«Վիշապի կոթողներ» այգում կատարված անօրինությունների մասին նամակ է հղել օմբուդսմենը

«Վիշապի կոթողներ» այգի, Նոր Նորք, Երևան

ՀՀ Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը նախօրեին նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազին` «Վիշապի կոթողներ» այգում իրականացվող ապօրինի շինարարության վերաբերյալ: Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:

«Վերջին մի քանի օրերի ընթացքում զանգվածային տարբեր լրատվամիջոցներով անդրադարձ է կատարվում Երևանի Նոր Նորք թաղամասում գտնվող «Վիշապի կոթողներ» այգում կատարվող ապօրինի շինարարությանը, ծառահատումներին և ուրարտական դարաշրջանի 4000-ամյա քարե կոթողների ոչնչացմանը: Ըստ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության, տարածքից 1800 քմ մակերեսի նկատմամբ ինչ որ անձի տրվել է սեփականության իրավունք և պետք է կատարվի կառուցապատում:

24.11.2010թ. ՀՀ բնապահպանության նախարարի և մի խումբ պատգամավորների միջամտությամբ գործընթացը դադարեցվել է՝ մինչև ներկայացված նախագծերի փորձաքննության անցկացումը:

ՀՀ կառավարության՝ «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» 15.03.2007թ. թիվ 385-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի Նոր-Նորք թաղամասի՝ Գայի պող., բացօթյա ցուցադրության շարքում նշված են նաեւ վիշապաքար եւ տապանաքար հուշարձանները:

Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունում օտարման ենթակա չեն Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված ու Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող՝ որոշակի տարածքներ:

Ըստ ՀՀ մշակույթի նախարարությունից ստացված բանավոր տեղեկատվության՝ մասնավորեցված հողամասը գտնվում է վերոնշյալ հուշարձանների զբաղեցրած և առանձնացված տարածքում:
Ուսումնասիրելով առկա տեղեկատվությունը՝ մեզ մոտ առաջացել են հետևյալ հարցերը.

1. ովքեր են պատասխանատու պետական սեփականություն հանդիսացող այդ տարածքներում գտնվող հուշարձանների զբաղեցրած և առանձնացրած հողամասերի օտարման համար,

2. ովքեր են տվյալ տարածքում տվել և համաձայնեցրել շինարարություն իրականացնելու համար քաղաքաշինական փաստաթղթերը (ճարտարապետահատակագծային առաջադրանք, շինարարության թույլտվություն, նախագիծ):

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի պահանջներով՝ առաջարկում եմ քննարկել պետական շահերի պաշտպանության համար դատարան հայց ներկայացնելու հարցը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել մեղավոր անձանց պատասխանատվության (ներառյալ քրեական) ենթարկելու համար:

Խնդրում եմ արդյունքների մասին տեղեկացնել ինձ»:

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հայտարարություններ, Հետազոտություններ, Հոդվածներ, Ահազանգ-ում և պիտակվել , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

4 Responses to «Վիշապի կոթողներ» այգում կատարված անօրինությունների մասին նամակ է հղել օմբուդսմենը

  1. Արտաշեսասում է՝

    Աշխատեք նման կոպիտ սխալներ չանեք: Կոթողները ուրարտական շրջանի չեն, Ուրարտուն էլ 4000-ամյա չի…….

  2. Մարիամասում է՝

    :))))))))))))))))))))))))))))

  3. Ծանուցում՝ Երևանի քաղաքապետը կանաչ գույնը չի սիրում | Հայաստանի անտառներ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.