Նոր հրդեհ` Կապանում

Կապանի Բաղաբերդ թաղամասին հարակից անտառային տարածքներում հրդեհ է բռնկվել: Կապանի անտառտնտեսության աշխատակիցներն այժմ դեպքի վայրում են և փորձում են հանգցնել կրակը: Բռնկված հրդեհի պատճառներն այս պահին հստակ հայտնի չեն, բայց ամենահավանական տարբերակը մարդկային գործոնն է:

Իսկ Կապանի տարածաշրջանի Վարդավանք համայնքի հարակից անտառային գոտում հրդեհը, որը բռնկվել էր նոյեմբերի 17-ին, վերջնականապես հաջողվել է մարել միայն երեկ` ժամը 17:00-ի սահմաններում: Պարբերաբար հանգցվող կրակը չոր անտառային ծածկույթի հետևանքով կրկին բռնկվում էր և տարածվում: Երեկ` մոտ 10 ժամ տևած հրդեհաշիջման աշխատանքներից հետո, Սյունիքի փրկարարներին հաջողվել է մարել մեծ տարածքներ ընդգրկած հրդեհի վերջին օջախները:

Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Հարությունյանի խոսքով`  այս օրերին ընդհատումներով բռնկվող հրդեհը մոտ 25 հա անտառային տարածք է ընդգրկել: «Անտառի բարդ ռելիեֆը և եղանակային պայմանները հրդեհի տարծմանը շատ են նպաստել. հրդեհված տարածքը շատ մեծ էր: Բացի դրանից` տարածքում մեքենաների շարժի հնարավորություն չկա, հրդեհաշիջումը կատարվել է բացառապես ձեռքով` առանց տեխնիկայի օգնության»,- ասել է  Արթուր Հարությունյանը:

www.hetq.am

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Ահազանգ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.