Վեճը հարթվե՞ց. Նախարարը խոստացավ «Վիշապի կոթողներ»-ում տոնակատարություն կազմակերպել

Այսօր շուրջ երեք ժամ Երևանի Նոր Նորք համայնքում գտնվող «Վիշապի կոթողներ» այգում մեծ իրարանցում էր. տարածքի վրդովված բնակիչները, բնապահպանական հասարակական կազմակերպության անդամներ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը հավաքվել էին և, որպես բողոքի նշան, քանդում էին այգին պարսպած երկաթյա պատնեշները: Քանդելու նախաձեռնությունը պատգամավոր Զարուհի Փոստանջյանինն էր. նա բնակիչներից հավաքեց անհրաժեշտ գործիքներն ու բահեր և նախորդ գիշերը փորած փոսերը սկսեցին լցնել հողով: Չնայած բնապահպանության նախարարի հրամանին շինարարական գործողությունները դադարեցնելու մասին, կառուցապատողները մի գիշերում փորել էին երկար ձգվող փոս` գազի խողովակներն անցկացնելու համար, ինչի հետևանքով տեղից հանվել էր այգու մի քանի նստարան: «Մենք ենք այս ծառերը տնկել, դույլերով ջրել, երեխաների հետ մաքուր օդ ենք շնչում էս այգում, ոնց են հիմա ուզում կտրեն, վերացնեն», -վրդովված էին բնակիչները: Տարածքի շինարարությունն իրականացնող «KR Քընսթրաքշըն» ընկերության գործադիր տնօրեն Վոլոդյա Առաքելյանը բողոքող մարդկանց փորձում էր բացատրել, որ իրենք ծառեր չեն կտրել, այլ «մի քանի ճյուղեր են տարածքից դուրս բերել»: Այդ տարածքում կառուցապատողի նախագծով կառուցվելու է 18 հարկանի բազմաբնակարան շինություն: «Մեր սեփականությունն է, և շինարարությունը պետք է ավարտին հասցնենք», -բավականին վստահ հայտարարեց Առաքելյանը, ինչին էլ բնակիչները բավական բուռն արձագանքեցին ու սկսեցին վիրավորանքներ տեղալ շինարարական ընկերության ղեկավարի հասցեին: Բնակիչների և կառուցապատող ընկերության ղեկավարի միջև ծագած վեճը հարթեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը. նա ժամանեց «դեպքի վայր» ուշացումով, և ծանոթանալով կառուցապատողի ներկայացրած փաստաթղթերին, հայտարարեց, որ երկար փոսն անօրինականորեն է փորվել: Նա հիշեցրեց, որ իր հրամանի համաձայն, շինարարական աշխատանքները դադարեցված են մինչև բնապահպանական տեսչության կողմից կտրվի շրջակա միջավայրի փորձաքննության մասին եզրակացությունը: Կառուցապատողն իր հերթին տեղեկացրեց, որ այսօր դիմել է նախարարություն` շրջակա միջավայրի փորձաքննություն ստանալու համար: Նախարար Հարությունյանի խոսքով, դրա համար անհրաժեշտ է 120 օր: «Այստեղ ամենակարևոր հանգամանքը հանրային, հասարակական քննարկումներն են ու լսումները: Ես խոստանում եմ անձամբ ձեզ զանագահարել և տեղեկացնել հասարակական լսումների օրը: Եթե անհրաժեշտություն կա, ես ինքս էլ կգամ, կքննարկեմ ձեզ հետ հարցը», -պատգամավոր Ստյոպա Սաֆարյանին խոստացավ նախարարը: Հարությունյանը, դիմելով շինարարական ընկերության տնօրեն Վոլոդյա Առաքելյանին, ասաց, որ մինչև փորձաքննության եզրակացությունը, նրանք պետք է փորված փոսը լցնեն ու այլևս շինարարություն չիրականացնեն: Նա նաև խոստացավ, որ մեծ թվով տնկիներ կտրամադրի ու կգան բնակիչների հետ միասին այգում ծառատունկ կկազմակերպեն: «Մի լավ սեղան էլ կգցենք, տոնակատարություն կկազմակերպենք», -հավելեց նախարարը:

Panorama.am

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հայտարարություններ, Ահազանգ, Բնաշխարհ, Կարծիք-ում։ Էջանշեք մշտական հղումը։

3 Responses to Վեճը հարթվե՞ց. Նախարարը խոստացավ «Վիշապի կոթողներ»-ում տոնակատարություն կազմակերպել

  1. Reginaասում է՝

    Amot tsar ktrognerin!isk nakhararin chenk havatum!!!!!

  2. Ծանուցում՝ Ոստիկանությունը ժամանեց «Վիշապի կոթողներ» այգի, բայց ուժային միջոցառումներ չձեռնարկեց | Հայաստանի անտառներ

  3. Ծանուցում՝ Երևանի քաղաքապետը կանաչ գույնը չի սիրում | Հայաստանի անտառներ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.