Հայտնի դարձան «Հայաստանի անտառները» թեմայով լրագրողական մրցույթի հաղթողները

Նկարում Antarner.net-ի համահեղինակ Մարիա Աղաջանյանը և ENPI FLEG Հայաստանի ներկայացուցիչ Արշալույս Մուրադյանը

Այսօր, նոյեմբերի 25-ին Երևանում ամփոփվեց «Հայաստանի անտառները» թեմայով լրագրողական աշխատանքների մրցույթը, որը հայտարարվել էր անտառային ոլորտի խնդիրների բազմակողմանի եւ հետեւողական լուսաբանումը խրախուսելու նպատակով: Միաժամանակ տեղի ունեցավ նաև Antarner.net-ի լավագույն հրապարակման հեղինակների մրցանակների հանձնումը:

Մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած լրագրողների աշխատանքները գնահատող հատուկ կազմված հանձնաժողովը մրցանակները բաշխեց հետևյալ կերպ.

— Լավագույն հեռուստատեսային նյութ` Քրիստինա Մկրտչյան
«Հատվել են ոչ թե 11, այլ…» սյուժե, «Գալա» հեռուստաընկերություն, Գյումրի,

— Լավագույն ռադիոնյութ` Նաիրա Բուլղադարյան
«Ծառահատումներ Գուգարքի անտառներում», «Ազատություն» ռ/կ, Վանաձոր,

— Լավագույն տպագիր հոդված`Մարինե Մարտիրոսյան
«Սանիտարական անվան տակ «մորթվում է» անտառը» հոդված, «168 ժամ», Երևան

— Լավագույն օնլայն հոդված` Էդուարդ Արզումանյան
«Իրականում ոչ 11 էր, ոչ 116, այլ` 300» հոդված, «Հրապարակ» օնլայն, Վանաձոր:

Նկարում Antarner.net-ի համահեղինակ Նաիրա Բուլղադարյանը և Ինտերնյուս ՀԿ ներկայացուցիչ Գեղամ Վարդանյանը

«Խրախուսական մրցանակների արժանացան.
Գոհար Մանուկյանը` «Բնությունից նատյուրմորտ» հատուկ ռեպորտաժ, «Բանաձև» ընկերություն, Երևան
Սիրանույշ Պապյանը` «Դիլիջանում ինչ կա չկա» հոդված, Lragir.am, Երևան:

Antarner.net-ի մրցանակին արժանացան նախագծի համահեղինակներ.

Մարիա Աղաջանյանը, Երևան

Նաիրա Բուլղադարյան, Վանաձոր

Գալուստ Նանյանը, Էջմիածին

Նշենք, որ ձևավորված հատուկ հանձնաժողովի կազմում եղել են Սոնա Այվազյանը` «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն, Նազելի Վարդանյանը` «Հայաստանի անտառներ» ՀԿ, Ինգա Զարաֆյանը` «Էկոլուր» ՀԿ, Արա Շիրինյանը` «Շողակաթ» հեռուստաընկերություն և Գեղամ Վարդանյանը` Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ:

Նկարում "Antarner.net"-ի համահեղինակ Գալուս Նանյանն ու Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի ղեկավար Արթուր Պապյանը

Մրցույթը կազմակերպվել են Ալտերա ՍՊԸ-ն /Ինտերնյուս ՀԿ/ և ENPI FLEG Հայաստան ծրագիրը: ENPI FLEG (European Neighborhood Policy Initiative Forest Law Enforcement and Governance) ծրագրին իրականացվում է հյուսիս-արեւելյան Եվրոպայի 7 երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Բելառուսում, Ուկրաինայում եւ Ռուսաստանում, աջակցում է անտառների կառավարման կայուն մեխանիզմների մշակմանը։

Հայաստանում ENPI FLEG ծրագիրն իրականացնում են Համաշխարհային բանկը, Բնության պահպանության միջազգային միությունը (IUCN) և Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF)՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:

Ծրագրի` հանրության իրազեկման բարձրացման բաղադրիչի շրջանակներում Հայաստանի լրագրողների համար 2010թ-ին կազմակերպվել են դասընթացներ, մեդիա շրջայցեր, նախագծվել և գործարկվել է www.antarner.net բլոգը:

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ, Մամուլի հրապարակումներ, Տեսանյութեր, Լուսանկարներ-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

6 Responses to Հայտնի դարձան «Հայաստանի անտառները» թեմայով լրագրողական մրցույթի հաղթողները

  1. Ծանուցում՝ Tweets that mention Հայտնի դարձան «Հայաստանի անտառները» թեմայով լրագրողական մրցույթի հաղթողները | Հայաստանի անտառներ -- Topsy.com

  2. Ararat Alikhanayanասում է՝

    Կարծում եմ, որ կարող եմ օգտվել իմ կարծիքը արտահայտելու իրավունքից առ այն, որ «Սանիտարական անվան տակ «մորթվում է» անտառը» հոդվածում, «168 ժամ»-ում տպագրված , անհիմն ու իմաստազուրկ փաստեր են մեջբերվածԴիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգողի, այսինքն իմ հանդեպ: Այն, որ ինձ մեղադրում է անտառահոտւմները ,,կոծկելու,, գործում, իհարկե արժանացրեց մրցանակի, որի համար , ցավոք, չեմ կարող շնորհավորել: Եվ ուղղակի դիվիդենտներ հավաքել որևէ ծրագրի շրջանակներում, չարժե ուղղակի խրախուսել այն, որ կարելի է առանց իմանալու պատասխանատու աշխատողին, կարելի է միանգամից վիրավորել ու մնալ սեփական սուբյեկտիվ կարծիքին: Ես կառաջարկեմ նաև նայել կայքը, որում ևս տեղադրվել էր այդ հոդվածը և կարդալ նաև իմ նամակը: Եթե այդքան օբյեկտիվ հոդված էր, ապա ինչու թերթը չպատասխանեց իմ հարցադրումներին: Այստեղ ես այլևս ասելիք չունեմ: Հետևությունները թողնում եմ և կարիք չունեմ ինչ որ արդարացումների:

    Իսկ մյուս մրցանակակիրներին շնորհավորում եմ և ցանկանում եմ մասնագիտական նոր հնարավորություններ:

    • blanshասում է՝

      Հարգելի Արարատ, շնորհակալություն ենք հայտնում Ձեր մեկնաբանության համար: Հնարավորության դեպքում բոլոր մրցանակակիր նյութերը կտեղադրենք մեզ մոտ: Շնորհակալություն:

  3. Ararat Alikhanayanասում է՝

    Հարգելի blansh , շնորհակալ եմ նաև Ձեզնից: ես կարդացել եմ համարյա բոլոր հոդվածները կայքերում և տպագիր մամուլում: Իմ ուղարկած կայքում զետեղված է իմ պատասխանը վերոնշյալ շարադրանքում իմ հիշատակած հոդվածի առնչությամբ, որում մանրամասնորեն ներկայացված է այն, ինչը հերքում է հոդվածի որոշ պարբերություններ:

  4. Ծանուցում՝ Տարեվերջյան անտառային գրառում :) | Հայաստանի անտառներ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.