Ոստիկանությունը ժամանեց «Վիշապի կոթողներ» այգի, բայց ուժային միջոցառումներ չձեռնարկեց

Լուսանկարում ցանկապատված "Վիշապների այգի"ին է

Այսօրվա մամուլի հրապարակումների հիշարժան էր “Հետքի” համանուն վերլուծությունը «Վիշապի կոթողներ» այգում տեղի ունեցած վերջին իրադարձությունների փաստահավաքմամբ: Նյութը ներեկայացնում ենք ամբողջությամբ: “Antarner.net”-ի այս թեմայով նախորդ հրապարակումներին ծանոթացեք այստեղ, այստեղ և այստեղ:

Մինչեւ հասարակական լսումներ չանցկացվեն, «Վիշապի կոթողներ» այգում շինարարություն չի կարող իրականացվել: «Մենք հասարակական լսումներ կանցկացնենք այստեղ ապրող մարդկանց հետ, կլսենք նրանց, իսկ դուք կպատմեք` ինչ եք ուզում կառուցել, ինչ փաստաթղթեր ունեք: Եթե ստանաք փորձաքննության դրական եզրակացություն, ապա կշարունակեք շինարարությունը»,- հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ով նոյեմբերի 24-ին ժամանել էր Նոր Նորք` կանաչ պուրակի կառուցապատման վայր, որը հայտնի է «Վիշապի կոթողներ» անունով:

Արդեն մի քանի օր է, ինչ «Վիշապի կոթողներ» այգում բարձրահարկ շենքի կապիտալ շինարարություն են սկսել, որի մակետը հպարտորեն դրված էր շինարարական հրապարակում, իսկ բողոքի ակցիայի մասնակիցների հայտնվելուց հետո արագորեն տեղափոխվեց աշխատողների տնակ:

Նախարարը «Վիշապի կոթողներ» այգի էր եկել «Ժառանգություն» կուսակցության դիմումի համաձայն, որը խորհրդարանում` հարց ու պատասխանի ժամանակ, կառավարության առաջ բարձրացրել էր շինարարության անօրինականության հարցը: Կուսակցության եւ հասարակության հիմնական փաստարկներն այն էին, որ շինարարությունն իրականացվում է հանրային տարածքում եւ առանց թույլատրող փաստաթղթերի:

Մասնավորապես, «Air Construction» ընկերությունը չունի Շրջակա միջավայրի վրա ազդեցության բնապահպանական պետական փորձաքննության եզրակացություն: Դրա հետ մեկտեղ նշենք, որ փորձաքննության գլխավոր բաղկացուցիչներից է հասարակական լսումներ անցկացնելը:

Շինարարությունը նախարարի հրամանով պետք է դադարեցվեր դեռեւս նոյեմբերի 19-ին: Չնայած հրամանին` աշխատողները շրջափակեցին տարածքը ալյումինե թիթեղներով, կանգնեցրին երկաթե սյուներ, խորը փոսեր փորեցին: Բնակիչների վկայությամբ` ամբողջ գիշեր այգում ծանր տեխնիկա է աշխատել:

«Բայց չէ որ մենք պայմանավորվել էինք, որ ոչ մի աշխատանք չի իրականացվի, մինչեւ փորձաքննության եզրակացության ստացումը, պետք է հասարակական լսումներ անցկացնել եւ լուծում գտնել»,- ասաց նախարարը: Նրա հետ էր նաեւ Բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Կարեն Պապոյանը:

«Մենք ակտ ենք կազմել, վաղը կներկայացնենք վերջնական եզրակացությունը, բայց, երեւում է՝ աշխատանքները շարունակել են»,- ասաց Պապոյանը:

Ամբողջ խոսակցությունից տպավորություն ստեղծվեց, որ նախարարության համար անչափ անցանկալի է կոնֆլիկտի մեջ մտնել կառուցապատողների հետ: Ընկերության գործադիր տնօրեն Վոլոդյա Առաքելյանի խոստմանը` հանված ծառերն այլ տեղ տեղափոխել, նախարարն ասաց. «Շատ լավ, պետք է ձեւակերպել համապատասխան փաստաթղթերով»:
Ի դեպ, ծառերի մասին: Հրաշքի նման մի գիշերվա մեջ հատումներից ոչ մի հետք չէր մնացել: Մի քանի օր առաջ արված լուսանկարներով Ստեփան Սաֆարյանը («Ժառանգություն» կուսակցություն) եւ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը սկսեցին փնտրել մնացորդները: Կոճղերի մի մասը այրված էին, մի մասն էլ ծածկված էր փորված փոսերի հողով: Բայց դրա վրա իշխանության ներկայացուցիչներն ուշադրություն չդարձրեցին:

Իսկ «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանի առաջարկին` ժամանակը չէ վերջ տալ Երեւանում անօրինական շինարարությանը, որն իրականացվում է առանց փորձաքննության եզրակացության, նախարարը պատասխանեց. «Մի խանգարեք մեզ աշխատել»:

Ակցիայի մասնակիցները հաստատակամ էին: «Մենք ձեզ չենք տա այս տարածքը, մենք խնամել ենք այն, այստեղ խաղացել են մեր երեխաները եւ խաղալու են մեր թոռները»,- ասաց բնակիչներից մեկը: «Դատի պետք է տալ ոչ թե ընկերությանը, այլ նրանց, ովքեր թույլ են տալիս նրան այդպես գործել»,- ավելացրեց մեկ ուրիշը:

Նշենք, որ կառավարության ներկայցուցիչներին սպասելու ընթացքում հասարակությունը ձեռքը վերցրեց բահերը եւ մուրճերը, հանեց թիթեղները եւ սկսեց հողով լցնել փոսերը: Այս գործողություններին ի պատասխան ժամանեց ոստիկանությունը, բայց բնակիչների նկատմամբ ուժային միջոցառումներ չձեռնարկեց:

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հետազոտություններ, Հոդվածներ, Մամուլի հրապարակումներ, Կարծիք-ում և պիտակվել , ։ Էջանշեք մշտական հղումը։

2 Responses to Ոստիկանությունը ժամանեց «Վիշապի կոթողներ» այգի, բայց ուժային միջոցառումներ չձեռնարկեց

  1. Արտաշես Հովհաննիսյանասում է՝

    Զարմանում եմ, որ մեր “փառապանծ” ոստիկանությունը չի դիմել մահակների օգնությանը, որպեսզի փրկի “անօգնական” շին կազմակերպությանը, “բիրտ-բարբարոս, անկառավարելի ամբոխից”, որը իրեն բնակչություն է կոչում…..կամ չէ ավելի լավ կլիներ հատուկ տեխնիկա բերեին, որպեսզի ցրեին անօրինական, “չարտոնված” հավաքը….

  2. Ծանուցում՝ Երևանի քաղաքապետը կանաչ գույնը չի սիրում | Հայաստանի անտառներ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.