Վիշապի կոթողներ. Քաղաքապետարանը հանգստացնում է, վարչական շրջանը` ցավակցում

Կրկին հասարակության ուշադրությունը քաղաքի այգիներն են, այս անգամ` Գայի 31 շենքի հարևանությամբ գտնվող Վիշապի կոթողներ այգու «ճակատագիրը». մոտ երկու հազար քառակուսի մետր տարածք մեկ գիշերվա մեջ ցանկապատվել է ալյումինե պատնեշներով, հանվել են տեղում գտնվող նստարաններն ու սկսել են ծառերի հատումը` տեղում, ըստ բնակիչների, կառուցվելու է 18 հարկանի բարձրահարկ շենք:

«Այգու հարևանությամբ գտնվող հողամասը, որը այգու հետ առհասարակ որևէ առնչություն չունի, տարիներ շարունակ անձի սեփականություն է ու կառուցապատման համար նախատեսված հատված է: Այգին առանձին հատված է: Հավատացնում եմ, որ ոչ մի ծառ չի հատվել, կարող եք լինել տեղում ու համոզվել»,- Panorama.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը:

Մինչդեռ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Հովհաննիսյանը նախօրեին մեզ հետ զրույցում ասաց, որ օրեր առաջ Վիշապի կոթողներ այգու հարկից շենքների բնակիչները եկել էին վարչական շրջանի ղեկավարի մոտ, «բայց քանի որ մեր կոմպետենցիայի մեջ չէ, ցավակցում ենք, որ անտառը պետք է կտրեն» (շինթույլտվություն քաղաքապետրանն է տալիս ու իրենց միայն ներկայացնում են փաստաթղթեր, որ այդ տարածքում նման շինություն է կառուցվելու):

«Չունենք փաստաթուղթ. ինչ է կառուցվելու` ժողովրդից գիտենք: Շրջափակել են արդեն մետաղական խողովակներով: Դեռ ծառեր չեն հատվել»,- ասաց քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետը:

«Կան քաղաքաշինական փաստաթղթեր, հաստատված նախագիծը` իր անցած փորձաքննություններով, բազմաբնակարան շենք կառուցելու համար շինարարության թույլտվությունը: Վարչական շրջանում եթե չունեն տեղեկություն, բան չի` միանշանակ փաստաթղթերը առկա են: Այս պահին շինարարական հրապարակի սահմանազատման աշխատանքներն արդեն ավարտված են, հավանաբար հողային որոշակի աշխատանքներ կսկսվեն, իրազեկող ցուցանակը առաջիկա 1-2 օրում փակցված կլինի»,- նշեց քաղաքապետարանի պաշտոնյա Հայկ Ասատրյանը` ապա հավելեց. «Կարող եմ ձեզ հավաստիացնել, որ բնակիչների մտավախությունը, թե շենքի կառուցումը կվնասի այգին, այգու տարածքը կարող է հետագայում նույնպես կառուցապատման տարածք դառնալ, անհանգստություններ են, որոնք չունեն ոչ մի հիմնավորում»:

Աղբյուր` Panorama.am

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Ահազանգ-ում և պիտակվել , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

4 Responses to Վիշապի կոթողներ. Քաղաքապետարանը հանգստացնում է, վարչական շրջանը` ցավակցում

  1. aghajanyanասում է՝

    Ես մենակ մի բան չեմ հասկանում.. սենց դեպքերը ահաաավոր շատ են, որ քաղաքապետարանը շինության թույլտվություն է տալիս իսկ բանապահպանության նախարարությունը տեղյակ չէ դրանից… ինչու՞ էս հարցը չեն բարձրացնում, չեն ասում որ ոչ մի համագործակցություն չկա այս երկու կառույցների միջև… ամեն մեկը իրա աջը քաշած “աշխատումա”

  2. Արտաշես Հովհաննիսյանասում է՝

    Որովհետև իրանք իրար հետ փայ են

  3. Ծանուցում՝ Էկո ակտիվիստները և բնապահպանության նախարարը կայցելեն «Վիշապի քարեր» այգի | Հայաստանի անտառներ

  4. Ծանուցում՝ Ոստիկանությունը ժամանեց «Վիշապի կոթողներ» այգի, բայց ուժային միջոցառումներ չձեռնարկեց | Հայաստանի անտառներ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.