Եվրոպացի կամավորները մաքրելու են Երևանի Բուսաբանական այգին

Այսօր  նոյեմբերի 20-ին մի խումբ հայ և եվրոպացի կամավորներ օրվա երկրորդ կեսին մաքրելու են Երևանի Բուսաբանական այգու տարածքը:

Ինչպես Aysor-ին տեղեկացրել է «Երիտասարդական ակումբների դաշնություն» կազմակերպության գլխավոր քարտուղար Գայանե Ասատրյանը, երիտասարդները հավաքելու են այգու կենցաղային աղբը. արդեն մեկ շաբաթ է, որ եվրոպացի կամավորները Հայաստանում իրականցնում են բնապահպանական ծրագրեր:

«Նրանք գնացել են դպրոցներ, անցկացրել են բնության պահպանության վերաբերյալ կոնսուլտացիաներ, 3 օր էլ նախատեսել են մաքրման աշխատանքների համար»,- տեղեկացրեց Գայանե Ասատրյանը և հավելեց, որ եվրոպացի կամավորները Հայաստանում նաև դասընթացներ են անցկացնում:

Ըստ նրա, վաղը, ժամը 10:00-ից 13:00, երիտասարդները մաքրելու են Եռաբլուրի տարածքը: Թաղապետը կամավորներին աղբահան մեքենա է տրամադրելու:

Կամավորներն իրենց հետ վերցնելու են ձեռնոցներ և աղբի տոպրակներ: Նրանք ակնկալում են նաև ակտիվ երիտասարդների մասնակցությունը:
 

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հայտարարություններ, Բնաշխարհ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.