Վիշապի կոթողներ». Զարուհի Փոստանջյանը բնակիչների հետ քանդում է երկաթյա պատնեշը

Այս պահին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մի քանի բնակիչների օգնությամբ քանդում է «Վիշապի կոթողներ» այգու երկաթյա պատնեշը:

Ինչպես դեպքի վայրից փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը, նրանք ընդդիմանում են այդ այգում կառուցվող շինարարության դեմ: Հիշեցնենք, որ այդտեղ պետք է կառուցվի 18 հարկանի բազմաբնակարան շենք: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով, շինարարական աշխատանքները արգելվել էին ու պետք է դադարեցվեին, քանի որ շրջական միջավայրի վերաբերյալ փորձաքննություն չէր անցել կառույցը: Շինարարական աշխատանքները դադարելցնելու հրամանից հետո էլ սակայն շինարարները աշխատանքը չէին դադարեցրել:

Այգում փորված է մի մեծ տարածք, որով պետք է գազի խողովակ անցկացվի: Panorama.am-ի թղթակիցը տեղեկացնում է` տեղի բնակիչների վկայությամբ մի քանի ծառեր են քանդվել ու բեռնատարով դուրս բերվել տարածքից երեկոյան:

Ներկայում մի խումբ ակտիվիստներ ու տեղի բնակչները ակցիա են կազմակերպել ու քանդում են երկաթյա պատնեշը:

Նշենք, որ բնախահպանության նախարարը խոստացել էր ներկա լինել ու բնակիչների հետ խոսել, տեղում պարզել, թե ինչ է կատարվում, սակայն մինչ այժմ նախարարը չի ներկայացել:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Ահազանգ, Բնաշխարհ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Վիշապի կոթողներ». Զարուհի Փոստանջյանը բնակիչների հետ քանդում է երկաթյա պատնեշը

  1. Ararat Alikhanayanասում է՝

    Երեկ երեկոյան քաղաքային գերեզմանոցի (Շահումյան փ.) տարածքում, հենց գերեզմանի հարևանությամբ անհայտ անձի կամ անձանց կողմից հատվել է մեկ եղևնի: Գերեզմանոցը կամ գերեզմանատունը չունի հաստիքային պահակ, այդ իսկ պատճառով օգտվելով այդ առիթից կտրել են ծառը և թողել տեղում: Բնակիչների շրջանում զայրույթ է առաջացել, որ ծառերի թշնամիների ձեռքը հասավ նաև գերեզմաններին: Բնակչի վկայությամբ գիշերը ոչ մեկը չի հայտնվել այդ տարածքում իր կտրած ծառը տանելու համար: Քանի որ ոչ աշխատանքային օրեր են , այս հարցով Դիլիջանի Օրհուս կենտրոնը և ես որպես համակարգող անպայման կդիմեմ քաղաքապետարան, որպեսզի միջոցառումներ իրականացվեն կտրողին հայտնաբերելու և հետագայում նման վայրագություն թույլ չտալու համար:

    Ես անցա այդ վայրով, բայց ձեռքիս տակ չկար լուսանկարող սարք, որպեսզի նկարեմ և տեղադրեմ այստեղ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.