ ա գնացել ու կասեցրել են աշխատանքները ու 3-4 ծառ է հատված…

Քաղաքապետարանի ներկայացուցիչն էլ հարցերին չէր ուզում պատասխանել: Հարցնում եմ ի՞նչ եք հայտնաբերել, ի՞նչ գործողություններ են կատարվել, պատասխանում է, թե կասեցրել են շինարարական աշխատանքները ու հատված է 2 մատղաշ ծառ: Հատուկ շեշտադրումով որ փոքր-մոքր ծառա էլի… Այն հարցին թե ինչ աշխատանքներ պատասխան ստացա որ գնացեք ինքներդ տեսեք:  Շինարարական աշխատանքի օրինականության մասին էլ ասաց ճարտարապետներից հարցրու, մեր լիազորությունը չի:

Հարց` ի՞նչ կապ ունեն ճարտարապետները, երբ հենց քաղաքապետարանն է տալիս շինարարության թուլտվությունը: Այս հարցին պատասխան բնականաբար չստացա, հեռախոսն էլ մուննաթով անջատեցին…

Քիչ անց բնապահպանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ շինարարական աշխատանքները դադարեցվել են … ու այ քեզ հետաքրքիր նորություն

Երևանի տարածքային բաժնի աշխատակիցները ուսումնասիրել են և պարզել, որ վերը նշված տարածքը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացի Ռուբեն Կարախանյանին, ով ունի Երևանի քաղաքապետարանի կողմից տրված  08.11.2010թ. թիվ 01/50-Կ-2038-652 շինարարության թույլտվություն, ինչով նախատեսվում է կառուցել բազմաբնակարան շենք:

Ծառահատման դեպք չի արձանագրվել և տարածքը պարբերաբար վերահսկվում է Երևանի տարածքային բաժնի կողմից:

Հիմա եկեք պարզենք մեր պաշտոնյաները ակնոցի կարիք ունեն թե մաթեմատիկայի դասընթացների…

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Վիշապների, պաշտոնյաների և կանաչ տարածքների մասին

  1. Ծանուցում՝ Էկո ակտիվիստները և բնապահպանության նախարարը կայցելեն «Վիշապի քարեր» այգի | Հայաստանի անտառներ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.