Սյունիքի Վարդավանք գյուղի անտառամերձ տարածքի հրդեհը մարվել է

Սյունիքի մխոացող անտառները

Միայն երրորդ օրը փրկարարներին ու հրշեջներին հաջողվեց մարել Սյունիքի Վարդավանք գյուղի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհը։ Մոտավոր հաշվարկներով վառվել է 20 հա անտառածածկույթ՝ թփեր, ծառեր, չոր կոճղեր։ Սյունիքի փրկարար ծառայության պետ Արթուր Հարությունյանի խոսքով, կանաչ ծածկույթը չի այրվել։

Հրդեհը բռնկվել էր նոյեմբերի 17-ին, երեկոյան։ Մոտ 5 ժամ պայքարից հետո հրշեջներին հաջողվել է մարել կրակը: Սակայն, հաջորդ օրը կեսօրին նույն անտառում նորից հրդեհ բռնկվեց, որը հնարավոր դարձավ մարել կեսգիշերն անց։ Ուրբաթ նորից բռնկումներ եղան, բայց մինչև օրվա վերջը հրդեհը լիովին մարվեց։ Անցած երկու օրերին պատահարի վայրում 50 հրշեջ ու փրկարար էր աշխատում։ Ուրբաթ նրանց միացան նաև ոստիկանները։

Անտառը բարդ ռելիեֆ ունի, ինչը դժավարեցրեց հրդեհաշիջման աշխատանքները։ Հրշեջ մարտական մեքենաները չէին ակորղ մտնել անտառ՝ հասնել հրդեհի բուն օջախին։ ջուրը ներկրում էին ամաններով ու տակառներով։ Միաժանակ գործի էին դրվել բահերը ու կրակի վրա հող էին լցնում։ Թերևս այսպես հաջողվեց մեկուսացնել կրակը։ Հրդեհված անտառատարածք էին եկել նաև Կապանի անտառտնտեսության աշխատակիցները, ովքեր չգիտես ինչու պատահարից ներքև՝ բացատում էին, ու մեքենաներից էին հետևում հրդեհաշիջմանը։ Վերջիներս չիջան մեքենայից նույնիսկ այն դեպքում, երբ նրանց հորդորեցին փրակարար ծառայության պետի ու ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի տեղակալ ՊԵտիկ Ավետիսյանը։ Իսկ վերջիներիս խնդրանքը մեկն էր՝ մարել կայանած ավտոմեքենաներից քիչ հեռու բռնկված կրակը, որպեսզի հրշեջները կիլոմետրեր չկտրեն ու չհասնեն այդտեղ։

Չնայած դեռ օրեր են պետք, փորձաքննության արդյունքները իմանալու համար, այնուամենայիվ, ըստ Արթուր Հարությունյանի, հրդեհի բռնկման պատճառը մարդկային գործոնն է։ Անգամ վառած լուցկու մեկ հատիկն էլ կարող է տարվա այս շրջանում վնասել հեկտարներ։ Քամու միջոցով կրակը տարածվում է։

Արմեն Դավթյան

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.