Սյունիքում այրվում են անտառծածկույթներ

Արդեն 3 օր է` Կապանի տարածաշրջանի Վարդավանք գյուղական համայնքի վարչական տարածքում անտառածածկույթներ են հրկիզվում: Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Հարությունյանի խոսքով` այս պահի դրությամբ հրշեջներին հաջողվել է մեկուսացնել այրվող տարածքը, եւ ընդամենը մի քանի կոճղերի կրակն է մնացել մարելու: «Գրեթե ամբողջությամբ հաջողվել է մարել հրկիզված տարածքները: Անտառի խոտածածկույթը չոր է, հիմնականում հրդեհի արագ տրածմանը նպաստում էր հենց դա` չոր տերեւներն ու փտած ու չորացած ծառերը: Վերգետնյա հրդեհի ժամանակ մոտ 18-20 հա տարածք է այրվել: Այս պահին էլ հրշեջները տեղում են եւ փորձում են վերջնականաապես հանգցնել մի քանի օր շարունակ հրկիզվող տարածքները, որոնք հանգցնելուց հետո կրկին շարունակում էին այրվել եղանակային չոր պայմանների պատճառով», -դեպքի վայրից «Հետքին» փոխանցում է Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետը: Զրուցակցիս խոսքով` դեռեւս պարզ չէ հրդեհի պատճառը: Չի բացառվում, որ պատճառը մարդկային գործոնն է: Ի դեպ, այս տարի Սյունիքում շատ էին անտառային հրդեհները: Երեկ էլ Բռնակոթ գյուղի հարակաից անտառային տարածքներում էր հրդեհ բռնկվել, որը հաջողվել էր հենց նույն օրը մարել: Արթուր Հարությունյանի տեղեկատվությամբ` այրվել է մոտ 3 հա տարածք:

www.hetq.am

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Ահազանգ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.