Վիշապների պուրակում հատվելու է 150 ծառ

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում պատրաստվում են հատել շենքերի դիմացի այգին (Վիշապների պուրակ), որպեսզի բարձրահարկ կառուցեն։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այգու հարակից շենքերի բնակիչները նշել են, որ այգում պատրաստվում են 150 ծառեր կտրել։

Բնակիչները բողոքել են, որ հարակից կանաչ տարածությունը միայն այդ այգին, որի ոչնչացման դեպքում, բանուկ մայռուղու ծուխն ու փոշին կլանող որեւէ տարածք չի լինի։ Երեխաների խաղահրապարակը եւս այդտեղ է, որը, բնակիչների պնդմամբ, ծառերի հետ միասին թաքուն ու հետեւողականորեն ցանկանում են ոչնչացնել, որպեսզի հետագայում համապատասխան փաստաթղթեր ձեռքբերելն ավելի դյուրին լինի։

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Advertisements

About Observer

Blogger, Journalist, IT and media consultant.
Այս նյութը հրատարակվել է Ահազանգ-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

3 Responses to Վիշապների պուրակում հատվելու է 150 ծառ

  1. Observerասում է՝

    Սա էլ դնում եմ ֆակուլտատիվ ընթերցանության համար :(((

    18 հարկանի բարձրահարկ` «Վիշապի կոթողներ» այգում

    Նոր Նորք վարչական շրջանի Գայի 19/71 հասցեում գտնվող «Վիշապի կոթողներ» այգու մոտ 2 հազար քմ տարածք պարսպապատվել է. «ԿԱԷՌ — Քնսթրաքշն» ՍՊԸ-ն բազմաբնակելի շենք է կառուցում` 18 հարկ:

    Կազմակերպությունն ունի քաղաքապետարանի թույլտվությունը, որի համաձայն` շինարարությունը կարող էր սկսել նոյեմբերի 8-ից (տարածքը ալյումինե թիթեղով պարսպապատվել է նոյեմբերի 15-ի երեկոյան):

    Ներկայում հատվել են մի քանի ծառեր. սկզբի համար տեղ են բացում վերգետնյա գազի խողովակը գետնի տակով անցկացնելու համար:

    «Հայաստանում էդ ծառ հատելու կլյաուզան հա էլ եղել է էլի, բայց բոլորն էլ տեղյակ են` թե’ քաղաքապետարանը, թե’ կանաչապատումը»,- ասում է շինարարության վրա աշխատող Մհեր Մանուկյանը:

    Այգում շուրջ 200 ծառ կա, որոնցից ամենամեծը 30 տարեկան է:

    «Մարդիկ գալիս, նստում, հանգստանում են, երեխաներին բերում են կարուսել, իսկ հիմա ողջ այգիները գրավել են. որը` մառոժնիանոց, որը` ճաշարան. սա ի՞նչ է, մաքուր օդի տեղ չեն թողնում: Մի 15 տարի առաջ գազալցակայան էին ուզում սարքել, էնքան բողոքեցինք, ցանկապատը քանդեցին, հիմա էլ սա են սկսել»,- բողոքում է 50 տարուց ավելի Նորքի Մասիվում բնակվող Մելս Շարբաթյանը: Իսկ այգու հարակից շենքի բնակիչ Սամվել Սիմոնյանն էլ չի հասկանում, թե ինչ իմաստ ունի 18 հարկանի շենք կառուցելը` մյուս բարձրահարկերի կողքին: Նա համոզված է, որ այս անգամ էլ է բողոքի ալիք բարձրանալու:

    Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը հավաստում է, որ կառուցապատման ենթակա տարածքը տարիներ շարունակ մասնավորեցված է եղել և փոխել է 4-5 սեփականատեր:

    Ի դեպ, Քաղաքապետարանի թույլտվության մասին գրության մեջ հատուկ պայման է նշված կառուցապատողի համար` համաձայն քաղաքաշինության մասին օրենքի 6-րդ հոդվածի` «կառուցապատողը, նախքան շինարարություն սկսելը, ինչպես նաև դրա ընթացքում, պարտավոր է հասցվելիք վնասի փոխհատուցման համար համաձայնության գալ կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ»:

    Ասատրյանի պարզաբանմամբ` վնաս կրող սուբյեկտ կարող են հանդիսանալ, օրինակ, շինարարության ընթացքում հարևան սեփականատերերը, իհարկե, վնասը պետք է ապացուցելի ու հիմնավորված լինի. «Պատկերացրեք ես իմ տունն եմ սարքում ու անփութության արդյունքում վնասում կամ թուլացնում հարևանի հիմնական պատը»:

    Վարչության պետի համոզմամբ` այգին չի կարող լինել վնաս կրող սուբյեկտ, քանի որ բազմաթիվ տեղեր շինարարություն է իրականացվում ու այգի չի վնասվում, սակայն եթե որևէ վնաս հասցվի, ապա փոխհատուցում անպայման կլինի:

    17.11.2010, 18:31
    Aysor.am

  2. aghajanyanասում է՝

    Վաաաաաաաաաաաայ բա մի հատ էս հանճարին հարցնեին ու թող ասեր կոնկրետ որ այգում է շինարարություն իրականացվում ու այգին չի վնասվում…

  3. Ծանուցում՝ Էկո ակտիվիստները և բնապահպանության նախարարը կայցելեն «Վիշապի քարեր» այգի | Հայաստանի անտառներ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.