Ավան. «Կանաչապատում»-ն այստեղ աշխատում է գիշերը

Թխկենին մեկ ամիս առաջ. Լուսանկարը` Գալուստ Նանյանի

Այսօր գիշերը, Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի մաթեզրին հատվել է թխկենու ծառ: Ամիսներ առաջ հենց թխկենու հետնամասում տեղադրվել էր բուտկանման մի շինություն, որի ճակատին պարզ գրված է. «Վուլկանիզացում, բալանսավորում, յուղման կետ»:

Ծառի ճակատագիրը  պարզ էր հենց այդ ժամանակ: Շինության մուտքը բացելու համար “բուտկաի” տերերը ամեն ինչ կաանին, որ ծառը հատեին:

Այսօր արդեն ծառը հատված էր: Ավանի  կանաչապատման տղաները այնպես էին «լպստել» տարածքը, որ կարծես այդ տարածքում ծառ էլ չի եղել: Անգամ առանց ամանչելու “փայտահատները” կտրված հատվածի վրա հող էին լցրել, որ անցորդենրը չնկատեն:

Ու՞ր է թխկենին. Լուսանկարը` Գալուստ Նանյանի

Ավան վաչական շրջանի ղեկավարի աշխատակազմի «Կանաչապատոում» ՓԲԸ-ի տնօրեն Յուրիկ Ծովանյանի հետ զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ վերջինս տեղյակ չէր այդ փաստին. «Բացառում եմ նման դեպք, այն էլ Ավան վարչական տարածքում: Հավանաբար դուք տեղյակ չեք, թե մենք ինչ գործ ենք անում Աավան վարչական տարածքում»:

«Մորթված» թխկենին. Լուսանկարը` Գալուստ Նանյանի

Երբ նրա հետ փաստերով խոսեցինք պրն Ծովանյանը նշեց, որ այդ տարածքով այսօր մի քանի անգամ գնացել եկել է ու չի նկատել: «Խոստանում եմ մի քանի ժամից պարզաբանել նշված փասի վերաբերյալ»,- ասաց Յ. Ծովանյանը:

Կանգառում կագնած բնակիչների հետ խոսելուց պարզ դարձավ, կանաչապատման տղաներն են այս գիշեր իրենց “սեւ գործ” արել, այնինչ պրն Ծովանյանը հերքեց. «Կանաչապատումում 3 հատ դրուժբա ունեմ, որոնցից ոչ մեկը չի աշխատում»:

Գալուստ Նանյան

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Ահազանգ, Լուսանկարներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

2 Responses to Ավան. «Կանաչապատում»-ն այստեղ աշխատում է գիշերը

  1. Էդվարդասում է՝

    Էդ Յուրիկ Ծովանյանը էնպես է խոսում, կարծես թե եթե իմանար ամեն ինչ կաներ, որ թխկենին չհատվեր, կամ մեկը լիներ ասեր որ էդպես աղաղակում եք ձեր արած գործի մասին, ինչ եք շահում,մեկ է բոլորս էլգիտենք, թե ինչ ործ եք անում, ձեր չաշխատող դրուժբաներով

  2. Ծանուցում՝ Tweets that mention Ավան. «Կանաչապատում»-ն այստեղ աշխատում է գիշերը | Հայաստանի անտառներ -- Topsy.com

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.