Էկո ակտիվիստները և բնապահպանության նախարարը կայցելեն «Վիշապի քարեր» այգի

Լուսանկարում ցանկապատված "Վիշապների պուրակ"-ն է: Ըստ Asekose.am-ի

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն էկո-ակտիվիստների հետ այսօր ժամը 16.00-ին կայցելի Նոր Նորքում գտնվող «Վիշապի քարեր» այգին, որը կառուցապատման վտանգի առջև է, հաղորդում է “Ա1+”-ը:

Այգին փրկելու համար բնապահպանական ակտիվիստները նամակ են ուղղել նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին` մասնավորապես նշելով. «Խնդրում ենք միջամտել, կաշառված չինովնիկներին պատժել, կատարել օրենքով պահանջվող շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (թեկուզ` համայնքի և հասարակության պահանջով) և կազմակերպել և արձանագրել հասարակական լսումներ: Մինչ ընթացակարգի ավարտը խնդրում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել շինարարական աշխատանքները դադարեցնելու և շինարարական տեխնիկան հանելու ուղղությամբ»:

Ի դեպ, այգու օտարման հարցով նամակ է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը, ով դիմում է իրավապահ մարմիններին, առաջին հերթին` ՀՀ դատախազությանը` պահանջելով գործ հարուցել այս ապօրինությունների կապակցությամբ եւ պատասխանատվության կանչել դրա հեղինակներին. «Եթե մի կողմ թողնենք հանրային տարածք հանդիսացող այգու այդ հսկայական հատվածի օտարման եւ այնտեղ շինարարական աշխատանքների թույլտվության օրինականության հարցերը, շարունակվող ծառահատումներն ու շինարարությունն ապօրինի են այնքանով, որքանով որ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն` տարածքի կառուցապատման համար չի ներկայացվել շրջակա միջավայրի վերաբերյալ փորձաքննություն»:

«Ժառանգությունը» պահանջում է շտապ աշխտանքային խումբ ստեղծել, որի կազմում ընդգրկված կլինեն Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ բնապահպանության, մշակույթի եւ քաղաքաշինության նախարարությունների իրավասու պաշտոնատար անձինք, պատգամավորներ` այգու օտարման, այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքների օրինականությունը ուսումնասիրելու նպատակով:

Ի դեպ, «Վիշապի կոթողներ» այգում կառուցապատումն իրականացնում է քաղաքացի Ռուբեն Կարախանյանը: Այգու տարածքը 1800 քառակուսի մետր է, եւ դրա 70 տոկոսը պետք է կառուցապատվի: Այս մասին մեր նախորդ հրապարակումները կարդացեք այստեղ, այստեղ և այստեղ:

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ, Մամուլի հրապարակումներ, Ահազանգ-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

3 Responses to Էկո ակտիվիստները և բնապահպանության նախարարը կայցելեն «Վիշապի քարեր» այգի

  1. aghajanyanասում է՝

    Նաև այսօր միտք առաջացավ ՀՀ Նախագահին էլ դիմել, հետևյալ տեքստը արդեն Ֆեյսբուքի միջոցով տարածվում է:

    Մեծարգո պարոն Նախագահ
    Հայցում ենք Ձեր օգնությունը և միջամտությունը Հայաստանի Հանրապետության մի շարք հիմնական օրենքների խախտումների կանխման մի մասնավոր դեպքի հարցում:
    Գայի պողոտայի «Վիշապների պուրակի» շուրջ 2000 քմ տարածքը ցանկապատվել էր, այգու նստարանները կոտրվել էին, արդեն սկսել են ծառեր հատել: Հարակից շենքերի զարմացած և իրենց պուրակը պաշտպանելու եկած բնակիչներին ասել էին, թե տարածքը ինչ-որ մեկը “վերցրել է”, և որ այդ տեղում 18 հարկանի շենք է կառուցվելու: Բնականաբար հարցը չի լուսաբանվում հեռուստատեսությամբ, հավանաբար ազդեցիկ են հասարակական այգի գնողները` շրջանցելով Հողային Օրենսգրքում հասարակական այգիների և պուրակների օտարման արգելքը: Հարևան շենքերի բնակիչները, ՀԿ-ները, ինտերնետով ու մամուլից հարցին տեղեկացող ցանկացած ոք զարհուրում է անօրինությունից ու ցավում հերթական կորսվող բնության, մշակույթի, հանգստի գոտու ու ոտնահարված իրավունքի հերթական նշույլը: Խնդրում ենք միջամտել, կաշառված չինովնիկներին պատժել, կատարել օրենքով պահանջվող շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (թեկուզ` համայնքի և հասարակության պահանջով) և կազմակերպել և արձանագրել հասարակական լսումներ: Մինչ ընթացակարգի ավարտը խնդրում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել շինարարական աշխատանքները դադարեցնելու և շին.տեխնիկան հանելու ուղղությամբ: Բոլոր պաշտոնապես լիազոր մարմիններին ահազանգել ենք` Քաղշին, մշակույթի, բնապահպանության նախարարություններ, թաղապետարան, ոստիկանություն, արդյունք չկա: Երկրորդական ենք համարում ՀՀԿ կապը քննարկելը այդ պուրակի հետ: Մենք դիմում ենք մեր երկրի նախագահին, մեր քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանության հայցով — ..<>, Հողային օրենսգրքի տառի կատարման հայցով, և առհասարակ, որ մենք, քաղաքացիներս հավատանք, որ մեր երկրում դեռ կա օրենք, որը ունի իր ուժը, իր պատշտպանն ու պատասխանատուն:
    Կանխավ շնորհակալ ենք:
    ՀՀ քաղաքացի

  2. blanshասում է՝

    Գաղափարը շատ լավն ա! Ապրեք ;)

  3. Ծանուցում՝ Ոստիկանությունը ժամանեց «Վիշապի կոթողներ» այգի, բայց ուժային միջոցառումներ չձեռնարկեց | Հայաստանի անտառներ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.