Դեպի Ողջի գետ 50 տոննա պոչհանքի արտահոսքի համար տուգանվել են 100 հազար դրամով

Ողջի գետ, Զանգեզուր

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը ընդամենը 100 հազար դրամով (300 դոլլարից պակաս) է տուգանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին` Ողջի գետ 50 տոննա պոչհանքի արտահոսքի համար: Շրջակա միջավայրին հասցված վնասը սակայն մի քանի անգամ բարձր է գնահատվել` 650 հազար դրամ (մոտ 1800 դոլլար):

«100 հազար դրամը տուգանք է, որը կարող է նշանակել ավտոտեսուչը, եթե կարմիր լույսի ժամանակ անցնես,- «ԷկոԼուր»-ին ասել է Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը եւ հավելել,- ահա այս գումարով` 100 հազար դրամով է բնապահպանական պետական տեսչությունը պաշտպանում մեզ եւ շրջակա միջավայրը»:

Ձեռնարկության պոչերը պարունակում են քիմիկատներ, որոնք օգտագործվում են հանքանյութի հարստացման ընթացքում: Բացի այդ, պոչերում առկա են հանքանյութին բնորոշ բոլոր մետաղները` պղինձ, մոլիբդեն, ինչպես նաեւ այնպիսի խառնուրդներ, ինչպես ռենիում, սելեն, տելլուր, բիսմուտ: Այս բոլոր մետաղներն առողջության եւ շրջակա միջավայրի համար համարվում են տոքսիկ:

Արթուր Ղազարյանը կարծում է, որ ռիսկի տակ է ամենից առաջ Կապանի բնակչությունը, քանի որ Ողջի գետը հոսում է քաղաքի միջով եւ նաեւ այն համայնքներով, որոնց հողերը ոռոգվում են Ողջիի ջրերով:

Աղբյուրը` «ԷկոԼուր»

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ, Մամուլի հրապարակումներ, Բնաշխարհ-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.