Բնապահպանության նախարարությունը սկսել է կասկածել Գիլան արգելավայրի ստեղծման որոշման օրինականությանը

Խոսրովի արգելոց. Լուսանկարը`Գալուստ Նանյանի

Պարզվում է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը նույնպես կարծում է, որ Խոսրովի արգելոցում Գիլան արգելավայրի ստեղծման մասին որոշումը հակասում է Հայաստանի բնապահպանական օրենսդրությանը:

Այդ մասին ուղղակիորեն նշված է «Տարբեր գերատեսչությունների կողմից պետական արգելավայրերի կառավարման առանձնահատկությունների բացահայտում» զեկույցի նախագծում, որն իրականացվում է «Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում» միջին ծավալի ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից` ի դեմ ՀՀ բնապահպանության նախարարության` ՄԱԶԾ-ի եւ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) աջակցությամբ: Զեկույցին կցված ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի կենտրոնի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանի ստորագրությամբ  նամակում ասված է, որ ծրագիրը կընդունի արգելավայրերի կառավարման վերաբերյալ դիտողությունները եւ ցանկությունները:

Եւ այսպես, զեկույցում ասված է. ««Գիլան» պետական արգելավայրի ստեղծումը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքների հաշվին», զուրկ է բավարար գիտական հիմնավորումից և որոշակիորեն հակասում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի տրամաբանությանը»:

Հիշեցնենք, որ 2007թ. Խոսրովի արգելոցի Բայբուրդ հատվածի կարգավիճակը կառավարության որոշմամբ արգելոցից իջեցրեցին արգելավայրի: Եվ դա անվանեցին Գիլան արգելավայրի ստեղծում: Հետո կառավարության եւս երկու որոշումներով Գիլանի 118 հա տարածք վարձակալության տվեցին «Հովազաձոր» ընկերությանը եւ թույլ տվեցին այն կապիտալ կառուցապատել, ինչը եւ ընկերությունն արեց` գրեթե ավարտին հասցնելովօբյեկտի շինարարությունը, որը ռեստորան է հիշեցնում:

Եթե չլիներ հասարակության եւ լրատվամիջոցների բարձրացրած աղմուկը, ապա մենք Խոսրովի սրտում այժմ համալիր կունենայինք, որը տերերը «Դրախտ» են անվանում: Ներկայումս ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով շինարարությունը սառեցված է:

Հարցը, թե ինչ կլինի հետո, բաց է մնում: Հոկտեմբերի 29-ին Էկոլոգիական հասարակական դաշինքի կազմակերպած կլոր սեղանի ընթացքում հասարակությունը կոշտ դիրքորոշում ուներ` Գիլանին վերաբերող կառավարության բոլոր երեք որոշումները պետք է հետ կանչվեն եւ Գիլանին պետք է վերադարձվի արգելոցային գոտու կարգավիճակ:

ԷկոԼուր

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Բնաշխարհ, Կարծիք-ում։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Բնապահպանության նախարարությունը սկսել է կասկածել Գիլան արգելավայրի ստեղծման որոշման օրինականությանը

  1. Ծանուցում՝ Tweets that mention Բնապահպանության նախարարությունը սկսել է կասկածել Գիլան արգելավայրի ստեղծման որոշման օրինականությանը | Հայաստանի անտառներ -- Tops

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.