Ծառատունկ Թեղուտում

Ծառատնկում Թեղուտում. Լուսանկարը` Գալուստ Նանյանի

Ավելի քան 100 ուսանող շաբաթ օրը Երեւանից ու Վանաձորից Թեղուտ էր հասել, որպեսզի ծառ տնկեր Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի տարածքում:

 

Հանքավայրը շահագործող ACP ընկերության՝ կառավարության առջեւ ստանձնած պարտավորություններից մեկն էլ ծառատունկն է:

Այս կերպ ընկերությունը փորձում է փոխհատուցել Թեղուտում առաջիկա տարիներին 357 հեկտար անտառների հատմամբ բնությանը հասցնելիք վնասը:

Ընկերությունը հատուցելու է կրկնակի՝ երկու անգամ ավելի մեծ տարածքում է ծառատունկ իրականացնելու:

Բացի մասնագիտական ծառատունկերից, ընկերությունը նաեւ կազմակերպում է ուսանողների ներգրավվածությամբ հասարակական ծառատունկեր:  Սա ուսանողների մասնակցությամբ այս տարվա երկրորդ ծառատունկն է: Նրանք  600 եղեւնի տնկեցին: Ընդհանուր առմամբ, այս տարի ուսանողների կողմից տնկվել է շուրջ 1500 ծառ:

Երեւանի պետհամալսարանի ուսանողները եւս մասնակցում էին ծառատունկի: Նրանցից մեկն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե տեղյակ չէ Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրին։ — «Եկել եմ՝ որ ծառ տնկեմ», — ասաց։

Եղեւնիներ տնկող ուսանողներից ոմանք նշում էին, թե դեմ են անտառների հատմանը: Բացատրում էին, թե ինչ հետեւանքների կարող են բերել հատումները։

Շուտով կհրապարակվեն բնապահպանական հետազոտության արդյունքները

Թեղուտի ծրագրի իրականացման համար ՎՏԲ բանկն ընկերությանը  շուրջ 280 միլիոն դոլար վարկ է հատկացնելու: Եթե միջազգային տնտեսական ճգնաժամի սկզբնական շրջանում Գագիկ Արզումանյանը հայտարարարում էր, թե բանկի կողմից ֆինանսավորումը ձգձգվում է ճգնաժամի պատճառով, ապա  երկու  ամիս առաջ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ բանկի ֆինանսավորման պայմաններից կարեւորը ծրագրի բնապահպանական ազդեցության գնահատականն է:

ՎՏԲ-ի պահանջով Թեղուտի ծրագիրը անգլիական ERM Բնապահպական ռեսուրսների կառավարում ընկերության կողմից ենթարկվել է հետազոտության՝ պարզելու դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Արզումանյանն ասում է, թե հետազոտության արդյունքները կհրապարակվեն առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում:

Միեւնույն ժամանակ, ՎՏԲ բանկի հետ բանակցությունները երկու ամսից կավարտվեն, ինչից հետո, ինչպես հույս ունեն ACP-ում, բանկը կսկսի ֆինանսավորումը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Թեղուտի ծրագրի վերաբերյալ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության հանձնաժողովը Ժնեւում որոշում է կայացրել, որ Հայաստանը չի կատարել որոշակի պարտավորություններ, որոնք նրա վրա դրված էին որպես կոնվենցիայի կողմի: Իր որոշմամբ Կոմիտեն Հայաստանի կառավարությանը խորհուրդ է տալիս` ձեռնարկելու օրենսդրական, կարգավորիչ, վարչական անհրաժեշտ միջոցներ եւ կատարել գործնական քայլեր: Այս որոշումն ընդունվել է ի պատասխան «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Էկոդար» եւ « «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունների Կոմիտեին ուղղված դիմումի:

ACP գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանը վաղ է համարում այս մասին հրապարակային քննարկումներ ծավալել:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը երեք տարի առաջ արտոնելով ընկերությանը շահագործել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը, դրական էր գնահատել այն՝ թեղուտի ծրագիրը՝ այն հռչակելով որպես հանրային գերակա ծրագիր, որն իրենից բնապահպանական ու առողջապահական վտանգներ չի ներկայացնում: Մինչդեռ բնապահպանների բողոքները հակառակն են վկայում: Նրանք շարունակում են պնդել, որ հանքարդյունաբերությամբ Լոռու մարզի Թեղուտ ու Շնող գյուղերն իրենց հարակից տարածքներով կկանգնենեն բնապահպանական աղետի առջեւ:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

3 Responses to Ծառատունկ Թեղուտում

  1. aghajanyanասում է՝

    Ահա այսպես են ուսանողության ուղեղը լվանում … գնում են ծառ տնկեն, բա չէ… տեսնես գնացած 100 ուսանողներից գոնե մի քանի հոգու գլխում էն միտքը ծագե՞լ ա, որ իրանց տնկած ծառերով ուզում են ձև անեն, թե անտառ են վերականգնում…

  2. Արմենասում է՝

    Այստեղ ոնց որ թե ուսանողների ուղեղի լվացման խնդիրը չէ, այլ նրանց, ովքեր պատրաստ են հենց այնպես խոսել, փորձելով սևացնել ամեն լավ բան: Որևէ ձև չեն անում: Անում են ուսանողական ծառատունկ: Իսկ հատածի դիմաց անտառի վերականգնումը, ոչ թե ուսանողներն են անում, այլ մասնագիտացված կազմակերպությունները…

  3. aghajanyanասում է՝

    Արմեն, կարծում եմ Դուք լավ բան եք տեսնում այնտեղ որտեղ այդ լավ բանը չկա: Բոլոր նրանց համար ովքեր մտածում են որ հատված անտառը կարելի է ‘վերականգնել’ ծառատունկով հետևյալ առաջարկը ունեմ: էս երկրի մնացած 6 տոկոս անտառի հերն էլ եկեք անիծենք ու հետո այդ ամբողջի տեղը ծառ տնկեք ու սպասենք.. տեսնենք ինչքան կդիմանանք:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.